«Մեր նախընտրական ծրագրի ներկայացումը տեղի կունենա մայիսի 29-ին։ Հիմնական բանաձևը լինելու է «արժանապատիվ խաղաղություն»-ը, որովհետև կարող է լինել նաև անարժանապատիվ խաղաղություն։ Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ տալով խաղաղ ապրել, միգուցե դա էլ է խաղաղություն: Եթե պատրաստ եք նման խաղաղությանը, ուրեմն գնացեք, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին և չորեքթաթ ապրեք ամբողջ կյանքում:
Փորձեք սա ընդունել որպես բանաձև։ Այո, արժանապատիվ խաղաղության մասին է խոսքը, և այդպիսի խաղաղություն ենք մենք բերելու:Քիչ ենք զիջե՞լ, էլի պիտի զիջե՞նք։ Եթե սրանք մնան, զիջելու են, ինչ ասես՝ անելու են: Իրենք տեսել են, որ քաղաքականապես մարսում են դա և կարող են անել ամեն ինչ»,- «Հայաստան դաշինքի» մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:




