Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոգեւորիչ չէ, մտահոգիչ է. Էդգար Ղազարյանը՝  Իրանի  հոգեւոր առաջնորդի հայտարարության մասին

25/07/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

   «Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը». այս միտքը հուլիսի 18-ին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին արտահայտել է ե՛ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ե՛ւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ: 

   ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը սա համարում է  ամենավտանգավոր հայտարարությունը, որը հայ իրականության մեջ ընկալվեց որպես ձեռքբերում:

«Իրան- Հայաստան սահմանի հարցը միջազգային հարաբերությունների օրակարգում է,-ասում է Ղազարյանը,- իսկ առհասարակ, ինչու՞ պետք է դրա մասին խոսվեր, ինչու՞ պետք է մտածել, որ Իրանը Հայաստանի հետ պետք է սահման չունենա: Ասողը պատահական մարդ չէ,  շատ կարեւոր մարդ է, ու եթե նրա օրակարգում հայտնվել է այդ հարցը, նշանակում է ՝ այն գոյություն ունի»:

     Այս պահին Սյունիքն ամբողջությամբ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած՝ համոզված է Էդգար Ղազարյանը:  Եւ եթե Իրանը դեմ է սահմանի փակմանը, չի նշանակում, որ այդպես չի լինի:

  «Ադրբեջանն Իրանին կարող է ասել՝ եթե ամբողջ Սյունիքն ու Վայոց Ձորն անցնեն մեր վերահսկողության տակ, ձեզ համար ինչ տարբերություն՝ սահմանը Երասխից, թե Մեղրիից է սկսվում, կկնքենք միջազգային համաձայնագիր, որ առանց մաքսի, տուրքի ու վերահսկողության,   ձեր մեքենաներն ու քաղաքացիները կարող են անցնել այնպես, ինչպես մինչեւ հիմա են անցել»:

  Այս գործընթացներին զուգահեռ ՝ իշխանությունը շարունակում է թուլացնել բանակը՝ հատկապես հարավային շրջանում: ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ Արցախից դուրս են բերվում հայկական զինված ստորաբաժանումները: 

«Այսինքն՝ անպաշտպան են դարձնում ամբողջ Արցախն ու Սյունիքը, իսկ Ադրբեջանը համալրում է ռազմական պաշարները, – նկատում է Ղազարյնաը,- Ալիեւը հատուկ նշանակության զորամիավորումների թիվն ավելացնում է 2.5 անգամ: Իսկ դրանք տեղակայված են Արցախի եւ Հայաստանի հետ սահմանին: Միեւնույն ժամանակ, Փաշինյանն իր հեռավար ասսուլիսի ժամանակ հայտարարում է, որ Արդբեջանը նոր պատերազմի լեգիտիմ հիմքեր է ստեղծում»: 

    Հենց այս համադրությունն ու միջազգային գործընթացները ցույց են  տալիս, որ Սյունիքը կորցնելու վտանգը չափազանցություն չէ, եւ հարցը վաղուց դուրս է եկել փորձագիտական շրջանակների քննարկման տիրույթից ու հասել է Իրան-Թուրքիա-Ռուսաստան որոշումների կայացման հարթակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վահագն Վերմիշյանը տեղափոխվեց հիվանդանոց

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է ՊՆ-ը 8 օր հետո հաղորդագրություն տարածում. որովհետև զինվորի վիճակը ծայրահեղ ծա՞նր է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է ՊՆ-ը 8 օր հետո հաղորդագրություն տարածում. որովհետև զինվորի վիճակը ծայրահեղ ծա՞նր է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական