Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի երկու խոսք բրյուսելյան եռակողմ հանդիպման ու նաեւ… շերեփի մասին

Գեղամ Մկրտչյան
19/04/2024
- 19 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
57
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 5-ի Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն բրյուսելյան հանդիպման մասին մեզանում կարծես թե ավելի շատ խոսվեց հանդիպումից առաջ, քան ասվեց ու վերլուծվեց դրանից հետո: Գուցե նաեւ այն պատճառով, որ այդտեղ ամեն ինչ բավական պարզ էր ու վերլուծելու բան շատ չկար էլ: Գնահատական-բնորոշումներ, մանավանդ ծայրահեղ, բոլոր դեպքերում տրվեցին: Ոմանք այն անգամ պատմական, շրջադարձային համարեցին, առանձին ասողներ էլ եղան նույնիսկ, թե մեր… շերեփն այս անգամ պողպատից էր: Ո՜վ հայի անբուժելի հավատ…  

Զուտ կարծիքի կարգով նախ նկատենք, որ երբ մեզ հետ որեւէ արտաքին ուժի շփման, մեր նկատմամբ այդ ուժի որեւէ քայլի դեմ Ադրբեջանը կամ նրա ղեկավարը բողոքում են, հավանաբար նշանակում է, որ այդ որեւէ քայլն այս կամ այն չափով մեր օգտին է կամ գոնե մեզ օգուտ է: Հայաստան-ԱՄՆ-Եվրոմիություն հիշյալ բարձր մակարդակի հանդիպման առիթով Ալիեւը նախապես հայտարարել էր, թե այն ուղղված է բաժանարար գծերի ստեղծմանը եւ իր երկրի մեկուսացմանը: Նրա խոսքով՝ նման հանդիպումները հակասում են Ադրբեջանի եւ Անդրկովկասի մյուս երկրների միջեւ համագործակցությանը (այդ «համագործակցությունը» երեւի իրենց հաճախակի կրակահերթերն ու ագրեսիվ հռետորաբանությունն են): Ալիեւը,  նաեւ, ԱՄՆ-ի ու Եվրոպայի գործընկերներին զգուշացրել էր, թե Հայաստանին աջակցելու, այն զորացնելու նրանց փորձերը կհանգեցնեն բացասական մեծ հետեւանքների:

Նորություն չէր ու բացատրելի էր նաեւ Ռուսաստանի ու նրա լրատվամիջոցների խանդոտ արձագանքը բրյուսելյան հանդիպմանը, որը նրանց կողմից բնորոշվեց  իբրեւ մեր տարածաշրջանը Արեւմուտք-ՌԴ հակամարտության մեջ ներքաշելու, Ռուսաստանին Հայաստանից հեռացնելու եւ Հայաստանը դեպի… ուկրաինական ուղի մղելու փորձ:  

Իսկ ըստ հրապարակված տեղեկատվության,- եթե մեկ նախադասությամբ կարճ ասենք,- այդ հանդիպմանը խոսվել է Հայաստանի տնտեսական, հումանիտար եւ ժողովրդավարական կայունության ամրապնդման նպատակով կողմերի համագործակցության մասին, «նախանշված բարեփոխումների» համար ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից մեր երկրին որոշակի ֆինանսական աջակցություն է խոստացվել:

Բնավ չթերագնահատելով այդ հանդիպման նշանակությունը եւ շնորհակալ լինելով մեզ մասնավորապես տնտեսության ոլորտում խոստացվող  աջակցության համար, միեւնույն ժամանակ չենք կարող չնկատել հանդիպման հետ կապված որոշ մտահոգիչ հանգամանքներ:

Այն դեպքում, երբ թշնամական շարունակվող վտանգի պայմաններում մեզ համար առաջինն ու ամենահրատապը հիմա անվտանգության խնդիրն է, դրան վերաբերող ոչինչ չենք տեսնում հանդիպման արդյունքներով արված եռակողմ հայտարարությունում, բացի առաջին նախադասության մեջ գործածված «Հայաստանի ինքնիշխանություն, … տարածքային ամբողջականություն» արարողակարգային-քաղաքավարական բառակապակցություններից:

Ժամանակին թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրոմիությունն իրենց կառույցներով կարող էին, բայց չփորձեցին զսպել Ադրբեջանի պատերազմական ագրեսիվ ոտնձգություններն ու վայրագ հանցագործությունները օրինական կերպով ինքնորոշված հայ Արցախի նկատմամբ: Փակեցին աչքերն ու ականջները Արցախի օգնության աղաղակների հանդեպ, երբ 120 հազար մարդ այնտեղ՝ սեփական հայրենիքում տառապում էր ադրբեջանական համարյա 10-ամսյա դաժան շրջափակման պայմաններում: Ամենաթողությունից ու անպատժելիությունից ավելի ու ավելի խրախուսվող  ֆաշիստական վարչակարգն իր վերջին ահաբեկչական հարձակմամբ «ազատագրելով» եւ դատարկելով մենակ մնացած Արցախն այդ հողի իսկական տերերից, այժմ էլ իր շոշափուկներն ու հայացքն ուղղել է Հայաստանի արդեն ինքնիշխան տարածքի վրա: Որովհետեւ, հասկանո՞ւմ եք, Եվրոմիության համար, օրինակ, այդ բոլոր չարագործություններով հանդերձ, ժամանակին հենց տիկին ֆոն դեր Լայենի հայտարարությամբ, գազ ունեցող Ադրբեջանը «հուսալի գործընկեր է», «Եվրոմիության ամենակարեւոր էներգետիկ գործընկերը»… Հո չէ՞ր կարելի նրան նեղացնել:

Էլ չենք ասում նաեւ իրենց հարթակներում ժամանակին անցկացված բանակցությունների մասին, որոնց ուղղակի արդյունքն Արցախի հարցում, այսպես ասած, ադրբեջանական օրակարգի ավելի քան լիարժեք իրականացումն էր:

Հիմա ապրիլյան այս հանդիպման հրապարակված նախանշումներից մեկը խոստացվող աջակցությունն է «տեղահանվածների», «փախստականների» մարդասիրական կարիքները հոգալուն: Ոչ միայն չի ասվում՝ որտեղի՞ց, իրենց տնից-տեղից զրկված ի՞նչ տեղահանվածներ ու փախստականներ են նրանք, այլեւ խոսք չկա ընդհանուր հաշվով այդ 150 հազար մարդկանց քաղաքացիական, տարրական մարդկային իրավունքների մասին, որոնք բարբարոսաբար խախտվել են:

Իսկ տարրական դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում եւ տվյալ պետության նկատմամբ առնվազն անհարգալից վերաբերմունք չէ՞ այն փաստը, որ մի պետության ղեկավարի հետ հանդիպելուց առաջ նախ հրավիրող ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը  զանգահարում են մեկ այլ, տվյալ դեպքում՝ մեզ թշնամի, մեր տարածքը մտած պետության ղեկավարին ու հավաստիացնում թե՝ գիտե՞ք, հանգիստ եղեք, այս հանդիպումը ձեր դեմ չէ, դուք մեզ համար կարեւոր եք…

Իհարկե չգիտենք՝ փակ դռների հետեւում, «կադրից դուրս», պրն Բլինքենը կամ տկն ֆոն դեր Լայենը նաեւ ուրիշ ինչ են խոսել Ալիեւի, մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց տեղի ունեցած իրադարձությունների ու ներկա իրավիճակի այս ընդհանուր համապատկերում հուզող հարց է նաեւ այն, թե ըստ էության ի՞նչ են այս խոստացված աջակցությունները եւ դրանց դիմաց ի՞նչ են պահանջել ու պահանջելու մեզնից: Եթե իրոք պահանջում են: Շատ կուզենայինք այս պարագայում հավատալ ու լավատես լինել: Նաեւ որոշ կասկածներում սխալված լինել: Օրինակ՝ որ ինչպես նման թվացող որոշ այլ նախկին դեպքերում, մտքիդ ակամա գալիս է համեմատություն Հովհաննես Թումանյանի «Աղքատի պատիվը» պատմվածքի հետ… Ներողություն, իրավիճակները համեմատելի չեն ու բոլորովին տարբեր են, այնտեղ խնդիրն էլ անձնական-բարոյական է եւ երկու մարդու միջեւ է, այստեղ ազգի, պետության խնդիր է՝ ադրբեջանական ոտնձգությունների ֆոնին: Բայց մի կողմին արվող առաջարկությունը կարծես նման ուղղվածություն ունի: Այն է՝ եղբայր, ինչ եղել-եղել է, առ այս փողը, հաշտվիր… Ու այս դեպքում, նաեւ, գնա հետը լեզու գտիր:

Կամ՝ որ առավել կարեւոր մի նպատակը կամ թելադրանքը իրոք Ռուսաստանի հետ է կապված: Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո իր հրապարակային ելույթում քար գցեց այժմ առանց այն էլ լարված հայ-ռուսական հարաբերությունների կողմը, ասես այդտեղ կրքերն ավելի բորբոքելու համար ասելով. «Ողջունում եմ նաեւ Հայաստանի քայլերը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը պահպանելու ուղղությամբ… Դա նշանակում է, որ Եվրոմիությունը եւ Հայաստանը կիսում են միեւնույն արժեքներն ու շահերը»:

Մի խոսքով, հավաքական Արեւմուտքը մեր իրավունքներին ու անվտանգությանն աջակցելու խոստում չի տալիս, համենայն դեպս՝ հրապարակայնորեն: Առայժմ մեր պաշտոնական դաշնակից Ռուսաստանն իր ՀԱՊԿ-ով հանդերձ՝ նույնպես: Մեր իրավունքների ու անվտանգության ապահովումն, իհարկե, մե՛ր խնդիրն է: Որը լուծել կարողանալու համար, սակայն, մեզ խելամիտ համախմբումից ու ամրապնդման լարված ջանքերից բացի պետք են նաեւ դաշնակիցներ ու աջակիցներ: Այսինքն նախ արհեստավարժ ու ճիշտ, արդյունավետ աշխատանք բոլորի հետ: Նոր որակով շարունակվո՛ղ աշխատանք:

Ինչ մնում է մեր շերեփին, դրա մասին խոսելը, կարծում ենք, դեռ է՜՜, վաղ է:

Շերեփը գործիք է: Առայժմ գոնե կարողանանք մե՛նք ուրիշի ձեռքին շերեփ չդառնալ:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տարածաշրջանում՝ Հայաստանի շուրջ վարվող քաղաքականության հետեւանքները

Հաջորդ գրառումը

Ընդդիմությունը երրորդ անգամ փողոց դուրս կգա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ՝ արձագանքող ու պաշտպանվող պետություն

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Քաղաքականություն

Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի պետական հեղարշջման պլանի մասին

18/10/2025
Քաղաքականություն

Մենք արտաքին խաղացողների կողմից միջամտության բազմաթիվ փորձեր ենք տեսել․ Միրզոյանը ՀՀ ընտրությունների մասին

18/10/2025
Հաջորդ գրառումը

Ընդդիմությունը երրորդ անգամ փողոց դուրս կգա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վարդան Ղուկասյանից բացի, ձերբակալվել է ևս 7 հոգի

20/10/2025

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ: Այս...

ԿարդալDetails

Իշխանության գոյաբանական վախի հետևանքով կիրառվող քաղաքական տեռոր. Դավիթ Անանյան

20/10/2025

Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, նա մեկուսացված է իր աշխատասենյակում. իրավապահներ

20/10/2025

Շնորհակալ եմ Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար․ Միքայել սրբազան

20/10/2025

Ձերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական