Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարտությամբ հպարտացողները

31/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեք տարի առաջ «երկրի հակառակ կողմում» օտարերկրյա հատուկ ծառայությունները կարողացան հավաքագրել մեկին: «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը, ոչ միայն չէր սիրում իր հայրենիքը, այլև չուներ նրա զգացողությունը, չուներ հավատ ու սրբություն, արնախում էր, փողասեր էր ու հիստերիկ, շանտաժի մեծագույն սիրահարար էր,  մանիպուլյատոր էր ու անուղղելի սուտասան։

Իր այս որակներով նա բացառիկ գտածո էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրենց շահերը հետապնդող օտարերկրյա հատուկ ծառայությունների համար։ «Շակալը» կատարելապես էր պատրաստ ավերիչ գործողությունների, իսկ գործը գլուխ բերելու համար գումարի պակաս չկար․ բարեգործական ու բարձրահունչ այլ անվանումների տակ երկրում գործում էին օտարերկրյա հիմնադրամներ՝ «USAID, NDI, Freedoom House, «Բաց հասարակություն-Հայաստան»․․․, որոնցից  հոսում էին ֆինանսական հսկայական միջոցներ։ Այդ կառույցները շռայլ էին նաև մարդկային ռեսուրսների տրամադրման հարցում, անգնահատելի էին գունավոր հեղափոխությունների իրենց հսկայական փորձով ու ցուցումներով։ 

Պատրաստվող հեղափոխությունը ուժեղ կրակի վրա դրված կաթսայի օրինակով սատանայաբար եռում էր երկրում։ Այդ եռքն ի վերջո ավարտվեց նրանով, որ մեր հայտնի «Շակալի» գլխավորությամբ երկրի գլուխ անցավ մի մեծ գործակալական ցանց։ Այն դիրքավորվել էր Ազգային ժողովում, կառավարությունում, Անվտանգության խորհրդում, Պաշտպանության, Արդարադատության նախարարություններում և, ընդհանրապես, կառավարման ողջ  համակարգում։

Երկիրն անդառնալիորեն կազմաքանդվում էր՝ վերածվելով գիշատիչների անվերջանալի թալանի թատերաբեմի։ Չարագույժ արագությամբ մահվան շունչը մոտենում էր անվտանգային համակարգին, նորանկախ Հայաստանի սրբության սրբոց բանակին։ Վերջինիս փաստացի ապասպառազինության հարցը լուծված էր  տարբեր տրամաչափի «պատրոնների» ջանքերով, կադրային ջարդի արդյունքում անատամ թողնված բանակը բերվել, հասցվել էր պարտադրած պարտվողական պատերազմի շեմին։

«Արցախը Հայաստան է ու վերջ» ռազմատենչ ճիչով երկրի վրա հարձակվելու փաստացի հրավեր թշնամու, խայտառակ, իրականում իր ներսում խորապես պլանավորված  պարտություն, ստորացուցիչ կապիտուլյացիա ու բավական չէ, որ այս ամենը հաջողությամբ մարսված է, հիմա էլ հանրության գիտակցության մեջ այն անբարո հայտարարության ամրագրումը, թե հպարտ է մեր այս ունեցած պարտությամբ։

Այժմ իրապես անխուսափելի հարց՝ մի՞թե մենք այն աստիճան ենք բարոյազրկված ու ուղեղաթափ, որ խելագարի օրինակով կարող ենք հպարտ լինել մեր այս պարտությամբ։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ/ ОО Союз офицеров запаса СНБ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․ Տիրան Խաչատրյանը բացահայտումներ է անում. yerevan.today

Հաջորդ գրառումը

Բարոյական հաղթանակի բանաձևը հասցրեց մեզ ծանակ մի գոյավիճակի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հրապարակախոսություն

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարևորագույն հաղթանակ է. Արման Աբովյան

01/12/2025
Հաջորդ գրառումը

Բարոյական հաղթանակի բանաձևը հասցրեց մեզ ծանակ մի գոյավիճակի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական