Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենատիրական երկրները առավել խոցելի են

Հակոբ Ավետիքյան
20/12/2024
- 20 Դեկտեմբերի, 2024, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Հայաստանը բացառություն չէ

Իմ ուսուցիչ, խմբագրապետ, Կոլումբիայի համալսարանի պատվո դոկտոր Գերսամ Ահարոնյանը աշխարհաքաղաքական անսպասելի շրջադարձերին հետեւելիս սովորություն ուներ ասելու՝ «Կմնանք պատմության ուսանող»: Նա նույն խոսքը պիտի կրկներ, վստահ եմ, այս օրերին, ի տես Ասադյան 50-ամյա վարչակարգի տապալմանը, նախագահ Բաշար Ասադի 24-ամյա իշխանության փլուզմանը, նրա հանդերձ ընտանյոք փախուստին՝ Մոսկվա:

Արդյոք գիտե՞ր, զգո՞ւմ էր Բաշար Ասադը, որ մի օր վերջ է տրվելու անսասան համարվող իր իշխանությանը, իր ընտանիքի հարստացմանը, եւ ի նախապատրաստումն դրա՝ դեռեւս 5 տարի առաջ, ըստ Financial Times թերթի, Ռուսաստանի մայրաքաղաքում գնել էր 18 շքեղ բնակարան, իսկ ֆինանսական կուտակումները, ըստ 2022-ին ԱՄՆ կոնգրեսին ներկայացված մի զեկուցագրի՝ հասցրել էր 1-2 մլրդ. դոլարի, ինչպես օրերս վկայեց BBC-ն:

Միջազգային մամուլն այս օրերին լեցուն է նման վկայություններով, որոնց մեջ ուշագրավ է նույն՝ 2022 թ.ին պետքարտուղար Մայք Պոմպեոյի զեկուցագիրը Կոնգրեսին, թե Ասադ ընտանիքի ֆինանսատնտեսական գործերի,- փողերի լվացում, օֆշորային մեքենայություններ, պետականի քողի տակ մասնավոր ձեռնարկումներ, դրամահավաք ու կասկածելի ներդրումներ,- համակարգողն ու կառավարիչը Բաշարի կինն է եղել, անգլո-սիրիական ծագումով, Լոնդոնում ծնված ու կրթված տիկին Ասմա Ասադը, որի գլխավոր մրցակիցը եղել է Բաշարի զարմիկ, հայտնի օլիգարխ Ռամի Մախլուֆը, գործակցությամբ բացառապես Ալավի համայնքի գործարարների: Համայնք՝ շիա դավանանքի հետեւորդ փոքրամասնություն,- այլապես շատ բարյացակամ հայերիս նկատմամբ,- որը շուրջ 50 տարի, ի հեճուկս մասնավորաբար սուննի մեծամասնության, միահեծան իշխել է երկրում Ասադ գերդաստանի գլխավորությամբ:

Հաջորդող էջերում մեր հոդվածագիրները ձեռնհասորեն բացատրել են Սիրիա պետության կազմաքանդման պատճառները ու տեսանելի ապագայում դրանց ունենալիք հետեւանքները, հետեւաբար կարիք չկա առավել խորանալու դրանց մեջ: Սակայն կարիք կա եւս մեկ անգամ ընդգծելու, որ Ասադները բնավ չկարողացան մեկ համայնքի՝ ալավիականության ու մեկ կուսակցության՝ բաասականության ճիրաններից դուրս գալ ու դուրս բերել երկիրը, պետությունը: Ընդհակառակը՝ դաժան հաշվեհարդարները այլախոհների, լրագրողների, երեք պատերազմների բովով անցած փորձառու զինվորականների, հմուտ օդաչուների, այլ կուսակցությունների ակտիվիստների, ու սուննի համայնքի կրոնավորների, «Մուսուլման եղբայրների» (Ախուան մուսլիմին) դեմ, ինչպես նաեւ ներքին փտածությունը, կոռուպցիան, նախագահի ու նրա տիկնոջ, նրանց գերդաստանի եւ ընդհանրապես պետական վերնախավի թալանչիությունը, ընչաքաղցությունը, այն էլ՝ 1967 թ.ի պատերազմից ի վեր շարունակ Իսրայելի ռազմական ու լրտեսական-խափանարարական սպառնալիքի տակ գտնվող երկրում, որի բանակը չկարողացավ արդիականացնել Բաշար Ասադը, իսկ 2011-ից հետո՝ թուրքական ներխուժումը եւ բռնակցումը հյուսիսային շրջանների, մեծաթիվ վարձկան զինյալների տեղավորումը այդ տարածքներում, ամերիկացիների շփոթեցուցիչ հետուառաջ քայլերը տեղի ու հարեւան Իրաքի քրդաբնակ շրջաններում, էլ ավելի մաշեցրին, կորովազրկեցին ազգային բանակը, ու եղավ այն՝ ինչը պետք է լիներ, ըստ նախապես մշակված բաժանարար պլանների:

Ուշադիր ընթերցողն անշուշտ նկատեց, գուցեեւ զուգահեռեց,- մասշտաբներն ու հանգամանքները թողնելով մի կողմ,- Սիրիա եւ Հայաստան պետությունների խոցելիության պատճառները արտաքին մեծ ու փոքր խաղացողների համար, նույնիսկ բարեկամ ու դաշնակից երկրների երես թեքելը:

Մեր բարեկամ, բյուրավոր հայերի երկրորդ հայրենիք համարվող Սիրիան իր ողբերգական ներկա վիճակով ու դեռ անորոշ ապագայով բաց գիրք է բոլորիս համար: Կարդացող կա՞: Դեռ կա՞ն «պատմության ուսանողներ»:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Ջինը հնարավոր չէ շիշ վերադարձնել

Հաջորդ գրառումը

Մենք ուժ չունենք վերադարձնելու Ղրիմն ու Դոնբասը. Զելենսկի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մենք ուժ չունենք վերադարձնելու Ղրիմն ու Դոնբասը. Զելենսկի

Լրահոս

ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները

21/07/2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նորընտիր պատգամավորներին կհանձնի մանդատները։ ԿԸՀ այսօր հրավիրած նիստի օրակարգում 2 հարց է՝ Ազգային ժողովի 2026 թվականի...

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողություն

21/07/2026

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողությունը, որին հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի...

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026

Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ...

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում,...

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը...

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության․ Պապոյան

21/07/2026

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին գրել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական