Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրանք եվ հերոսները. Ինքնաճանաչողության ճանապարհին

29/06/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

            Նրանք իրենց համար կերտում էին հերոսներ։ Նրանք փնտրում են մեկին, գտնում գուցեեւ լավագույնին ու նրան վերագրում բոլոր այն առավելությունները, ինչը կուզենային ունենալ իրենք, այն պարզ պատճառով, որ իրենք նախ որ օժտված չեն դրանցով, եւ ամենակարեւորը՝ իրենց մեջ չեն ուզում զարգացնել այդպիսի որակներ, որովհետեւ դժվար է ապրել այս կյանքն ուզածի պես՝ սովորական իմաստով ու մնալ առաքինի, արդարամիտ, ազնիվ։ Այսպիսիք որպես կանոն մնում են մենակ, սպիտակ ագռավի կարգավիճակով՝ խախտելով թռչունի՝ սովորական սեւ փետուրի «հեղինակային» իրավունքը, ինչի համար չեն ներվում։ Նրանց կյանքն անցնում է տասնապատիկ կնճռոտ՝ աշխարհիկ առումով, սակայն հանդարտ ու ներդաշնակ՝ հոգեւոր առումով։ Այո, այս երկուսն այնքան էլ հաշտ չեն իրար հետ, որքան էլ՝ կայսրինը՝ կայսեր, Աստծունը՝ Աստծուն։

            Նրանք փնտրում են առաջնորդ, նրանք փնտրում են հերոս, նրանք կերտում են արձաններ, կախում են արձանի թեւերից իրենց ցանկությունները, երազանքները, ինչպես հեքիաթներում․ նրանք հավատում են, որ իրենց կերտած մարդ- արձանը չի փոխվելու։ Բայց երբ «արձանը» ծարավ է, ջուր մոռանում են տալ, երբ նա հիվանդ է, չեն այցելում․ արեւը խանձում է մաշկը, քամին ու անձրեւը խամրեցնում են փայլը։ Իսկ նրանք ասում են՝ դու պետք է տոկաս, որովհետեւ դու մեր հերոսն ես։ Նրանք իդեալ փնտրում են ուրիշների մեջ, նրանք ծուլանում են նայելու իրենց ներսը, որովհետեւ անգետ են ու չգիտեն, որ բոլորս նույն կավից ենք սարքված։ Բուդդան՝ թվացյալ սովորական մարդ, թվացյալ, որովհետեւ արդեն երեւելի մարդու նշաններով էր ծնված, թողեց ապարանքներն ու աշխարհիկ բարեկեցությունը, գնաց ջունգլիներ ապաշխարելու, տքնելու, անցավ մեծ ճանապարհ, հանդիպեց Կյանքին, հանդիպեց իր Ես- ին։ Ու դարձավ Արթնացյալ, պայծառացյալ, որի լույսը հազարամյակներ ողողում է ճշմարտության ծարավ սրտերը․․․

            Ճակատագրին հանդիպում են մեծերը, որովհետեւ նրանք անցել են կյանքերի բովով ու սերտել բոլոր դասերը։ Երբ դու հոգեւոր կյանքի առաջին քայլերն ես անում, սկզբում խարխափում, բայց համբերությամբ ես տանում փորձությունները՝ Սիզիփոսին հիշեցնող, երբ նա քարը բարձրացնում էր վեր ու այն նորից ցած էր գլորվում, եւ նորից պետք էր լինում բարձրացնել ու նորից ու նորից, եւ այդպես մինչեւ հոգին մաքրվի, հասնի կատարյալին։ Իսկ նա՝ հոգին հեշտ բան չէ, հոգին չի ճկվում, այդ աներեւույթն ու առեղծվածայինը միշտ խնամք է պահանջում, անդադար աշխատանք, նրա ոսկի փայլը արագ է խամրում գայթակղություններով լի այս աշխարհում։ Մենք վատ բան ենք անում, երբ ամենաարժանավորին անգամ հերոսի կամ իդեալի լուսապսակով ենք զարդարում, դա այն հետ գլորվող քարերից է՝ նրա հոգեւոր ճանապարհի խոչընդոտներից, նա սպանում, ոչնչացնում է հերոսին եւ յուրաքանչյուր մեկին՝ այդ գոռոզ մեծամտությունը, ու նա գայթում է, նա՝ մեր սիրելի հերոսը, եւ մենք վայրկյան իսկ չենք վարանում երես դարձնելու, եւ անարգում ենք եւ նույնիսկ անիծում։ (Ես տեսել եմ անեծքաբան մի կնոջ․ նա երբ արթնանում եւ գլուխը դուրս էր հանում բարձրահարկի իր պատուհանից, քաղաքի օդը խեղդվում էր անեծքից, ու կյանքը մեռնում էր…)։ Ահա այսպես մենք շատացնում ենք անարդարությունը, որովհետեւ նրան՝ մեր սարքած հերոսին թողնում ենք մենակ իր տառապանքի ու հոգու ցավի հետ։

            Թողնենք մարդկանց հանգիստ ու հերոսներ չփնտրենք՝ ո՛չ բարձրացնենք անհարկի, ո՛չ իջեցնենք նենգաբար, յուրաքանչյուրն իրենից թող պահանջի, իրեն տվածին համապատասխան վերադարձնի։

            Ընտրյալին ցույց տվողը մենք չենք, իսկ ամբոխը՝ որպես կանոն, իսկական Ընտրյալին հալածում է։

            Հոգեւոր կյանքը՝ այդ խորհրդավոր- անհայտը, ամենաինտիմը, որտեղ ոտք դնելիս դու հանդիպում ես քո ես – ին, եւ եթե պետք եղածի չափ հասուն ես, քեզ տրվում է շնորհը՝ գիտակցելու, թե ինչպես պետք է վարվել այդ ես-ի հետ, աճեցնել, զարգացնել, բարձրացնել։ Մաքրագործվել։ Սա է մարդկային կյանքի գերիմաստը։

            Հերոս, իդեալ փնտրելու եւ ամբողջ պատասխանատվությունը նրա վրա բարդելու, իսկ հետո որեւէ սխալի համար նրան քարկոծելու փոխարեն մտածենք մեր հոգեւոր մաքրության, ինչպես հիմա ընդունված է ասել հոգեւոր էկոլոգիայի մասին։ Իսկ դա ինդիվիդուալ ճանապարհ է․ առանձին ենք այստեղ մենք, մենակ, ինքներս մեզ հետ։

            Իմաստություն ունենանք՝ հոգեւոր ճանապարհ մտնելու, իմա՝ ինքնաճանաչողության, հանդիպելու մեր ես- ին՝ բարդագույնին․․․

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հզոր թիմիս հետ թեւ–թեւի տված կառուցելու ենք անվտանգ, բարեկեցիկ Հայաստան. Չարչյանի կինն ընթերցեց նրա ուղերձը

Հաջորդ գրառումը

ՔՊ-ն Հայկ Մարությանին փոխարինող է գտել. «Իրավունք»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հրապարակախոսություն

Եկեղեցական հանդարտ ու կայուն ընթացակարգի սահմանում մնալը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
Հրապարակախոսություն

Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի հաստատած Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը. Արա Զոհրաբյան

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ն Հայկ Մարությանին փոխարինող է գտել. «Իրավունք»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական