Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդի՛կ, մենք քննարկում ենք, դատապարտում և հույսեր տածում, իսկ մեր թշնամիները այդ ընթացքում յուրացնում են մեր Հայրենիքի մասնիկները. Արմեն Գևորգյան

29/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք աստիճանաբար կորցնում ենք ինքնապահպանության բնազդը։ Այսպիսով փորձանքը մոտեցնում ենք մեր տներին, մեր օջախներին։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը:
 
«Մի րոպե անջատեք ձեր հեռախոսները, հեռուստացույցները։ Կանգ առեք, փակեք ձեր աչքերն ու ինքներդ ձեզ ասացեք․ «ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև իմ երկիրը պաշտպանում են Նիկոլն ու նրա թիմը»։ Ու ի՞նչ, վաղվա ձեր անվտանգ ապագայի նկատմամբ վստահությունն ավելացա՞վ։ Դուք ձեր երեխայի պաշտպանությունը կվստահե՞իք մի մարդու, որը պաթոլոգիկ վախկոտ է և ստախոս: Մարդի՛կ, հայե՛ր, ուշքի՛ եկեք․ իր էությամբ ոչ լեգիտիմ իշխանությունը և բնույթով այլասերված մարդիկ երկիրը տանում են դեպի փլուզում և անդունդ, իսկ շատերը դա շարունակում են հանդուրժել՝ ամեն անգամ բերելով ինչ-որ անհեթեթ բացատրություն։ 
 
 Մենք  կարող ենք դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց ժողովուրդը: Մի ժողովուրդ, որը քաղաքականությունից չի հեռացնում այն առաջնորդին, որն ուղղակի իր հիմարությամբ թշնամու հոշոտմանը հանձնեց հինգ հազար երիտասարդների, որը խեղեց հազարավոր մարդկանց ճակատագրերը, 21-րդ դարում չի կարող համարվել առաջադեմ։ 
 
 Մարդի՛կ, մենք քննարկում ենք, դատապարտում և հույսեր տածում, իսկ մեր թշնամիները այդ ընթացքում յուրացնում են մեր Հայրենիքի մասնիկները։ Մենք մտահոգ ենք, մենք շատ մտահոգ ենք։ Եվ ի՞նչ։ Այդ մտահոգությունը դեռևս միայն թուրքերին է օգնում՝ տիրանալ մեր հողերին։ 

Երկու օր է մարզերում էի ՝ Տավուշում, Գեղարքունիքում։ Հանդիպել եմ իմ թիմակիցների ու բազմաթիվ անծանոթ մարդկանց հետ։ Հակասական տրամադրությունների մեջ եմ, դժվար զսպվող զգացմունքների։
Այս մարդկանց աչքերում, մտքերում ես տեսնում են խորը անհանգստություն, տագնապ՝ վաղվա օրվա, իրենց ու երկրի ապագայի հանդեպ։ 

Սա այն Տավուշն է, այն՝ Գեղարքունիքը,  այն գյուղերն ու քաղաքներն են, որտեղ մենք մեծ ծրագրեր էինք իրականացրել, կառուցել նոր ճանապարհներ, դպրոցներ, գործարաններ, հիվանդանոցներ, կահավորել մեր սահմանները, ապահովել խաղաղ կյանք։ Ու հիմա՝ այսօրվա իրականությունը։

Վերջերս մի առիթով գրել եմ, որ պետական ծառայողների համար ժամանակն է՝ կողմնորոշվելու և իրենց սկզբունքային որոշումը կայացնելու՝ ո՞ր ճանապարհով շարժվել առաջ։

Պետական համակարգում աշխատող հայրենասեր նվիրյալ պաշտոնյաներ՝ մի´ նույնականացեք Հայաստանի ամենախայտառակ կառավարման և ամենաողբերգական էջի հետ։ Ձեր առաքելությունը երկրին ծառայելն է, և ոչ թե իշխանության փրփուրներից կախված, երկիրը աղետի բերած մի պատահականությանը։ Ես ցավ եմ ապրում, որ նման ուղերձով դիմում եմ Ձեզ, բայց իրականությունն այլ տարբերակ չի թողնում։ Արեք Ձեր արժանապատիվ քայլը: Իրար ձեռք մեկնենք, որ կարողանանք միասին վերականգնել մեր երկիրը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանը հայտարարեց «Ստամբուլ» ջրանցքի կառուցման ժամկետների մասին

Հաջորդ գրառումը

Բրիտանացի գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին. «Մեր ձևով»

20/10/2025
Հրապարակախոսություն

Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը. Ռուբինյան

20/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ՝ արձագանքող ու պաշտպանվող պետություն

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Բրիտանացի գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ոչ ոք չի կարող ասել՝ Ղուկասյանը կաշառք վերցրել է, թե ոչ, բայց անմեղության կանխավարկածը ոտնահարվում է ՔՊ-ի կողմից. պատգամավոր

20/10/2025

Քաղաքապետարանի ներսում շատ պայթունավտանգ իրավիճակ է, Վարդան Ղուկասյանի կողմնակիցները փակել են մուտքը. հենց սկզբից ինձ թույլ չտվեցին ներս մտնել և...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ձերբակալում են քաղաքացիներին, գյումրեցիները դեռ դիմադրում են. ուժայիններին թույլ չեն տալիս Վարդան Ղուկասյանին բերման ենթարկել.

20/10/2025

Ինձ լսեք, ամեն ինչ նորմալ կլինի. Վարդան Ղուկասյան

20/10/2025

Ականատես ենք իրավական բեսպրեդելի. ԱԺ գյումրեցի պատգամավոր 

20/10/2025

Վարդան Ղուկասյանից բացի, ձերբակալվել է ևս 7 հոգի. ուժայիններին չի հաջողվում Գյումրու քաղաքապետին հանել շենքից

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական