Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքը՝ ապագային միտված մայրուղի»

Գրիգոր Առաքելյան
12/09/2025
- 12 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ճանապարհների ապաշրջափակմանը միտված վաշինգտոնյան պայմանավորվածությունների շուրջ  իրանական կողմի  հնչեցրած  լավատեսական գնահատականների շարքը օրերս լրացրել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, պնդելով, որ «Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու եւ  Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում, ինչպես նաեւ  Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրում «միջանցքի» մասին ոչ մի խոսք չկա»:

Իրանի ԱԳ նախին նախարար Զարիֆը նույնպես  Թրամփի ճանապարհի մասին խոսելու  նոր առիթ է ունեցել  եւ  սեպտեմբերի  9-ին Թեհրանում անցկացված   մի ֆորումի ժամանակ, դարձյալ  խոսել է «Թրամփի  ճանապարհի»  նոր հնարավորությունների մասին, հավելելով, որ Իրանի գերխնդիրների մի զգալի մասը  պայմանավորված է  անցյալում ձեւավորված կարծրատիպերով:
Նա հին մտածելակերպի   լավագույն օրինակներից  է համարել Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհի մասին գոյություն ունեցող կարծրատիպը եւ հորդորել է   հրաժարվել այդ «ժամկետանց» մտածելակերպից ու  խորհուրդ տվել  «թվացյալ»  սպառնալիքը դարձնել հնարավորություն:

Այս հուսադրող մոտեցումների կողքին  իրանում կան  նաեւ «Զանգեզուրյան միջանցք»-ի առնչությամբ այլ տեսակետներ, որոնք այս կամ այն կերպ   նախկինում «կարմիր գիծ» համարվող Մեղրիի սահմանային անցումակետի կորստով պայմանավորված մտահոգությունները փարատելու մասին են:

Վերջերս Իրանում շրջանառության մեջ է դրվել մի տեսակետ, համաձայն որի, «միջանցքն» ԱՄՆ-ին  արտապատվիրակելու  դեպքում, Իրանը թեեւ կորցնում է Հայաստանի հետ իր միջպետական սահմանը, սակայն   Թեհրանը կարող է  իր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդեու համար կյանքի կոչել   Պարսից ծոց-Սեւ ծով միջացքի նոր երթուղին:

Ապագային միտված այդ նոր երթուղին նախատեսում է երկաթուղու գործարկմամբ Իրանի հարավային շրջաններից հասնել մինչեւ Ջուլֆա եւ, օգտվելով ապաշրջափակման մասին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունից, հատել Նախիջեւանից  դեպի Հայաստան ձգվող ճանապարհն ու Վրաստանի տարածքով գնալ  դեպի Սեւ ծով:  Այս մայրուղու  լիարժեք գործարկումով՝ Իրանը ցանկանում է  ոչ միայն ամրապնդել իր դիրքերը աշխարհի տարանցիկ քարտեզի վրա, այլեւ ստեղծել ավելի անվտանգ ապագա:

«Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքը՝ ապագային միտված մայրուղի» վերնագրով «azarpazhouh»  կայքի ուշագրավ խմբագրականն արտացոլում է Հայաստանի հետ Իրանի միջպետական սահմանի բացակայության դեպքում իրանական կողմի պատկերացրած նոր երթուղին: Մասնակի կրճատումներով  ներկայացվում  է ներքոգրյալ   վերնագրով խմբագրականի  թարգմանությունը.

Կովկասի աշխարհաքաղաքական գերխնդիրների եւ որոշ տարածաշրջանային ու միջտարածաշրջանային խաղացողների վերջին տեղաշարժերի  պայմաններում,  Իրանը, օգտագործելով  սեփական ինտելեկտն ու ռազմավարական տեսլականը, ակտիվացնում է իր եզակի աշխարհագրական ներուժը:

Այն իրավիճակում, երբ որոշ տերությունների աջակցությամբ «Զանգեզուրի միջանցքի» նման նախագծերը սկսում են սահմանային հարցերում բացասաբար անդրադառնալ Իրանի վրա, Թեհրանը կենտրոնանալով  «Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի» զարգացման եւ Ջուլֆա-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով երկաթուղու գործարկման վրա, կարող է ամրապնդել իր աշխարհաքաղաքական եւ տնտեսական դիրքերը: 

Այս նախագիծը ոչ միայն նոր տարանցիկ ուղի է, այլ՝ տարածաշրջանում առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին ուղղված  Իրանի նոր հաղթաթուղթը:
 
Զանգեզուրի եւ արտաքին ազդեցության դեմ Իրանի պաշտպանական վահանը
Վերը նշված  միջանցքի կարեւորությունը չի սահմանափակվում միայն դրա  տնտեսական չափումներով: Ավելի շուտ, այն Կովկասի   աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում Իրանի համար պաշտպանական եւ ռազմավարական վահանի դեր է կատարում:
Այդ մեխանիզմների թվին են պատկանում՝
 
Զանգեզուրի միջանցքի սպառնալիքին հակազդելու միջոց
Զանգեզուրի միջանցքը, որի  ձեւավորմանը միջնորդաբար մասնակցում են  որոշ արտատարածաշրջանային տերություններ, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն եւ Իսրայելը, կարող է թուլացնել Իրանի պատմական եւ աշխարհաքաղաքական սահմանների դերը տարածաշրջանում եւ մեծացնել Կովկասում օտարերկրյա դերակատարների ազդեցությունը: Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի ակտիվացումը հենց    այս սպառնալիքին ուղղված  կանխարգելիչ միջոցառում է:
 
Հյուսիսային սահմանների ամրապնդում եւ օտարերկրյա ազդեցության նվազեցում
Հյուսիսային սահմաններում կայուն եւ ռազմավարական երթուղի ստեղծելով՝ Իրանը կարող է կառավարել Կովկասում օտարերկրյա դերակատարների ազդեցությունն ու ներկայությունը եւ ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը՝ բարեկամ երկրների հետ համագործակցելով: Այս միջանցքը հնարավորություն է՝ ամրապնդելու տարածաշրջանային կապերը եւ նվազեցնելու կախվածությունը մրցակիցների ազդեցության տակ գտնվող երթուղիներից:
 
Պարսից ծոց-Սեւծով միջանցք.

Քառակի կապ եւ բազմաթիվ առավելություններ
Այս երազանքների  միջանցքը, սովորական  տրանսպորտային ուղի լինելուց բացի, չորս կարեւոր ծովային ավազանների (Պարսից ծոց, Օմանի ծով, Կասպից ծով եւ Սեւ ծով) միմյանց կապող կարեւոր զարկերակ է:

Հարավային նավահանգիստները Եվրոպային կապող երթուղին 

Այս երթուղին Իրանի ռազմավարական նշանակության  հարավային նավահանգիստները ուղղակիորեն կապում է Եվրոպայի կենտրոնի հետ՝ Հայաստանի, Վրաստանի, ապա Սեւ ծովի միջոցով: Այս կապը մեծ հնարավորություն կընձեռի Իրանի միջազգային առեւտրի համար:

Ծախսերի եւ ժամանակի զգալի կրճատում

Ըստ հաշվարկների,  այս միջանցքի լիարժեք գործարկմամբ  Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ապրանքների տարանցման արժեքն ու ժամանակը կարող են կրճատվել համապատասխանաբար՝ 30%-ով եւ 40%-ով: Այս թվերը առաջացնում  են աննախադեպ գրավչություն ամբողջ աշխարհի առեւտրականների եւ լոգիստիկ ընկերությունների համար:

Քաղաքական եւ տնտեսական օգուտներ Իրանի համար

Այս միջանցքի գործարկումը  քաղաքական եւ տնտեսական առումով խորը եւ լայնածավալ օգուտներ կբերի Իրանին, այդ թվում՝  կհանգեցնի Թուրքիայից Կախվածության նվազեցմանը: Ներկայումս Իրանի ապրանքների եւ էներգակիրների տարանցումը դեպի Եվրոպա իրականացվում  է Թուրքիայի միջով: Նոր միջանցքի ակտիվացումը թույլ կտա Իրանին նվազեցնել իր կախվածությունը մեկ երթուղուց եւ ունենալ առեւտրի դիվերսիֆիկացված տարբերակներ:

Տարածաշրջանային եւ գլոբալ համագործակցության ամրապնդում 

Այս միջանցքը բացառիկ հնարավորություն է ամրապնդելու Իրանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ BRICS խմբի հետ:

Այս փոխազդեցությունները կամրապնդեն Իրանի դիրքերը համաշխարհային տնտեսությունում եւ ձեւավորվող դաշինքներում: 

Սակարկությունների հնարավորության աճ

Միջազգային տարանցիկ միջանցքներում Իրանի դերի աճին զուգընթաց՝ զգալիորեն կբարձրանա Իրանի սակարկությունների հնարավորությունը տարածաշրջանային եւ գլոբալ հարցերում: Իրանը կդառնա գլոբալ լոգիստիկ ցանցի հիմնական խաղացող:

Ավելի անկաշկանդ համագործակցություն

Այս միջանցքի զարգացումը պահանջում է բազմակողմանի եւ կառուցողական համագործակցություն, եւ Իրանը նույնպես մեծ առաջընթաց է գրանցել այս հարցում: Հնդկաստանը, որպես մեծ եւ զարգացող տնտեսություն, հետաքրքրված է Եվրոպայի հետ առեւտրի այլընտրանքային եւ արդյունավետ ուղիներ գտնելով, եւ այս միջանցքը կարող է բավարարել նրա տարանցիկ կարիքները: 

Բացի այդ, Հայաստանը, որպես այս տարանցիկ շղթայի հիմնական օղակներից մեկը, զարգացնում է իր տրանսպորտային ենթակառուցվածքներն Իրանի օգնությամբ եւ Եվրամիության հնարավոր աջակցությամբ: 

Իրանական ընկերությունների ներկայությունը հայկական շինարարական նախագծերում  նույնպես վկայում է այս համագործակցության կարեւորության մասին:

Ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու հնարավորություն

Այս միջանցքը զուտ տնտեսական նախագիծ չէ. այն համապարփակ ռազմավարական ծրագիր է, որը խելացիորեն ամրապնդում է Իրանի աշխարհաքաղաքական, անվտանգային ու տնտեսական ցուցանիշները: 

Այս նախագիծը ոչ միայն վճռական պատասխան է Զանգեզուրի միջանցքի նման նախագծերի կողմից առաջացող սպառնալիքներին, այլեւ բացում է հստակ ճանապարհ՝ կախվածությունը նվազեցնելու, Իրանի բանակցային հնարավորությունները մեծացնելու, ինչպես նաեւ  տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությունը զարգացնելու համար:

Այս մայրուղու  լիարժեք գործարկումով՝ Իրանը ոչ միայն կամրապնդի իր դիրքերը աշխարհի տարանցիկ քարտեզի վրա, այլեւ կստեղծի ավելի պայծառ ու ավելի անվտանգ ապագա իր առեւտրի եւ զարգացման ուղին հարթելու համար:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց». Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Ողջ կառավարությունն է հալածում Հայ Եկեղեցուն, Հայոց Հայրապետին

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը
OLYMPUS DIGITAL CAMERA

Ողջ կառավարությունն է հալածում Հայ Եկեղեցուն, Հայոց Հայրապետին

Լրահոս

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026

Հիքմեթ Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները: Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի...

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն...

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ...

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ...

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական