Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

Հակոբ Ավետիքյան
07/11/2025
- 7 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Բագրատ Ուլուբաբյանի, Զորի Բալայանի, Կարապետ Մելիք-Օհանջանյանի (*), նաեւ Պարույր Սեւակի կողմից շուրջ 60 տարի առաջ հրապարակախոսության եւ, ավելի կարեւոր, գիտահետազոտական մակարդակների վրա Զիյա Բունյաթովի տեսությունը ջարդուխուրդ անելուց հետո Ադրբեջանում ռասիստական այդ տեսությունը այժմ գտել է իր տեսաբանին ու պրոպագանդիստին՝ հանձին բռնապետ Իլհամ Ալիեւի: Օրերս նա իր երկրի Գիտությունների ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առիթով արտասանած ճառում եւ այլ ելույթներում կրկին արծարծեց, ավելի շուտ՝ փորձեց վերահիմնավորել բունյաթիզմի գիտականորեն արդեն ջախջախված թեզերը, ի լուր Հայաստանում ներկայիս գործող միամիտ եւ անմիտ իշխանությունների ու միջազգային հանրության հաստատելով, որ հակահայ ատելությունն ու ծավալապաշտությունը պետական գաղափարախոսություն է նրա երկրում:

Պատմաբանի, քարտեզագրության մասնագետի, լեզվաբանի քղամիդ հագած՝ Իլհամ Ալիեւը ճշգրտորեն կիրառում է Կենտրոնական Ասիայի տափաստաններից Փոքր Ասիա ներխուժած թյուրքական ցեղախմբերի մարտավարությունը՝ նախ հոգեբանորեն յուրացրու, ապա զինու ուժով զավթի ուրիշ ազգերի տարածքները: Հոգեբանորեն՝ այլափոխի տեղանքի (քաղաք, գյուղ, նահանգ, երկիր) անունը: Բուզանդացիների մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց առաջ արդեն թուրքերը Ստամբուլ էին կոչում այն՝ փոխ առնելով դարձյալ հունարենից, ինչպես Հր. ԱՃառյանն է բացատրում: (Ի էստա պոլի = Ես գնում եմ քաղաք): Հետագայում նրանք՝ թուրքերը, ինչպես իրենց գրաված բոլոր երկրներում, նույնկերպ վարվեցին Արեւմտյան Հայաստանի նահանգների ու քաղաքների եւ գյուղերի հետ, իսկ Ցեղասպանությունից հետո՝ առավել եւս, մինչեւ այսօր: (Վանը թերեւս միակ բացառությունն է՝ այլ պատճառով):

Իսկ օսմանցի թուրքերի Ատրպատականում կուտակված ցեղակիցները նույնը արեցին Արեւելյան Հայաստանում, Արցախը ներառյալ, ու տակավին շարունակում են հետնյալ թվով անել նույնը, իրենց բռնատիրոջ գլխավորությամբ:

«Սեւան անունը ռուսական քարտեզներում չկա», երեք օր առաջ հայտարարում էր Իլհամը, հետեւաբար այն պետք է «Գյոգչա» անվանել: Չկա նույնիսկ «Երեւանը», որը պետք է «Էրիվան» անվանել, հայտարարում է Բունիաթովի տգետ աշակերտը: Չկան, չեն եղել «Գեղամա ծով», «Գեղարքունի» անունները, պնդում է նա եւ արագ անցնում թյուրքական մարտավարության հաջորդ քայլին. հայաբնակ Հայաստան չի եղել, ռուսներն են այն ստեղծել, իսկ նորահաստատ հայերը վտարել են հարյուր հազարավոր ազերիներին: Հիմա վերադառնալու պահն է: Մեր ժողովուրդը կվերադառնա ոչ թե տանկերով (ինչպիսի՜ խաղաղասիրություն), այլ՝ ավտոմեքենաներով (բա ավելի վաղ ասում էր՝ ոտքով, քայլելով)…

Չգիտեմ ո՞վ է հեղինակը սրամիտ այն խոսքի, թե Coca-Cola-ն ավելի հին է (1866 թ.), քան Ադրբեջանը: Ոչ միայն սրամիտ, այլեւ՝ ճշմարիտ: Կարելի է սիրելի ըմպելիքի տարիքը համեմատել Հայկական թագավորության հազարամյակների հետ…

Սակայն այս պահին բուն հարցը Իլհամի խոսքերի չարտասանված մասին ականջալուր լինելն է, որն ուրիշ բան չէ, եթե ոչ՝ զավթիչ գործողությունների շարունակում, սպառնալիք ու վերջնագիր…

Հակահայ ատելությունը, ռասիզմը, ծավալապաշտությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսությունն է, որը խաղաղ համակեցության չի վերածվի ո՛չ «միջանցքային» փաստաթղթերով, ո՛չ Թրամփի կամ ուրիշների միջամտությունը խնդրելով: Պատմությունը, մեր իսկ պատմությունը սովորեցրել է մեզ սպառնառնալիքները կանխելու միակ ուղին՝ պաշտպանվել, հակահարվածել, «կարի առավել» խոցել:

Թուրքը լավ է հասկանում այդ լեզուն:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

*) Օրերս լույս տեսավ հայտնի պատմաբանի «Զ. Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» հատորը հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով: Կանդրադառնանք:

Նախորդ գրառումը

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

Հաջորդ գրառումը

Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով. Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով. Սուրեն Սուրենյանց

Լրահոս

Իսպանիայի հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն

20/07/2026

Հուլիսի 19-ին, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։...

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր...

Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. Haaretz

19/07/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։ Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելցի...

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ...

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական