Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճգնաժամի նոր բռնկումը Եմենում

ԱԶԳ
08/02/2024
- 8 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
31
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դրա ներգործությունը Հայաստանի վրա

Վերջին շրջանում ճգնաժամի բռնկումը Եմենում դարձել է տարբեր շրջանային եւ համաշխարհային դերակատարների շահերի բախման մի նոր հարթակ: Հութիների նախաձեռնած հարձակումները հիմնականում թիրախավորում են Եվրոպան Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի հետ կապող Կարմիր ծովի նավային ճանապարհները, որոնցով անցնում են ամերիկյան առեւտրական նավերը: Այդ պատճառով էլ Մ. Նահանգներն ու այլ մեծ պետությունները անմիջականորեն ներգրավվեցին դրանում:

Բայց ովքե՞ր են հութիները եւ ինչը պատճառ դարձավ ճգնաժամի այս նոր բռնկմանը: Հութիները Եմենում բնակվող ռազմական խմբավորում են, որոնք մահմեդականության Շիա հոսանքի (գլխավորապես իրանական) Զաիդի ճյուղին են պատկանում: Խմբավորման անունը առաջացել է հիմնադիր-ղեկավարի` Հուսեյն Բադրեդդին էլ-Հութիի անունից, որ 1990-ականներին է հիմնադրել խմբավորումը՝ մասամբ որպես հակազդեցություն տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի ֆինանսական ու կրոնական հարաճուն ազդեցության:

Խմբավորումը առավել ցայտուն գործունեություն իրականացրեց 2004-ից սկսած, երբ ապստամբեց Եմենի Սուննի կառավարության դեմ եւ ստիպեց նրան հրաժարական տալ, պատճառ դառնալով հումանիտար ճգնաժամի: Վայելելով Իրանի քաղաքական ու ռազմական հովանավորությունը, խմբավորումը երկար տարիներ պայքարեց Եմենը Սաուդյան Արաբիայի կրոնական ազդեցությունից դուրս բերելու համար:

Հութիները մոտ 20 հազարի հասնող մարտիկներ ունեն, որոնք ծանոթ են «Անսար Ալլահ» (Աստծո պաշտպաններ) անունով: Խմբավորումը հիմնականում վերահսկում է երկրի արեւմտյան հատվածը եւ Կարմիր ծովի մերձափնյա շրջանները:

Պաղեստինյան պատերազմի հենց սկբից հութիները հայտարարեցին, որ հարձակումներ իրականացնելու են ի պաշտպանություն պաղեստինցիների` նպատակ ունենալով վերջ դնել Գազայի հատվածում Իսրայելի պատերազմին:

Հութիների ներկա առաջնորդ Աբդուլ Մալիք էլ-Հութին հայտարարել է, որ իր մարտիկներից «հարյուր հազարավորներ պատրաստ են միանալու Պաղեստինի ժողովրդին` դիմակայելու համար թշնամուն»: Հութիները թիրախավորում են միայն Իսրայելից դուրս եկող կամ դեպի Իսրայել գնացող նավերին, պատճառ դառնալով տրանսպորտային գների աճին եւ զրկելով հազարավոր նավերի անցումը Կարմիր ծովով, ինչը առաջացնելու է միջազգային ապրանքաշրջանառության խնդիրներ:

Կարմիր ծովի նավային ճանապարհը Ասիան եւ Աֆրիկայի որոշ հատվածները Եվրոպային կապելու ամենակարճ, ամենաէժան եւ ամենաարդյունավետ միջոցն է: Միջերկրական ծովով «Ցորենի համաշխարհային առեւտրի 8 տոկոսը, ծովային ճանապարհով փոխադրվող նավթի 12 տոկոսը եւ բնական հեղուկ գազի փոխադրման 8 տոկոսը անցնում է Կարմիր ծովի այս ճանապարհով»: Այդ պատճառով էլ որեւէ տեսակի հարձակում կամ հարձակման սպառնալիք անպայմանորեն ունենալու է բացասական հզոր ազդեցություն միջազգային առեւտրաշրջանառության ոլորտում:

Հութիների համեմատաբար ավելի ակտիվ եւ ուժգին հարձակումները` տասնյակ դրոններով (ԱԹՍ-երով) եւ հրթիռներով, սկսվեցին անցյալ տարվա նոյեմբերի 19-ին, իսկ ամենահզոր հարձակումը ամերիկյան նավերի վրա տեղի ունեցավ այս տարվա հունվարի 9-ին, երբ նրանց արձակած բալիստիկական հրթիռը խփեց ամերիկյան բեռնափոխադրող նավը: Մ. Նահանգները չհապաղեց պատասխանել: Միացյալ թագավորության, Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի եւ Նիդերլանդների հետ կոալիցիա կազմած՝ Ամերիկան հարվածեց Հութի ապստամբներին:

Նախագահ Ջո Բայդենը ելույթ ունենալով հայտարարեց, որ «անմիջական հարվածներ չի հասցնելու նաեւ հետագայում` ինչպես հարկն է պաշտպանելու համար մեր քաղաքացիներին եւ միջազգային առեւտրաշրջանառության ազատ հոսքի իրականացումը»:

Կարմիր ծովի այս ճգնաժամին ռազմական լուծում տալու Բայդենի վարչակազմի որոշումը անշուշտ կարիք ուներ միջազգային գործընկերների աջակցությանն ու ներգրավվածությանը: Այդ պատճառով էլ Վաշինգտոնը ի պատասխան միջազգային նավերի վրա կատարված տասնյակ հարձակումների, կոալիցիա ստեղծեց մասնկացությամբ վերոնշյալ երկրների, ինչը հավելյալ լարվածություն առաջացրեց ամբողջ տարածաշրջանում, որն առանց այն էլ լարված էր: Իսրայելա-պաղեստինյան պատերազմի պատճառով այդ լարվածությունը կարող է ընդարձակվել եւ շղթայական հակազդեցություններ ունենալ:

Չպետք է մոռանալ, որ չնայած անմիջական ներգրավվածության բացակայությանը, Եմենի այս քաղաքացիական պատերազմը իրականում քողարկված պատերազմ է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ: Անշուշտ Եմենում շրջանային եւ համաշխարհային դերակատարների շահերի բախումներ գոյություն ունեն, բայց լարվածության հիմնական կետը Եմենն ինքն է:

Չպետք է մոռանալ նաեւ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ սկսվեց Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը` Չինաստանի միջնորդությամբ, եւ այդ գործընթացը լուրջ մտահոգություն պատճառեց Վաշինգոտնին: Ավելին, իրանցիների եւ սաուդցիների միջեւ ընթացող բանակցությունները եթե կարող էին Եմենում խաղաղություն հաստատելու իրական հեռանկարներ պարունակել, այժմ Եմենի դիրքը բավական խարխուլ է, քանի որ հարձակումները զգալիորեն թուլացրել են հութիների դիրքերը Եմենում, ինչը կարող է օգտագործվել Սաուդյան Արաբիայի կողմնակից ուժերի կողմից եւ փոխել «ստատուս քվոն» տարածաշրջանում:

Մյուս կողմից մի նոր խնդիր առաջացավ, երբ հունվարի 19-ին Իրանն ու Պակիստանը հրթիռներ արձակեցին միմյանց տարածքների վրա: Չնայած այս միջադեպերը կապ չունեն Գազայում ընթացող պատերազմի հետ, միեւնույն է, ահազանգող են, քանի որ Իրանն է ներգրավված դրանցում: Իսկ Իրանի ներգրավվածությունը անմիջական ազդեցություն կարող է ունենալ Հարավային Կովկասի երկրների վրա, որտեղ գտնվում է նաեւ Հայաստանը:

Իրանի եւ դրա շուրջը կատարվող զարգացումները կարող են թուլացնել Թեհրանի կարեւոր դերակատարությունը տարածաշրջանում, իսկ Թեհրանը ներկայիս Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման ամենահուսալի երաշխավորն է: Այդ գործոնի առկայության հետեւանքում է, որ Հայաստանը դեռեւս կարողանում է պահպանել Սյունիքը եւ իր տարածքային ամբողջականությունը թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակումներից:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքական լիրա. ի՞նչ  վիճակում է նա

Հաջորդ գրառումը

«Զանգեզուրի միջանցքի» բացման ռուս-թուրքական շահագրգռություններն ու այնտեղ Իդլիբի տարբերակի կիրառման հավանականությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

«Զանգեզուրի միջանցքի» բացման ռուս-թուրքական շահագրգռություններն ու այնտեղ Իդլիբի տարբերակի կիրառման հավանականությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական