Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միֆեր, միֆեր, միֆեր

20/02/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ տասնամյակներ անց պատմաբանական հանրույթը փորձի ուսումնասիրել այսօրվա ողբերգական իրադարձությունների պատճառները, անշուշտ պիտի բախվի մի ցավոտ ու աբսուրդային իրականության։ Պատմաբանները անպայմանորեն կարձանագրեն, որ 2020 թվականին հայ  ժողովրդին պատուհասած աղետի պատճառների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունի իրականության իռացիոնալ ընկալումը կամ կարճ ասած՝ միֆերը, որոնք խժռել են հասարակությունը։ Կարևոր է, որ որպես օգնություն ու դաս հաջորդ սերնդին՝ այսօր մենք՝ ժամանակիցներս, փորձենք բացել այս իրականությունը և խոսել Արցախյան գոյամարտի շուրջ ձևավորված միֆերից։

Վստահ կարելի է պնդել, որ Հայաստանում գրեթե  բոլորը լսած կլինեն «94ին մեզ խաբեցին ու կանգնեցրին պատերազմը, թե չէ մինչև Բաքու կհասնեինք» կամ առնվազն «Նախիջևանը գրաված կլինեինք» արտահայտությունը՝ համեմված հայհոյանքներով պատերազմը «ժամանակից շուտ» կանգնեցնողների հասցեին։ Իսկ իրականությունը բոլորովին այլ է։ Իրականում, Հայաստանի նորանկախ  հանրապետությունը 1994 թվականին կանգնած էր շատ լուրջ խնդիրների առաջ, որոնք անհնար էր լուծել պատերազմի պարագայում և որոնք հավանաբար, մեզ կհասցնեին պարտության և կործանումի։ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծանրագույն վիճակում։ Սովետական Միության կործանումից հետո կտրված պորտալարը և արհեստական շրջափակումը՝ գրեթե բոլոր ուղղություններով, մեր տնտեսությունը ենթարկել էին այնպիսի սթրեսի, որպիսին նույնիսկ այս ծանր օրերում  դժվար է պատկերացնել։ Հայաստանում կար էներգետիկ ճգնաժամ, որի արդյունքում ընդունված է այս տարիները կոչել «մութուցուրտ տարիներ»։ Ռազմաճակատում ևս վիճակը իդեալական լինելուց շատ հեռու էր։ Մենք՝ ծանր կորուստների գնով, հաղթում էինք մեզնից անգամներով ավելի զինված հակառակորդին։ Մեր հաղթանակում չի կարելի թերագնահատել Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական գզվռտոցի «դերը», ինչը 1994 թվականին գրեթե վերացել էր։

Անշուշտ, ադրբեջանական կողմը կրել էր մեծ կորուստներ՝ թե՛ մարդկային, թե՛ զրահատեխնիկայի, թե՛ տարածքային։ Բայց պետք է նշել, որ մենք էլ բավականին մեծ թվով կորուստներ և վստահաբար պնդելը, որ մենք ի վիճակի էինք ոչ միայն շարունակել պատերազմը, այլև «հասնել Բաքու» առնվազն սխալ է։ Այս միֆը թերևս հայ հասրակության «ամենասիրելիներից» էր, որովհետև նույն հասարակությունը, որի անդամների որոշ մասը պնդում էր, թե 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի ժամանակ մեր զինվորը «զենք չուներ և բահով էր կռվում», ինչ-որ տարօրինակ դյուրահավատությամբ վստահ էր, որ եթե ապրիլյան պատերազմը «դավադրաբար» չկանգնեցվեր օրերի ընթացքում, մենք կազատագրեինք Շահումյանի շրջանը։ Այսօր, իհարկե, հաշվի առնելով ամիսներ առաջվա եղելությունը՝ այս թեզը հերքելն անգամ ժամանակի վատնում է։ Հաջորդ տարածված միֆը այս թեմայով այն է, որ մենք հաղթել ենք ադրբեջանցիներին՝ միայն արիության (դուխի) շնորհիվ ու որ մենք գործ ունենք ոչխարների բանակի հետ։ Նախ, մենք 1990-ականներին հաղթել ենք Հայաստանի ու Արցախի իշխանությունների վարած ճիշտ արտաքին քաղաքականության, հայ զորահրամանատարների ռազմական տաղանդի ու անշուշտ նաև հայկական զինված ուժերի նվիրվածության շնորհիվ։ Բայց սա չի նշանակում ու չի կարող նշանակել, որ մենք գործ ունենք ոչխարների խմբի հետ։ Մեր դեմ կռվել է և շարունակում է կռվել ադրբեջանական բանակը, որը մեր՝ զգոնությունը թուլացնելու պարագայում, կարող է նաև հաղթել  կամ լավ կռվել (ինչպես ցույց տվեցին ժամանակն ու իրադարձությունները)։

Հաջորդ տարածված միֆն այն է, որ մենք ազգովի կռվեցինք Արցախի համար։ Երևի ցավոտ կլինի իմանալ, որ 10 մլն հայ ժողովրդի միայն 1%ն է ուղիղ մասնակցություն ունեցել Արցախյան գոյամարտին։ Միասնականության մասին այս միֆը մեզ խանգարեց հասնել իրական միասնության, որը չէր հանդուրժի «բարոյական հաղթանակներ»։ Հաջորդ միֆը, որ տարածում էին տարբեր՝ հակահայկական նպատակներ հետապնդող խմբեր այն էր, թե իբր «արցախցին իր հողի համար չի կռվում»։ Սա ամենաստոր և հակայկական միֆն էր, որ կարող էր տարածվել։ Իսկ իրականությունն ամբողջովին այլ է։

Իրականում, Արցախյան շարժման առաջին օրերից և «Օղակ» գործողության մեկնարկից սկսած՝ Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում հիմնական դիմադրությունը կազմակերպել են հենց տեղացիները։ Հայաստանի մնացած շրջաններից ներգրավվածությունն ու օգնությունը, անշուշտ չի կարելի նսեմացնել, բայց գոյամարտի առաջին հարվածը իր վրա էր վերցրել հենց արցախցին։ Արցախում էլ՝ ինչպես Երևանում, Գյումրիում, Կապանում, Եղեգնաձորում կային ու կան դասալիքներ՝ մարդիկ, ովքեր ամեն գնով խուսափում են իրենց հողը պաշտպանելուց, Արցախում էլ՝ ինչպես ամբողջ Հայաստանում կային և կան դավաճաններ, ովքեր պատրաստ են գործակցել թշնամու հետ, բայց նման ընդհանրական թյուր գնահատականը պատճառներից մեկն էր, որը խորացրեց լոկալ մտածողությունը և անդունդը՝ հայրենիքի տարբեր շրջաններում ապրող մարդկանց մեջ։

Տարածված միֆ էր, թե «ռուսը չի թողնի, որ մենք պարտվենք»։ Ռուսը թերևս պիտի չթողներ, ինչպես ցեղասպանության իրականացումը «չթողեց» քաղաքակիրթ աշխարհը։ Իսկ իրականությունն այն է, որ նույնիսկ ամենամտերիմ դաշնակիցն ու բարեկամը քո փոխարեն չի կռվելու։ Քեզ անշուշտ օգնելու է, աջակցելու, բայց քո հայրենիքը քո փոխարեն պաշտպանող չի լինելու։

Եթե շարունակենք թվարկել միֆերը, թերևս կարելի է ժամերով ու օրերով խոսել։ Այսքանը թերևս բավական է՝ իրավիճակի մասին ֆունդամենտալ պատկերացում տալու։ Մնում է միայն ավելացնել. Ռացիոնալ իրականության մեջ ապրելը դժվար է, երբեմն՝ ծանր, բայց մենք պարտավոր ենք դա անել:Իռացիոնալ հասարակությունները ունեն մի ճանապարհ և այդ մի ճանապարհը տանում է դեպի կործանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջիկա օրերին նախատեսվում է քննարկել Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը. Միքայել Մինասյան

Հաջորդ գրառումը

«Ո‘չ «դաշնակցական ավանտյուրա» էր , ո‘չ «փետրվարյան ապստամբություն», քաղաքացիական պատերազմ էր». անդրադարձ 1921թ փետրվարյան դեպքերին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

07/06/2025
Հաջորդ գրառումը

«Ո‘չ «դաշնակցական ավանտյուրա» էր , ո‘չ «փետրվարյան ապստամբություն», քաղաքացիական պատերազմ էր». անդրադարձ 1921թ փետրվարյան դեպքերին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական