Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմում պարտությունն, ըստ էության, դարձել է նիկոլիզմի ամբողջ գաղափարախոսության ձախողումը. Միքայել Մինասյան

31/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարտության մասին խոսելիս պետք է հիշել, որ պատերզամի ժամանակ պարտությունն, ըստ էության, դարձել է նիկոլիզմի ամբողջ գաղափարախոսության ձախողումը: Այդ մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Սա երկրորդ էսսեն է ավելի վաղ խոստացված «Հեղափոխական եռապատումից»: Երրորդում մենք կխոսենք ապագայի մասին:

Մենե, թեկել ու փարսին*. պարտություն

Պարտության մասին խոսելիս պետք է հիշել, որ պատերզամի ժամանակ պարտությունն, ըստ էության, դարձել է նիկոլիզմի ամբողջ գաղափարախոսության ձախողումը: Սուտը, որի վրա Նիկոլն ու նրա թիմը կառուցել են նոր, իրենց համար հարմարավետ Հայաստան, բացահայտվել է եւ դարձել ակնհայտ: Եւ պատահական չէ, որ պատերազմի առաջին օրը խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլը հայտարարել է. «Եկեք պայմանավորվենք. ինչ էլ պատահի, մենք երբեք մեզ չենք ճանաչի պարտվածի կարգավիճակում»: Նա գիտեր՝ ինչի մասին էր խոսում: Նրա խոսքերը պատահական չէին:

Մենք սովոր ենք դիտարկել մեր պարտությունները զոհի տեսանկյունից՝ ներկայացնելով վիկտիմությունն ազգային, էթնիկ մակարդակում: Դա շատ հարմարավետ է. երբ դու զոհ ես, միշտ թվում է, որ պարտության մեջ սեփական մեղքի բաժինը չունես: Պարտության մեջ միշտ մեղավոր է երրորդ կողմը: Հետեւեք նիկոլական քարոզչամեքենայի թեզերին եւ դուք կհայտնաբերեք, որ մեր պարտության մեջ մեղավոր է նախկին իշխանությունը, Ադրբեջանը, Թուրքիան, Սիրիայից վարձկանները, Ռուսաստանը, բոլորը, բացի Նիկոլից:

Նախկինում՝ պակաս տեխնոլոգիական ժամանակաշրջանում, դա, հնարավոր է, գործեր: ժամանակակից շրջանի խնդիրն այն է (կամ հմայքը՝ կախված որ կողմից եք անդրադառնում հարցին), որ բոլոր քայլերը գրառված են: Բոլոր հայտարարություններն արխիվացված են: Բոլոր լայվերը՝ ներբեռնված: Այլեւս ստել հնարավոր չէ: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ մեղքը Սիրիայից վարձկանների, եղանակի եւ նախկին իշխանության վրա գցելն անհնար է: Մեղավորն ակնհայտ է՝ որքան էլ նա չէր ցանկանում լինել մեղավորի կարգավիճակում:

Ինչպես ես գրել եմ վերեւում, այդ պարտությունը ոչ միայն եւ ոչ այնքան պարտություն է պատերազմում: Դրանում պարտության համար մեղքը ստիպում է հասարակությանը վերաիմաստավորել իր քայլերը վերջին 3 տարվա ընթացքում: Արծրունի ստերին հավատալը ստիպում է հիշել բոլոր ստերը, որոնք հասարակությունը կլանել է 3 տարվա ընթացքում՝ Նիկոլի իշխանության ժամանակ: Հիշողությունն այն մասին, թե ինչպես է Նիկոլը ժխտել իր ատելությունն Արցախի նկատմամբ ստիպում է հասարակությանը հիշել այն, թե ինչպես է նա ծաղրել նրանց, ովքեր այդ մասին խոսել են 3 տարի առաջ: Եւ պատերազմում պարտությունը նրա պոպուլիստական գաղափարախոսության, նիկոլիզմի ձախողումն է:

Մեր հասարակությունը բախվում է սեփական սխալներին՝ աստիճանաբար հասկանալով, որ դրանք անհրաժեշտ է խոստովանել: Սակայն նախքան ընդունելը, այն պետք է անցնի ամենակեղծ փորձության միջով, որը նրա համար նախապատրաստել է Նիկոլը:

Քանի որ մենք արդեն պարզել ենք, որ Նիկոլը չի կարող պարտության մեղքը գցել ուրիշի վրա, իսկ դրա խոստովանումը նրա համար ճակատագրական է, նա հասարակությանն առաջարկում է մոռացում: Նիկոլը ցանկանում է մոռանալ պատերազմը, ինչպես սարսափելի երազ. դրա հետ կապված ոչինչ նրան չի մտահոգում: Հիշեք նրա հարբած լայվերը ժողովրդի վրեժի մասին, նոյեմբերին ղեկին ծխելու համար տուգանային միավորների մասին ընդունված օրինագիծը: Զոհերի, վիրավորների, անհետ կորածների եւ գերիների, ինչպես նաեւ հենց պարտության հարցը նրա «գրպանի քարոզիչները» դիտարկում են միայն ներքաղաքական պայքարի համատեքստում: Եւ ընկճված հասարակությունը կարող է ընդունել այդ մոտեցումը:

Կարելի է չնկատել պարտությունը. Նիկոլն ու իր աջակիցները հենց դրանով են զբաղված: Սակայն չընդունելով պարտությունը՝ մենք չենք քաղում դրանից դասեր եւ չենք թերթում այդ էջը: Ձեւացնելով, որ պարտություն չի եղել՝ մենք դա շարունակում ենք, դարձնում հարատեւ: Քաղված դասերը, պարտության գիտակցումն ու դրա ռեֆլեքսիան այն հիմնաքարն է, որի վրա մենք կկառուցենք մեր Հայաստանը:

Սակայն այդ մասին խոստանում եմ ներկայացնել այս շարքի վերջին էսսեում:

*Մենե, թեկել եւ փարսին՝ նշան է՝ ուղարկված բաբելոնյան թագավոր Վալթասարին եւ վերծանված մարգարե Դանիելի կողմից. ահա նաեւ բառերի նշանակությունը. մենե՝ Աստված հաշվել է քո թագավորության օրերը և վերջ է տվել դրան; Թեկել՝ դու կշեռքով կշռվել ես, ու քաշդ պակաս է եղել; Փարսին՝ քո թագավորությունը բաժանվել ու տրվել է մարերին ու պարսիկներին»,-գրել է Միքայել Մինասյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հոկտեմբերի 14-ին եւս կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը. Նաիրա Զոհրաբյան

Հաջորդ գրառումը

Հարևանները քաշքշել ու հայհոյել են Հայկ Մարությանին․ Mediaport

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հաջորդ գրառումը

Հարևանները քաշքշել ու հայհոյել են Հայկ Մարությանին․ Mediaport

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

23/10/2025

Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափկամանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։ Գրում է  Civilnet-ը։ Fip.am-ը գրում է, որ Էֆենդիևան «Փաստերի ստուգման...

ԿարդալDetails

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը

23/10/2025

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025

Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը. Սուրեն Սուրենյանց

23/10/2025

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական