Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հինգ քայլ դեպի փոփոխություն

11/01/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես կոտրել նախորդ տարվա ոչ հաջող իներցիան և ինչպես ավարտել այս աննորմալ փուլը։ Մեզ ստորացնում են, մենք անընդհատ զիջում ենք, մենք զանգվածաբար լքում ենք երկիրը, մեզ բոլորիս թշնամացրել են միմյանց հետ ու զրկել հեռանկարից։ Եվ մենք չենք կարողանում փոխել վիճակը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Քայլ առաջին. Հայաստանի հաջորդ իշխանությունը

«Նոր Հայաստանի և նրա կառավարիչների» էջի փակումն ավելի արագ և սահուն կստացվի, եթե հստակ ձևակերպենք հաջորդ իշխանության խնդիրները և բովանդակությունը։ Հայաստանի նոր իշխանության թեման պետք է ինտենսիվ քննարկվի լայն հասարակության հետ՝ բոլոր ընտրազանգվածների։ Ինչպիսի՞ն պետք է լինի նոր իշխանության առաքելությունը, լուծելիք խնդիրները, իշխանության որակը, ժամկետները. այս բոլոր կետերի շուրջ պետք է սկսենք խոսել հանրության հետ։ Դա թույլ կտա կոտրել մարդկանց ներսում առկա ինտուիտիվ վախերը և ավելի հեշտ գնալ փոփոխությունների։

Կուլիսներում արդեն լուծում չկա։ Ինչպես ցույց է տալիս կյանքը, հայկական կուլիսները մեծամասամբ խարդավանքային որակների են, անհասկանալի կապերով ու շահերով։ Խմբերն ու անհատները շատ արագ կորում են կուլիսային իրենց ինտրիգներում, ու որևէ պրոցես այնտեղ հաջողության չի հասնում։ Այնպես որ պետք է դուրս գալ կուլիսներից. նոր իշխանության թեման և պրոցեսը պետք է առավելագույնս հանրայնացվի։ Թաքցնելու ոչինչ այլևս չկա։

Ընտրողին, հասարակությանը և աշխարհասփյուռ հայությանը պետք է  հասցնել մեկ պարզ ճշմարտություն. հաջորդ իշխանությունը գրեթե զրոյից պետք է կառուցի նոր պետություն։ Այլ իլյուզիաներ չպետք է ունենալ։ Հայաստանի հաջորդ իշխանությունը ունի սուր խնդիրներ.

Ներհայաստանյան օրակարգ՝ նոր մթնոլորտ երկրում, նոր բարքեր-խաղի նոր կանոններ, պետական ինստիտուտների վերակենդանացում-բարեփոխում, տնտեսության աճ։

Հարևանների, դաշնակիցների և մյուս ազդեցիկ կենտրոնների հետ հարաբերությունների և ձևաչափերի հստակեցում ՝ վստահության, փոխշահավետության և երկարատևության հենքի վրա։

Փակել Սյունիքի թեման և հարցը հանել օրակարգից

Կասեցնել Արցախի հայաթափումը

Հայկական աշխարհի կոնսոլիդացիա, հետպատերազմյան օրակարգ

Հաջորդ իշխանության անելիքը ճիշտ ձևակերպելը շատ կարևոր է հաջորդ իշխանության թիմերը կոնսոլիդացնելու համար։ Սա բեկումնային պահ է։ Քանի սա չի արվել, հաջողություն չի լինելու։ Քանի դա չի արվել, Նիկոլն ունի շանսեր՝ հասարակությանը հերթական անգամ բարիկադավորելու, մթնոլորտը լարելու, խաբելու և վերջնահաշվարկում՝ պետությունը նոր վթարների ենթարկելու համար։

Հանրության մեջ կա խորը տարածված սխալ կարծիք՝ հաջորդ իշխանության անելիքների վերաբերյալ։ Մի մասը կարծում է, թե կչեղարկվեն նոյեմբերի 9-ի և մյուս համաձայնությունները, մի մասն ունի մտավախություն, որ կլինի պատերազմ, այլոք վստահ են, որ Շուշին ու Հադրութն արագ կվերադարձվեն, ավելի լայն զանգվածները պատկերացնում են, որ վերականգնվելու է ընտրությունների «10 հազար դրամանոց» համակարգը, վերադառնալու են բոլորին հոգնեցրած ու մերժված բարքերը, վերադառնալու է վարկաբեկված պաշտոնյաների ցանկը, կամ՝ այսօրվա իշխանության ներկայացուցիչները բոլորը հայտնվելու են բանտերում։  Հասարակությանը պետք է ուղիղ ասվի՝ ոչ մի միջազգային համաձայնություն չի չեղարկվելու (դա հնարավոր չէ), Շուշի չի  վերադարձվելու (տեսանելի ապագայում դա հնարավոր չէ), ընտրություններ չեն կեղծվելու, ամենաթողություն ու տոտալ անարդարություն չի լինելու, ոչ ոք իշխանության մեջ լինելու համար բանտում չի հայտնվելու և այլն։ Հասարակությանը պետք է ուղիղ ասել՝ հաջորդ իշխանությունը պետք է գրեթե զրոյից սկսի պետության կառուցումը՝ բարքերից, անվտանգության համակարգերից մինչև տնտեսություն։ Ավերածություններն այնքան շատ են ու այնքան խորը, որ բոլոր ունակ մարդկանց, բոլոր սերունդների միասնական աշխատանքի կարիքն է լինելու։ Սրա մասին նույնպես պետք է պարզ ասվի։

Շարունակելի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հաջորդ գրառումը

Կրակոցներ Սյունիքի մարզում. Գորիսում ինքնաձիգով կրակոցներ են արձակել BMW-ի վրա

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Կրակոցներ Սյունիքի մարզում. Գորիսում ինքնաձիգով կրակոցներ են արձակել BMW-ի վրա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական...

ԿարդալDetails

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական