Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի քանի նկատառում, որոնք կարող են օգտակար լինել հանձնաժողովի ապագա նախագահի համար…

12/08/2021
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 8-րդ գումարման Ազգային Ժողովը շուրջ 10 օր է սկսել է իր աշխատանքները, սակայն մինչ օրս ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների ընտրությունները ավարտված չեն: Ավելորդ եմ համարում մեկ անգամ ևս նշել, թե ինչպիսի հսկայական նշանակություն ունեն այդ հանձնաժողովները խորհրդարանական կառավարման երկրում: Այդ մասին շատ է խոսվել և ես չեմ ցանկանում ավելորդ անգամ կանգ առնել այդ խնդրի վրա: Ուղղակի կհորդորեմ խորհրդարան անցած ուժերի քաղաքական ղեկավարներին զսպել իրենց պատգամավորներին, թայմ աութ վերցնել և լծվել երկիրը զարգացնելու աշխատանքին՝ արագ ավարտելով հանձնաժողովների նախագահների ընտրությունը:

 Հիմա ցանկանում եմ անդրադառնալ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին և այն խնդիրներին, որոնց անպայման պետք է անդրադառնա հանձնաժողովի ապագա նախագահը.

1. Զարգացնել և ակտիվացնել համագործակցությունը ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների միջև: Նշեմ, որ առայժմ նման հանձնաժողով կա միայն ՀՀ ԱԺ-ում և ՌԴ Պետական Դումայում: Պետք է աշխատանք տանել մյուս պետությունների խորհրդարաններում ևս նման հանձնաժողովներ ստեղծելու ուղղությամբ՝ այդ ճանապարհին ակտիվ համագործակցելով նաև ՀՀ ԱԳՆ-ի և ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: Նշեմ, որ հանձնաժողովների միջև համագործակցության փորձ արդեն իսկ գոյություն ունի: 2019թ. փետրվարին ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով կոմիտեի նախագահ պարոն Կալաշնիկովը այցելեց Հայաստան, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն և արդեն սեպտեմբերին ստորագրվեց համագործակցության հուշագիր Կոմիտեի և ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի միջև: Որպես այդ հուշագրի ստեղծման աշխատանքներին անմիջական մասնակցություն ունեցած մարդ նշեմ, որ այն բավականին արդյունավետ համագործակցության հիմք դարձավ երկու հանձնաժողովների միջև: Օրինակ մեր հայրենակիցների համար մեծ նշանակություն ունեցող Վերին Լարսի խնդրի քննարկման համար Վլադիկավկազում կազմակերպվեց 2 հանձնաժողովների արտագնա նիստ, որի արդյունքում Կոմիտեն դիմեց ՌԴ կառավարությանը և որոշում կայացվեց շուրջ 2 միլիարդ ռուբլի հատկացնել Վերին Լարսի անցակետի թողունակության բարձրացման համար: Աշխատանքներն ընթացքի մեջ են և նոր նախագահը պետք է իր հսկողության տակ պահի այդ խնդիրը: Հաջորդ կարևոր հարցը, որը առաջ է քաշվել 2 հանձնաժողովների գծով, դա ՌԴ-ում մեր քաղաքացիների վարորդական վկայականների հարցն է: ՌԴ գործող օրենսդրությամբ ՀՀ քաղաքացիները ազգային վարորդական վկայականներով իրավունք չունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել՝ վարելով տաքսի կամ այլ փոխադրամիջոց: ՌԴ Ներքին գործերի նախարարությունը այս հարցը կարգավորելու համար համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել և այս հարցը արդեն անցել է հանրային լսումների փուլը: Պետք է հետևողական լինել, որ այն օրենքի ուժ ստանա:

2. Քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ ազգային օրենսդրությունների համապատասխանեցման ուղղությամբ, ինչպես նաև պարբերաբար խորհրդակցություններ հրավիրել տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ՝ ԵԱՏՄ տարածքում առկա արգելքների և սահմանափակումների վերացման ուղղությամբ, որոնք ուղղակի կարող են հակասել ՀՀ տնտեսական շահերին: Այդ արգելքների և սահմանափակումների ցանկը պարբերաբար թարմացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում:

3. Պետք է հանձնարարել հանձնաժողովի փորձագետներին ամենօրյա ռեժիմով հետևել ԵՏՀ լուրերին: ԵՏՀ համապատասխան գերատեսչությունները պարբերաբար որոշումներ են կայացնում, կապված օրինակ ԵԱՏՄ տարածքում արբանյակների համատեղ արտադրության, գյուղատնտեսական համատեղ ծրագրերի վարկավորման կամ COVID-19 պայմաններում 3-րդ երկրներից ներկրվող համապատասխան բժշկական սարքավորումների կամ պարենի նկատմամբ 3 կամ 6 ամիս 0 տոկոս տոկոսադրույք կիրառելու հետ կապված: Նման որոշումների պարագայում պետք է օպերատիվ կերպով հրավիրել հանձնաժողովի նիստ՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սա խնդիրների այն ոչ բոլոր ցանկն է, որը պետք է լինի նորանշանակ նախագահի օրակարգում: Սրան գումարած Վրաստանի և Իրանի պառլամենտների համապատասխան հանձնաժողովների հետ օպերատիվ կապը, որը հեշտ չի տրվելու: Ամփոփելով ցանկանում եմ հաջողություններ մաղթել հանձնաժողովի ապագա նախագահին: Այս և ոչ միայն խնդիրների կարգավորումը անկասկած իր նպաստը կբերի մեր պետության զարգացմանը:

Գրիգոր Բալասանյան

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ,

պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմ հաղթած

Հաջորդ գրառումը

Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական