Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պատերազմից երկու տարի անց պաշտպանական բյուջեն էապես մեծացնելն ուշացած, բայց ողջունելի քայլ է»

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

2023 թվականի պետական բյուջեի նախագիծը, մեծ իմաստով, նույն տրամաբանությունն ու կառացվածքն ունի, ինչ նախորդ տարիների պետական բյուջեներն են ունեցել: Տեսակետը տնտեսագետ Կառլեն Խաչատրյանինն է: «Ազգ»-ի հետ զրույցում ասում է՝ բնական է, թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի մասով բյուջեի նախագծում ավելացում կա, սակայն ընդհանուր տրամաբանության, տնետեսության քաղաքական մոտեցումների ու առհասարակ բյուջեի կառավարման իմաստով էական տարբերություներ չկան: 2023-ի պետական բյուջեով նախատեսվում է մոտ 45 տոկոսով ավելացնել պաշտպանության ծախսերն, ինչը, ըստ Խաչատրյանի, թեեւ ուշացած, բայց դրական քայլ է: «Պատերազմից միայն երկու տարի անց պաշտպանական բյուջեն էապես մեծացնելն իրապես ուշացած է, բայց, այնուամենայիվ, ողջունելի է: Ընդհանուր առմամբ՝ սոցիալական ոլորտում, կարծում եմ, գումարները ճիշտ համամասնությամբ չեն բաշխվել, այստեղ քիչ ավելացում է նախատեսվում՝ ընդամենը 11 տոկոսով: Ընդ որում՝ սոցիալապես այնպիսի խոցելի խավեր, ինչպիսիք են նպատաստառուները, հաշմադամություն ունեցող անձինք, նրանց տրվող նպաստները որեւէ կերպ չեն վերանայվելու: Սոցիալական ծրագրերում հիմնականում գերակշռում է կենսաթոշակառուների թոշակը 3100 դրամով բարձրացնելու էֆեկտն, ու դրա հաշվին են հենց սոցիալական ծախսերը նախորդ տարվա համեմատ 11 տոկոսով ավելի լինելու: Եվ այս ամենի ֆոնին երբ տեսնում ենք, որ ոստիկանության ծախսերը մոտ 20 տկոսով ավելացվում են, բնականաբար հարց է առաջնում՝ այս պահին արդյոք սա՞ էր առաջանահերթը»,- նշում է տնտեսագետը:

Նրա փոխանցմամբ՝ 2023-ի բյուջեում նաեւ կապիտալ ծախսերի էապես աճ է նախատեսվում, բայցեւ նկատում է՝ միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում 2022-ի կապիտալ ծախսերի կատարողականը մոտավորապես 55 տոկոս է եղել: Այսինքն՝ պետությունն իր առջեւ դրած նպատակի սոսկ կեսն է կարողացել իրականացնել, ընդ որում, ըստ մեր զրուցակցի, նույն միտումն է եղել նաեւ նախորդ մի քանի տարիներին:

 «Իշխանությունը ավանդաբար թերակատարում է հատկապես կապիտալ ծախսերը, բայց դրանով հանդերձ տարեցտարի ավելի շատ գումար է նախատեսում կապիալ ծախսերի համար, ինչը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ, ավելին՝ եթե դիտարկենք տնտեսական քաղաքականության տրամաբանության շրջանակներում, էֆեկտիվ էլ չէ: Գլոբալ առումով, այո, կապիտալ ծախսերի ավելացումը կարեւոր է զուտ ենթակառուցվածքների ավելացման, հետագա տնտեսական զարգացման պոտենցիալ ձեւավորելու իմաստով, բայց դրանք կանխատեսելն ու չկատարելը, շատ ավելի վատ հետեւանքների է հանգեցնելու»,- մանրամասնում է Խաչատրյանը:

Մեկ այլ տնտեսագետի՝ Կարեն Սարգսյանի դիտարկմամբ՝  2023-ի պետական բյուջեն մի շարք  տարբեր ոլորտների, օրինակ՝ սոցիալական ու պաշտպանության համար աճ է  կանխատեսում: Սոցիալական ոլորտին, որ ամենամեծ ծախսային ոլորտն է, ըստ պետբյուջեի եկող տարվա նախագծի՝ ընդհանուր բյուջեի 25 տոկոսն է ուղղվելու, պաշտպանության ոլորտին՝ ամբողջ ծախսերի 20 տոկոսը եւ այլն:

«Պետական բյուջեի բացատագրում նշված է, որ հաջորդ տարի կառավարությունը 7 տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում, լավագույն սցենարի դեպքում՝ 9 տոկոս: Նման լավատեսական սցենարի համար հարկային գումարների հավաքագրման աճ է հիմք հանդիսացել: Լավ պլանավորումն իհարկե գործի կեսն է, բայց մյուս կեսը դրա իրականացումն է,- նշում է Սարգսյանն ու անդրադառնալով Հայաստանում անդադար նկատվող գնաճի թեմային՝ շարունակում,-  Գնաճը տեսանելի է հատկապես պարենային ապրանքների շուկայում: Նախորդ ամսվա համեմատ մեկ ամսում գնաճը 0.6 տոկոս է կազմել: Նախորդ տարվա համնեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում պարենամթերքի շուկայում 12.7 տոկոս գնաճ ունենք:

Եթե տնտեսական աճի տեմպը համեմատենք առկա գնաճի հետ, ապա կտեսնենք, որ այն պարզապես զրոյացնում է տնտեսական աճը, որովհետեւ սննդամթերքի (հատկապես առաջին անհրաժեշտության մթերքների) մասով երկնիշ աճ է գրանցվել՝ անցած տարվա տվյալներով 12 տոկոս եւ ավելի: Պարենամթերքի շուկայում գրանցվող գնաճն իսկապես բավական բարձր է, բայց երկրներ կան, որտեղ այն շատ ավելի մեծ թվերի է հասնում: Եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակաշրջանում դրամը գնալով արժեւորվում է, ապա գնաճը շատ ավելի դանդաղ տեմպերով պետք է ընթանար: Օբյեկտիվ պատճառներից մեկն էլ այն է, որ համաշխարհային շուկաներում բոլոր ապրանքերը թանակցել, դոլարային գնանշումներն էլ բարձրացել են»:

Գործընկերոջ ասածի հետ տնտեսագետ Խաչատրյանը թեեւ համաձայն է, Հայաստանի տնտեսությունը, այո, համեմատաբար փոքր է, բնականաբար՝ ուզի-չուզի, կրելու է արատքին գործոնները, բայցեւ շեշտում է, որ  արտաքին աշխարհում դոլարը արժեւորվում է, մեզ մոտ՝ արժեզրկվում: Թվերով է ներկայացնում. մոտավոր հաշվարկներ կան, որ եթե մեր երկրում դոլարը միջինում 5-7 տոկսով արժեւորվեր, այլ ոչ թե մոտ 20 տկոսով արժեզրկվեր, ապա Հայաստանում գնաճը 10-ի փոխարեն 18.5-19 տոկոսի կհասներ: Եվ այդ ֆոնին, նկատում է,  պնդել, որ մեզ մոտ գնաճն այդքան էլ բարձր չէ, պարզապես ճիշտ չէ: «Գնաճային գործոնները բազմազան են, դրանք պայմանավորված են ոչ տնտեսական՝ անվտանգային գործոններով, քաղաքական անկայնությամբ, որոնք որոշակի ռիսկեր են բերում, բիզնեսն էլ այդ ռիսկերի պայմաններում ավելի բարձր հավելագին է պահանջում: Բնականաբար նաեւ տնտեսական գործոններ կան՝ պայմանավորված, օրինակ, Ռուսաստանից Հայաստան եկած մեծաթիվ մարդկանցով, որ իրենց հետ վճարունակ պահանջարկ են ձեւավորել: Իսկ երբ ապրանքների քանակը չի փոխվում, բայց դրանց նկատմամբ պահանջարկը մեծանում է, գնաճային որոշակի երեւույթներ են առաջ գալիս տնտեսության մեջ: Սա էլ, բնականաբար, իր հերթին, որոշակի սոցիալական լարվածություն է առաջացնում այն պարզ պատճառով, որ մարդկանց եկամուտները մեծ հաշվով չեն ավելանում, եթե չասենք՝ պակասում են, բայց ապրանքների գները սրընթաց աճում են: Ընդ որոում ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների կամ պարենամթերքների ոլորտում գնաճի շատ ավելի բարձր տեմպ ունենք»,- մեկնաբանում է Կառլեն Խաչատրյանը:

Այս օրերին ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերից մեկը՝ կարտոֆիլի գնի աճի երկրաչափական պրոգրեսիան է, որ ըստ տնտեսագետ Կարեն Սարգսյանի մի քանի գործոններով է պայմանավորված: Առաջինն, ըստ նրա, այն է, որ Հայաստանից կարտոֆիլը նաեւ արտահանվում է: «Այս տարի, իհարկե, ավելի քիչ չափով է արտահանվել, ծավալը չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ, օրինակ, Վրաստան է կարտոֆիլ արտահանվել: Եվ եթե դրսում կարտոֆիլի համար շատ ավելի բարձր գին են առաջարկում, ապա պարզ է՝ այն ներսում ավելի էժան է լինելու: Սա շուկայի օրենքն է: Բացի այդ տնտեսագիտության մեջ այսպիսի գործոն կա՝ եթե ինչ-որ ապրանք թանկանում է, ապա քաղաքացիները փորձում են այդ ապրանքը փոխարինել մեկ ուրիշով: Այսինքն՝ եթե քաղաքացին ավելի թանկ սննդամթերք, ենթադրենք, սնունդ, ձեռք բերելու հնարավորություն չունի, դա նախընտրում է կարտոֆիլով փոխարինել, ինչն էլ կարտոֆիլի պահանջարկի, հեեւաբար նաեւ գնի աճի է հանգեցնում»,- ասում է տնտեսագետ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե կարտոֆիլը նույնպես կարող է այնքան թանկանալ, ու դա էլ իր հերթին կարող է մեկ այլ սննդամթերքով փոխարինվել, քանի որ քաղաքացին ի վիճակի չի լինի թանկ գնով կարտոֆիլ գնել, տնտեսագետը պատասխանում է. «Չեմ կարծում, որոշակի սահման կա, ինչից հետո չի կարող բարձրանալ: Եթե կարտոֆիլի գինն անընդհատ բարձրանա, ապա քաղաքացիներն այն չեն գնելու, հետեւաբար՝ պահանջարկը նվազելու է, ինքնաշխատ եղանակով՝ գները կնվազեն: Բացի այդ, կարտոֆիլի շուկան ազատ մրցակցային շուկա է, գյուղական տնտեսություններն են միմյանց հետ մրցակցում, ու այստեղ գաղտնի համաձայնություններ, մենաշնորհներ չկան, որ միտումնավոր գին բարձրացնեն, ու դա այդպես մնա»:

Տնտեսագետ Կարեն Սարգսյանը նաեւ այն տեսակետին չէ, որ այս տարի կարտոֆիլի գինը կարող է հատել 500 դրամի շեմը, քանի որ ըստ նրա՝ այս տարի գյուղացին թե՛ կարտոֆիլի նորմալ բերք է ստացել, թե՛ պետությունը որոշակիորեն սահմանափակել է բանջարեղենի արտահանումը: Նրա համոզմամբ՝ կարտոֆիլի գինն առաջիկայում էլ որոշակի նվազ տատումներով կպահպանվի եղած արժեքի շրջանակներում:

Ի տարբերություն Սարգսյանի՝ Կառլեն Խաչատրյանը կարտոֆիլի գնի մասով կանխեստում անել չի ուզում, որովհետեւ թե՛ բերքի, թե՛ արտահանման ծավալների համեմատություն, նրա համոզմամբ, պետք է կատարեն գյուղոլորտի մասնագետները: Բայց, ասում է, ամեն դեպքում հասարակության մտահոգությունը տեղին է, որովհետեւ նախորդ տարիներին տեսել ենք, որ պետությունը պատշաճ քաղաքականություն չի իրականացրել այս ոլորտում: «Ոչ ճիշտ պլանավորման հետեւանքով ունեցել ենք իրավիճակ, երբ տեղական կարտոֆիլը մինչեւ 550 դրամի է հասել, ինչը բնականաբար տրամաբանական չէ: Թանկացումը պայմանավորված է եղել հանգամանքով, որ պետությունն անարգել թույլատրել է, որպեսզի մեծ ծավալի կարտոֆիլ արտահանվի նախորդ տարի, ինչն էլ կարտոֆիլի քանակը նվազեցրել ու, բնականաբար, բերել է դրա գնաճին: Հիմա, հուսով եմ, որ նախորդ տարվա դառը փորձը հաշվի առնելով՝ այս անգամ էկոնոմիկայի նախարարությունն էլ ավելի տրամաբանված ու հաշվարկներով կգործի ու պոպուլիստական հայտարություններ անելու փոխարեն, որ տեսեք՝ արտահանման ծավալներն աճում են, առաջին հերթին կմտածի մեր բնակչության կենսամակարդակի, գնողունակության մասին ու նման մեծ ծավալի արտահանումներ թույլ չի տա»,- ամփոփում է մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Լիբանանեան անհեթեթութեան մէկ վառ օրինակ

Հաջորդ գրառումը

«Ինչպես են լվացքի մեքենաները, սառնարանները սատարում Պուտինի պատերազմին»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
Հաջորդ գրառումը

«Ինչպես են լվացքի մեքենաները, սառնարանները սատարում Պուտինի պատերազմին»

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական