Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ովքե՞ր կապրեն դատարկված Արցախում

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

«Կավկազսկի ուզել» («Կովկասյան հանգույց») էլեկտրոնային պարբերականը հայ-ադրբեջանական խնդիրների լուսաբանման հարցերում ռուսական բավական   հավասարակշռված քիչ լրատվամիջոցներից մեկն է:

Նրա ընթացիկ ամսվա մի քանի հրապարակումներ, որոնց ստորեւ հնարավորինս  համառոտ կանդրադառնանք, վերաբերում են դատարկված Արցախի ադրբեջանական վերաբնակեցման ծրագրի եւ ՀՀ բռնագաղթված արցախահայության ներկայի ու հետագայի, արցախցիների իրավունքների խնդիրներին:

Ադրբեջանցի վերաբնակները նշել են Ղարաբաղ վերադառնալու դժվարությունները

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նախատեսում է մինչև 2026 թվականը 140 հազար  մարդու վերաբնակեցնել Արցախում: Երկրամասի մայրաքաղաք վերադարձողների ու այնտեղ վերաբնակվողների իրենց ցուցակները, լրատվամիջոցի վկայությամբ, կազմում են այդ երկրի իշխանությունները: Թե այդ թիվը որքան է լինելու, լրատվամիջոցին հայտնի չի դարձել: Իսկ ահա Ֆիզուլի տեղափոխված բնակիչները, ինչպես հայտնվել է, պետությունից խոհանոցային կահույքով բնակարաններ են ստացել, «բայց դեռ ոչ բոլորն ունեն աշխատանք»:

Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հաշվետվություն են ներկայացնում, մասնավորապես, Բաքվից Ղարաբաղ բնակիչների խմբերի վերաբնակեցման մասին: Այսպես, հոկտեմբերի 15-ին հաղորդվել է, որ Ֆիզուլիում բնակարանների բանալիներ է ստացել «ներքին» տեղահանվածների հերթական խումբը: Հոկտեմբերի 16-ին իշխանությունները հայտնել են մի խումբ բնակիչների Լաչին վերադարձի մասին: Նաեւ տեղեկացվել է, թե Լաչինում վերականգնված է ենթակառուցվածքների 80 տոկոսը եւ քաղաքում արդեն ստեղծված է 430 աշխատատեղ: Արդեն բնակիչներ ունեն «Զաբուխ» (Աղավնո – Գ. Մ.), Զանգելանի շրջանի Աղալի, Տերտերի շրջանի Թալիշ գյուղերը, Ֆիզուլի (Վարանդա) քաղաքը: Եկող տարի կսկսվի «բնակչության վերադարձի գործընթաց» Շուշի եւ Աղդամ…

Ադրբեջանի կառավարությունում լրատվամիջոցի թղթակցին հայտնել են, թե «Մեծ վերադարձ» ծրագրի առաջին փուլի շրջանակներում հոկտեմբերի 31-ի տվյալներով  Ղարաբաղի եւ… «Արեւելյան Զանգեզուրի» «տնտեսական շրջաններ» վերադարձել է 3200 մարդ, սպասվում է, որ մինչեւ այս տարվա վերջ այդ թիվը կհասնի 5,5 հազարի:

«Մարդիկ սպասում են հարազատ վայրեր վերադառնալուն», սակայն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում սեփականության հետ կապված հարցերը մինչեւ այժմ չեն լուծվել, «Կավկազսկի ուզել»-ի հետ զրույցում նշել են Բաքվի հարցված վերլուծաբանները: Թվում է՝ սա բավական տարողունակ հարց է…

Կայքի թղթակիցը զրուցել է ադրբեջանցի մի քանի վերաբնակների հետ: Նրանցից Ֆահրադդին Ահմեդովը իր ընտանիքով Ֆիզուլի է վերադարձել հոկտեմբերի 14-ին: «Ընտանիքում մենք վեց հոգի ենք,- ասել է նա,- ես ու կինս, որդիս ու հարսս եւ երկու թոռներս: Մեզ հատկացրել են չորսսենյականոց նորոգված բնակարան քառահարկ շենքում»: Ընտանիքի անդամներից առայժմ միայն  հարսն է աշխատում, խանութում: Ահմեդովն ինքը եւ կինը թոշակառու են, որդին ներկարար է, իրենցից շուտ է եկած եղել, աշխատել Ֆիզուլիի օդանավակայանում, իսկ այժմ սպասում է աշխատանքի տեղավորման: Այստեղ չորս կողմը շինարարական, վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Տղամարդը նշել է, թե այստեղ արդեն 12 բազմահարկ շենք է կառուցվել: «Մինչ պատերազմը Ֆիզուլիում շատ քիչ բազմահարկեր կային,- նկատել է նա,- իսկ այժմ բոլոր բնակելի շենքերը կառուցվում են 4, 5 եւ 6 հարկանի: Ասում են՝ մինչեւ տարեվերջ կհանձնվի եւս երեք շենք»: Որպես վերաբնակիչ նրանք նաեւ նպաստ են ստանում, այսպես կոչված «հացի նպաստ». ամեն անձին՝ 33 մանաթ (19 դոլար):

60-ամյա Նազիմ Վելիեւը մտադիր է վերադառնալ Ստեփանակերտ (իհարկե, նա քաղաքի իրենց անունն է տալիս): «Բնակիչների ցուցակներն արդեն կազմված են, մեզ ասել են, որ կկարողանանք վերադառնալ շատ շուտով»,- ասել է նա: Իր խոսքերով՝ Վելիեւը մինչ արցախյան հակամարտությունը այստեղ բժիշկ-ատամնաբույժ է աշխատել, նշում է նաեւ իրենց բնակության հասցեն: Ասում է՝ քաղաքում մի քանի հազար ադրբեջանցիներ են ապրել: Հետո, երբ սկսվել է արցախյան շարժումը, հայերն իրենց նեղել են, իբր մի քանի օր ադրբեջանցիների բնակարանների եւ ունեցվածքի ավերումներ ու ջարդարարություն է եղել, ի վերջո իրենք վտարվել են: Այժմ հույս ունի, որ իրենց պահպանված պոլիկլինիկան կաշխատի, ինքն էլ՝ այնտեղ, նաեւ խնդրելու է, որ իր ընտանիքին տրամադրեն իրենց նախկին տունը:  

Լրատվամիջոցը նշում է, որ 2020 թ. պատերազմից հետո Ստեփանակերտի բնակիչների թիվը հասել էր 75 հազարի, այստեղ հաստատվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հարկադրված վերաբնակիչներ: Հետո սկսվել էին բնակֆոնդի կառուցման ու նորոգման աշխատանքներ, շատ ընտանիքներ տեղափոխվել էին շրջաններ: Եվ 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտում ապրում էր ավելի քան 60 հազար մարդ մոտավորապես 20 հազար բնակարաններում ու մասնավոր տներում: Այստեղ եւ շրջանային բնակավայրերում շինարարական մի քանի խոշոր նախագծեր են եղել, բայց շրջափակումը կանգնեցրած է եղել այդ աշխատանքները:

Ադրբեջանցի վերաբնակներից արեւելագետի կրթությամբ Բահար Ալիղուլիեւան եւս անհամբեր սպասում է իրենց ասած «Խանքենդի» վերադառնալուն, որտեղից հարկադրված հեռացել է 16 տարեկանում: Իրենց ընտանիքն ընդգրկված է վերադառնալ ցանկացողների ցուցակում, ասել են, որ արդեն գալիք տարվա մարտին կսկսվի այստեղ ապրածների վերադարձը: Իսկ Էլշան Մամեդովը շատ է ուզում վերադառնալ Աղդամի շրջանի իր ծննդավայր Խըդըրլի գյուղը, որտեղ ապրել է մինչեւ հինգ տարեկանը: Ասում է՝ արդեն այցելել են գյուղը, բայց ականային վտանգի պատճառով դեռ չի կարողացել մոտենալ իրենց կիսավեր տանը: Պատերազմից երեք տարի անցել է, սակայն հստակություն չկա՝ երբ կկարողանան վերադառնալ: Աղդամի շրջան վերադարձը դեռ չի սկսվել, սպասում են:

Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը «Կավկազսկի ուզել»-ին հայտնել է, թե բնակիչների վերադարձը դանդաղում է ականապատման մեծ ծավալի աշխատանքների, շատ տարածքներ դրանցից մաքրելու անհրաժեշտության պատճառով: Մեկ ուրիշն էլ որպես խնդիր մատնանշել է վարելահողերի եւ  արոտավայրերի սեփականության հարցում դեռ հստակության բացակայությունը:

Ղարաբաղից  փախստականները կասկածում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու անհրաժեշտությանը

Այս մասին «Կավկազսկի ուզել»-ը գրել է ամսույս 11-ի մի հրապարակման մեջ: Հանրապետության կառավարությունը պարզեցրել է ղարաբաղցի փախստականների համար քաղաքացիություն ստանալու կարգը, սակայն վերջիններս չեն շտապում Հայաստանի քաղաքացի դառնալ, պարբերականին հաղորդել է մեր Միգրացիոն ծառայությունը: Նոր անձնագրեր ստանալու անհրաժեշտությունը կասկածելի է, իսկ  այժմ իրենք ստիպված են աշխատանք եւ բնակարան փնտրել, ասել են փախստականները: Հարկադրաբար տեղահանվածների սոցիալական խնդիրներով, իհարկե, Հայաստանի կառավարությունն է զբաղվում, այնուամենայնիվ:

ՀՀ կառավարության հոկտեմբերի 26-ի որոշմամբ, ինչպես լրատվամիջոցին  տեղեկացրել է միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, Լեռնային Ղարաբաղի բոլոր 150 հազար քաղաքացիները ստացել են փախստականի կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: Նրանք բոլոր անձնագրային բաժանմունքներում կարող են ստանալ ժամանակավոր պաշտպանության պլաստիկ քարտեր՝ «փախստական» նշումով: «Միայն պետք է փոխել հաշվառումը: Եթե անձնագրի ժամկետը դեռ չի լրացել, ապա այն փոխելու անհրաժեշտություն չկա»,- նշել է Դավթյանը:

Այս պաշտպանության տեւողությունը, ըստ պաշտոնյայի, մեկ տարի է: Այնուհետեւ կառավարությունը պետք է կարգավիճակի երկարաձգման վերաբերյալ որոշում կայացնի: Եթե   այդպիսի որոշում չկայացվի, ապա տեղահանվածները պետք է դիմեն քաղաքացիություն ստանալու համար: «Քաղաքացիության ընդունումը մարդուն չի զրկում իր փախստական վիճակի հետ կապված որեւէ միջազգային իրավունքից,- հավատացրել է միգրացիոն ծառայության ներկայացուցիչը:- Ղարաբաղցիներին ժամանակավոր պաշտպանության առնելու կառավարության որոշմամբ արձանագրվում է այդ մարդկանց տրավմատիկ բռնի տեղահանման փաստը: Այս մարդկանց պատմությունը ոչ մի քաղաքացիությամբ ջնջել, մերժել կամ հերքել հնարավոր չէ»:  

«Ես չեմ համարում, թե Ղարաբաղը հանձնեցինք, եկանք ու վերջ…»

Ընտանիքներով հարկադրաբար տեղահանված արցախցի մեր հայրենակիցները  Հայաստան պետության ու հասարակության ամբողջ աջակցությամբ հանդերձ, դեռ լուծման ենթակա սոցիալական, կենցաղային, իրավական բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք նրանցից մի քանիսը ներկայացրել են ռուսական լրատվամիջոցի թղթակցին: Բայց դա հարցի  մի կողմն է: Իսկ ի՞նչ է լինելու հազարամյակների Արցախ-հայրենիքի հանդեպ նրանց օրինական իրավունքի, վերադարձի հարցը:

«Այն, որ ես (Ստեփանակերտում) եռահարկ տուն ունեի,  այնքան էլ կարեւոր չէ,- ասել է հասարակագիտական առարկաների ուսուցիչ, թոշակառու Հասմիկ Առուշանյանը:- Ես այնտեղ իմ հոգին եմ թողել: Բայց ամենասարսափելին այն է, որ մենք այնտեղ թողել ենք մեր տղաների գերեզմանները: Նրանք զոհվել էին հանուն այն բանի, որ մենք այնտեղ ապրեինք, իսկ մենք իրենց լքեցինք ու եկանք այստեղ»:

Կրթությամբ նույնպես մանկավարժ, ստեփանակերտցի, 60-ամյա Գայանե Առուստամյանը, որը հիմա ընտանիքով հաստատվել է Ստեփանավանում, Հայաստանի քաղաքացիություն ընդունելու մասին առայժմ մտածում է: Դրան նա պատրաստ է, եթե այդ քաղաքացիությունը խոչընդոտ չլինի Լեռնային Ղարաբաղ վերադառնալուն: «Ես չեմ համարում, թե Ղարաբաղը հանձնեցինք, եկանք, քաղաքացիություն ընդունեցինք ու դրանով վերջ: Ես դրան համաձայն չեմ: Թեկուզ  այսօր մենք դեռ չենք կարող համախմբվել, բայց հարկ է որ հավաքվենք ու մտածենք, թե այդ հարցերն ինչպես ենք լուծելու: Մենք նրանց (Ադրբեջանին) Ղարաբաղը չենք նվիրել, թող նրանք նման հույս չունենան»,- ասել է արցախցի մանկավարժը:

Միավորվելու, արցախցիների միախմբված համայնք ստեղծելու սկզբնական քայլեր թեկուզ դեռ դանդաղ, բայց արդեն կարծես թե արվում են, այդ մասին տեղեկացրել են հայկական որոշ լրատվամիջոցներ: Իսկ «Կավկազսկի ուզել»-ը օրերս Երեւանում զրուցել է մեր մի քանի քաղաքագետների հետ, որոնք նշել են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գլխավոր պայմանը: Դա, ինչպես նրանք հայտարարել են, հնարավոր է միայն միջազգային երաշխիքների ներքո, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք քննարկվի բանակցություններում: Այս մասին ասվածի մանրամասներն արդեն առանձին հրապարակման նյութ են: 

Լրատվականն անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներին ԼՂ հասարակական կազմակերպությունների հղած դիմումին, որում նրանք ներկայացրել են արցախցիների խնդրի լուծման իրենց տեսլականը, կարեւորելով հայրենիք վերադառնալու եւ ինքնորոշման նրանց իրավունքի խնդիրը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

«ԱԺ-ում լսումներից հետո գուցե կատարելագործվի օրինագիծը»

Հաջորդ գրառումը

Հայ ֆիզիկոսների գիտական պրպտումները շարունակվում են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հաջորդ գրառումը

Հայ ֆիզիկոսների գիտական պրպտումները շարունակվում են

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական