Մարդկանց անջրպետող այս հարցն առաջին անգամ հանդիպել եմ «Հայոց լեզվի»՝ ընունելության քննությունների շտեմարանում ՝ շարադրությունների վերնագրերի ցանկում։ Հայոց լեզվի կրկնուսույցն ինձ հետ մեկումեջ շարադրություն էր «պարապում», եւ մի անգամ հանձարարել էր գրել «իսկական» հերոսի մասին։
Շարադրությունը սկսել էի «կռված տղայի» պատմությամբ, որ, վայելելով վերանախավային պաշտոնյաների «դաբրոն», հղփանում է ու սկսում աջուձախ թուր ճոճել։
Շարադրության երկրորդ հերոսը ընկեր Վարժապետյանն էր, որին «կռված տղան» հաճախ էր «դիտողություն» անում․ «Պատերազմի ժամանակ գոնե մեկ օր գրիչդ դրած ու զենք վերցրած կա՞ս»։ Ընկեր Վարժապետյանը մինչեւ կյանքի վերջ գրիչը վայր չի դնում, զենք էլ չի վերցնում, բայց պատերազմի հաջորդ ժամանակ նրա հոգեզավակ-աշակերտներից մեկը, ուսուցչի բացատրած օրինակը հիշելով, կարողանում է պետական նշանակության մարտավարական առաջադրանք կատարել, մյուսը՝ բժիշկը, ռազմի դաշտում վիրակապում է հակառակորդի վիրավոր զինվորին եւ փոխարենը նրանցից 20 ռազմագերու պահանջում, 3-րդը՝ Վարժապետյանի հետագծով գնացողը, դպրոցի ռմբակոծության ժամանակ մարմնով փակում է երկու վիրավոր երեխայի, ինքը՝ զոհվում։
Դեռ դպրոցական տարիքից էի այն համոզմանը, որ ամուր, զարգացած, ուժեղ պետության առաջին նախապայմանը կրթությունն է։ Դպրոցի եւ մանկավարժի կերտած հայրենասեր աշակերտն է վաղվա կյանք փրկող բժիշկն ու պատերազմ հաղթող զորավարը։
Իհարկե, մանկավարժների ճնշող մեծամասնության համար շատ ավելի կարեւոր է «ուսուցչի երեխա» ինստիտուտը, քան հայրենիքն ու պետությունը։ Բայց նրանց կողքին կա՛ն այնպիսիները, որոնք առաջին անգամ դպրոցում երեխային սովերցնում են «հայերեն երգենք» երգը։ Մեր օրերի հերոսը, այո, նաե՛ւ ուսուցիչն է, այն էլ՝ սահմանի ուսուցիչը, որ քիչ չէ հանդուրժում է մեկին տասը պատասխան տվող աշկերտներին, դեռ մի բան էլ փորձում նրանց՝ այֆոններից անդին չտեսնող ուղեղը բան մտցնել։
Որի ձայնը արկերի պայթյունները չեն լռեցնում, որը տունը չի կողպում ու հեռանում։ Ինչ վեաբերում է գորիսեցի ուսուցչին, նրան առաջին հերթին թիրախավորել է Նիկոլ Փաշինյանը՝ առնաձնացնելով սահմանի մյուս ուսուցիչներից։ Նրան մրցանակ հաձնելու փոխարեն, կարելի էր խրախուսել սահմանապահ ուսուցիչներին, օրինակ, ամսական աշխատավարձի կեսի չափով պարգեւավաճար տալով, հարկերից ազատելով, տարեկան հանգստի ուղեգրեր տալով եւ այլն։
Ասում են՝ Խոջաբաղյանը չճանաչված գիտնական է, կարելի էր նաեւ նրան որպես գիտնականի արժեւորել, օժանդակել ինչ-որ աշխատության հանրահռչակման, տարածման կամ տպագրման հարցում։ Ես, օրինակ, ընկեր Խոջաբաղյանի փոխարեն՝ նման միջոցառման չէի մասնակցի, առավել եւս՝ հասարակության նյարդին կպչող «վերջապես պետություն ենք կառուցում» արտահայտություն չէի անի։ Մյուս կողմից էլ հասականում եմ՝ մարդը, գուցե կյանքում առաջին անգամ, իրեն արժեւորված է զգացել, առաջին անգամ մեծ բեմ տեսել․ բոլորը չէ, որ կարող են տուրք չտալ գնահատված զգալու՝ խիստ մարդկային ապրումներն ու հրաժարվել պետական այրերի մրցանակից։ Եվ եթե քննադատել ուսուցչին, միայնումիայն միջոցառմանը մասնակցելու կամ ինչ-որ մեկին դրվատելու համար։ Նրա հերոսական կյանքով ապրել, արարելը, առավել եւս մարմնի կառուցվածքը քննարկելը, դասականի ասած «սիրուն չի»։
Սեւակ Վարդումյան