Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ պետք է Ադրբեջանի մեղադրանքներին պատասխանի, ասի՝ մե՛նք չենք վտանգում խաղաղության գործընթացը

Գեղամ Մկրտչյան
07/03/2024
- 7 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
24
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չգիտենք՝ որքանով են իրականությանը համապատասխանում երբեմն հնչող այն պնդումները, թե եղել են ու կան դեպքեր, երբ մեր զինուժին հրաման է տրված լինում չկրակել, չպատասխանել ադրբեջանական զինված սադրանքներին նույնիսկ մեր ինքնիշխան տարածքում: Սակայն ոչ սակավ դեպքերում տպավորություն է ստեղծվում, թե համապատասխան առումով չպատասխանելու հրահանգ է տրված նաեւ մեր, ասենք, արտաքին գործերի գերատեսչությանը: Ադրբեջանը հայ Արցախի կլանումը  «մարսելուց» հետո հիմա էլ Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային ասպարեզում բուռն քարոզչական պատերազմ է սկսել, ինչը նրա վարչակարգի լավ մտադրության մասին չի խոսում: 

«Հայաստանի կողմից Հարավային Կովկասում երրորդ կողմերի ներգրավումը, որոնք չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաեւ Հայաստանին զինելու որոշ պետությունների փորձերը, վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար»: Հերթական նման հայտարարությունը, ըստ «Եվրասիա դեյլի» ռուսաստանյան լրատվական գործակալության հաղորդման, հարեւան երկրի արտգործնախախար Ջեյհուն Բայրամովն արել է իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մարտի 5-ին, Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակներում: Ինչպես գրված է գործակալության կայքում, Հարավային Կովկասում Հայաստանի՝ երրորդ կողմերի ներգրավման մասին խոսելիս Բաքուն նկատի ունի Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը, իսկ երկրորդ ակնարկը վերաբերում է «Անդրկովկասին պաշտպանական համակարգեր մատակարարելու վերաբերյալ Հայաստանի հետ մի շարք պայմանագրեր կնքած» Ֆրանսիային:

Հատկանշական մի զուգադիպությամբ հենց նույն օրը, ամսի 5-ին, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը հանդիպել է Բաքու ժամանած Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Ահսան Գյուլրեզի գլխավորած պատվիրակության հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող   հարցեր: Խոսվել է, մասնավորապես, Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա եռակողմ մի զորավարժության, դրա կարեւորության մասին: Իսկ ինչպես վերջերս հաղորդվել է, Բաքուն ըստ կնքված պայմանագրի Իսլամաբադից գնելու է JF-17 կործանիչներ, ինչպես նաեւ ռեակտիվ ինքնաթիռների զինամթերք: Գործարքի ընդհանուր արժեքը հասնելու է 1,6 մլրդ դոլարի:

Մնում է հարցնել՝ այսպիսի քանի՞ երրորդ կողմեր է անցած բոլոր տարիներին  տարածաշրջան բերել Ադրբեջանը, քանիսի՞ օգնությամբ է մինչեւ ատամները զինվել ու այժմ էլ շարունակում է ակտիվ զինվել տարածաշրջանի խաղաղությունը բազմիցս խախտած, մի ամբողջ Արցախ դրա բնիկ տերերից ահաբեկչական հարձակմամբ իսպառ դատարկած Ադրբեջանը: Կամ գուցե տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, իրենց կողմից տարփողվող «խաղաղ գործընթացին» նպաստում են սպառազինության այդ չդադարող վազքն ու հակահայկական հռետորաբանությո՞ւնը, Հայաստանից անօրինական արտատարածքային միջանցք պահանջե՞լը, ամբողջ Հայաստանի տարածքն «Արեւմտյան Ադրբեջան» կոչե՞լը, , կամ գուցե 2021-22 թթ. ներխուժումներով Հայաստանի տարածքներ օկուպացված պահե՞լը::

Եթե քաղաքականությունը, առավել եւս՝ մեր հարեւան երկրի քաղաքականությունը կապ ունենար բարոյականության հետ, կարելի էր ասել՝ նախ ասեղը քեզ խրիր, հետո՛ մախաթը՝ ուրիշին: Ո՞վ պետք է այս հարցերում պետական մակարդակով պատասխանի այսպիսի «խաղաղության ջատագով» Ադրբեջանին, ասի՝ այդ մե՛նք չենք մշտապես վտանգում խաղաղության գործընթացը:       

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանահայությունն ընտրեց իր պատգամավորներին

Հաջորդ գրառումը

Հայաստանը եզրափակել է 2023թ. Ռուսաստանին բարեկամ ետխորհրդային երկրների վարկանիշային աղյուսակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ. Արմեն Այվազյան

03/01/2026
Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը եզրափակել է 2023թ. Ռուսաստանին բարեկամ ետխորհրդային երկրների վարկանիշային աղյուսակը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական