Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարիա Զախարովայի զգուշացումների, նրա «հարի բյուլբյուլ» պարգեւի եւ Ստոլտենբերգի այցի միջեւ

Գեղամ Մկրտչյան
28/03/2024
- 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
36
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանի մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլ» համալիրում տեղի ունեցած ահավոր ահաբեկչությունն իր հետեւանքներով խոր ցավի ու անհանգստության առիթ է յուրաքանչյուր բանական մարդու համար: Մարդկային ցավն ամենուր մի է, ու աշխարհը պետք է իսկապես համախմբվի ընդդեմ ամեն նման արհավիրքի, մարդկանց, ազգերի, ազգային խմբերի ու պետությունների դեմ ամեն հանցավոր ոտնձգության: Ցավոք, միշտ չէ այդպես: Աշխարհի, նաեւ մեզ բարեկամ համարվող պետությունների լուռ թողտվությամբ դատարկված հայ Արցախը վկա:
Մեր լրատվամիջոցները կարծես թե առանձնապես ուշադրություն չդարձրին այս տարվա մարտյան մի «փոքրիկ» դրվագի՝ կապված Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ: Մարտի 1-ից 7-ը Սոչիում անցկացված Համաշխարհային երիտասարդական  փառատոնի Բաքվի պատվիրակները նրան նվիրել էին խոլորձ ծաղկի պատկերով կրծքազարդ: Այդ ծաղիկն ադրբեջանցիները կոչում են «հարի բյուլբյուլ», ու ըստ հենց ռուսական մամուլի, այժմ այն նաեւ հայտնի է իբրեւ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշ…

Լրագրողների հետ հերթական ճեպազրույցում Զախարովան սադրանք էր համարել սոցիալական ցանցերում դրա հետ կապված իրարանցումը եւ կոչ էր արել փաստը չքաղաքականացնել, նշելով, թե փառատոնի բոլոր մասնակիցներն էլ իրենց հետ տարբեր նվերներ են բերել: Բայց ինչպե՞ս չնկատել, որ այս տարբերվող խոսուն նվերն իրականում ի դեմս այս պաշտոնյայի ու նրա ներկայացրած գերատեսչության՝ ճիշտ հասցեատեր էր գտել, որպես գնահատումն Արցախի ու Հայաստանի դեմ հետագա ոտնձգություններում էլ Ադրբեջանի շահերի կամա թե ակամա սպասարկման: Նաեւ իրերն իրենց անուններով չկոչելու, գնահատական չտալու  քաղաքականությամբ ու ադրբեջանահաճ հռետորաբանությամբ: Եվ դրան հակառակ՝ միշտ քննադատելով Հայաստանին ու Հայաստանի իշխանությանը:

Ու պաշտոնապես մեր կրկնակի դաշնակիցը (նաեւ ՀԱՊԿ-ի գծով) համարվող Ռուսաստանում հիմա շատ են զարմանում եւ նույնիսկ զայրանում, որ արդեն Հայաստանի Հանրապետությո՛ւնը իրեն սպառնացող իրական վտանգներից պաշտպանվածություն ապահովելու հարցում փորձում է նոր գործընկերներ գտնել: Որ հայտարարում է՝ մենք սառեցնում ենք մեր ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման դեպքում իսկ մեզ օգնության չեկած ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը: Որ ասում է՝ եղբայր, շնորհակալ ենք, մեր ինքնիշխան երկրի սահմանապահ ծառայությունն արդեն կարող է ի՛նքը սահմանային հսկողություն իրականացնել մեր «Զվարթնոց» օդանավակայանում: Է՛լ հակառուսականություն ու թշնամանք են համարում, է՛լ թիկունքից հարված ու եսիմ ինչ, Մարիա Զախարովայի բերանով զգուշացնում են ու սպառնում, թշնամանում ու հետո ասում՝ բարեկամ ենք: Իրենց իսկ դեմ իրենց սիրելի Ադրբեջանի տարբեր թշնամական քայլերի մասին ոչինչ չեն ասում. հանկարծ չնեղանա… Ադրբեջանը խախտել է նոյեմբերիննյան եռակողմ հայտարարության բոլոր կետերը, իսկ իրենք մեզնից պահանջում են մեր Սյունիքով Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության ճանապարհի ռուսական վերահսկողության կետի կատարման ապահովում: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասում է՝ մենք ադրբեջանցի գործընկերների հետ աշխատում ենք, որ կատարվեն այդ հայտարարության կետերը: Արցախին վերաբերող հայտարարության ի՞նչ կետեր պիտի կատարվեն, երբ Արցախն իր բնակչությամբ այլեւս չկա: Թշնամին հարձակվել է մեր ինքնիշխան տարածքի վրա, դուք ՀԱՊԿ-ով հայտարարում եք՝ մենք պատրաստ ենք դիտորդներ ուղարկել: Թշնամին մեր ինքնիշխան տարածք մտել-ամրացել, չի հեռանում, դուք ասում եք՝ ձեր սահմանը ճշտված չէ: Իրոք որ՝ Ռուսաստանին խելքով չես հասկանա…

Այս ամենը, այո, այսպես է: Մեր դարավոր դաշնակցի ժամանակավոր ինչ-ինչ   շահերը մեզ սպառնացող թուրք-ադրբեջանական դաշինքի շահերի հետ համընկել են, եւ մեր անվտանգության ապահովման արտաքին վեկտորի հնարավոր որոշակի փոփոխության ձգտումը թվում է բնական ու պատճառաբանված: Բայց սա մի հարց է, որը պետք է նախապես լրջագույնս կշռադատվի, այն էլ՝ ինստիտուցիոնա՛լ մակարդակով: Դրա համար մասնագիտական  գիտահետազոտական ամբողջ ինստիտուտներ ու կենտրոններ պետք է աշխատեն (ոչ թե դրանք վերացվեն), եւ ամեն ինչ որոշողը չպետք է լինի մի անհատ ղեկավարի անձնական ցանկությունը կամ քմահաճույքը:

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների բնույթը փոխելու հարցում կարելի է նշել առնվազն երկու խնդիր: Նախ՝ մեր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների գտնվելը ռուսաստանյան կառույցների ձեռքում: Գազամատակարարում, ատոմակայան, երկաթգիծ, «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով հանձնված, մի մասը անհայտ ճակատագրով ձեռնարկություններ… Երկրորդը երեւի ավելի շատ դիվանագիտության ու դրանից բխող քաղաքական նրբանկատության խնդիր է: Եթե մենք իրոք որոշենք հեռանալ Ռուսաստանից ու դա այնուամենայնիվ հնարավոր լինի, ապա ինչպես էլ փորձենք հեռանալ, նա մեզ հետ թշնամանալու է: Բայց պատկերավոր ասած, եթե դու ուզում ու փորձում ես հեռանալ եւ ազատվել արջից, ապա գոնե մի՛ փորձիր հընթացս նաեւ քար գցել նրա կողմը… Մեր խնդիրներն իբր քիչ են, մեր երկրի վարչապետն էլ պե՞տք էր արդյոք, որ  հրապարակայնորեն մտներ մեզ չվերաբերող տեղեր ու հայտարարեր թե՝ իմացեք, Ուկրաինայի հետ կապված հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Կամ, ասենք, թե Ալմա Աթայի 1991 թ. հռչակագիրը տարածվում է այն ստորագրած ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունների, այդ թվում նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի վրա, որոնք ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ժողովուրդն անտեղի՞ է ասել թե՝ եղունգ ունես՝ գլուխդ քորիր:

Խնդիրն իրոք բարդ է: Չլինի այնպես, որ մի ուրիշ նավ հորիզոնի հեռվում տեսնելով՝ մենք այս նավից թռչենք ու հանկարծ այն մյուսը մեզ չմոտենա: Կրկնենք, հայ Արցախը նախ երկար շրջափակվել, ապա իր իսկական տերերից դատարկվել, մեր ինքնիշխան տարածքից էլ մաս է բռնազավթվել ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ մեզ այսօր հեռվից աջացություն խոստացող այլ երկրների թողտվությամբ: Այսրկովկաս, այդ թվում մեր երկիր այցելած Ստոլտենբերգն էլ ՆԱՏՕ-ի այն ղեկավարն է, որն այն օրերին, երբ Ադրբեջանը Թուրքիայի դիրիժորությամբ Արցախի դեմ օտարերկրացի վարձկաններ, բայրաքթարներ եւ կասետային ռումբեր ու ֆոսֆորային զենք էր կիրառում, Թուրքիայում հյուրընկալվելով ասում էր, թե այդ երկիրը ՆԱՏՕ-ի գնահատված անդամ է: Ու նրա այցը Հայաստան մեզ համար ինչ-որ լուրջ բան կարո՞ղ էր նշանակել, գոնե վնաս չտալով: Լավ է գոնե, որ Զելենսկու ենթադրյալ այցը մեր եւ հարեւան երկիր տեղի չունեցավ, ինչի համար երեւի պարտական ենք, ըստ ռուսական լրատվամիջոցների, Բաքվի կողմից այն չեղյալ հայտարարելուն:  

Ասվածը չի նշանակում, թե այս կամ այն դեպքում մենք պետք է հրաժարվենք մեզ իրոք մեկնվող մեկ կամ մյուս ձեռքից: Կարեւորը ճակատագրորեն չսխալվելն է:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը փնտրում է նոր իրողություններին հարիր անվտանգության երաշխիքներ

Հաջորդ գրառումը

«ՌԴ-ն Արցախն Ալիեւին տվեց, որ Ադրբեջանն իրեն վերցնի». ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

«ՌԴ-ն Արցախն Ալիեւին տվեց, որ Ադրբեջանն իրեն վերցնի». ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Թուրքիա մեկնելուց և իր սիրելի Էրդողանին հանդիպելուց առաջ Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ հարձակումը Նիկոլի համար...

ԿարդալDetails

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025

Արդյոք Ձեր հայրն ընտրակեղծարարության մաս չի կազմել. հարց՝ Ռուբեն Ռուբինյանին

17/06/2025

Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան

17/06/2025

Իրավիճակը մեզ համար առավել կբարդանա. Սուրեն Սարգսյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական