Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հերոստրատը ճիշտ էր

31/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Մարդկային լկտիությունն աստվածներից էլ զորեղ է»,- ասաց Հերոստրատն ու այրեց Արտեմիսի տաճարը։

«Հասկացանք, պատերազմ է եղել, պատերազմում զոհեր են լինում»,- ասաց քպ-ական Լուլուն ու մտավ ԱԺ դահլիճ։

«Հերիք է ձեր զոհված տղերքով մեզ զզվեցնեք։ Դուք էլ սատկեիք, պրծնեինք էս բողոքներից»,- ասաց զոհված տղաների հարազատների հետեւից տասը մատներով չանչ անող, ճարպակալած տիկինն ու անցավ փողոցը։

«Ադրբեջանի նախագահի հետ ցանկացած հանդիպում պետք է առաջընթաց համարել»,- ասաց քպ-ական Վիգեն Խաչատրյանն ու ճեմեց ԱԺ-ի միջանցքով։

Հերոստրատից մինչեւ մեր օրեր 25 դար է անցել, բայց մարդկային լկտիությունը դարձյալ աստվածներից էլ զորեղ է։

Երբ լեզվի տակ փուշ չկա, իսկ սրտում՝ խղճի խայթ

«Դատական նիստի կարգը մի՛ խանգարեք, դատարանը ձեր նկատմամբ սանկցիա է կիրառում՝ հեռացնելով նիստերի դահլիճից»,-դատական նիստի ժամանակ զոհված տղաների  հարազատների վրա բղավեց Վերաննքիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը, որը վարչապետ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ  բողոքը դռնփակ ռեժիմով քննարկելու որոշում է կայացրել։

Նիստերի դահլիճում սեւազգեստ, արցունքից խամրած աչքերով, խորշոմած դեմքով մայրեր ու հայրեր են, շուրջբոլորը՝ ոստիկաններ ու կարգադրիչներ։

Զոհված… ոչ, սպանվա՛ծ տղաների հարազատները պետք է ձայնազուրկ նստեն դատարանում, ենթարկվեն կարգապահական կանոններին ու սիրահոժար լսեն, թե ինչ որոշում է կայացնում դատավորը։ Իրենց զավակների ծրագրված սպանությունը հաստատող ապացույցները ձեռքներին՝ հարազատները դատարանների դռներն են ծեծում՝ արդարադատություն աղերսելով, ենթարկվում ոստիկանների գրոհին,ամեն օր լսում  հանրության մի ստվար զանգվածի լուտանքները, թե՝ հերիք է բողոքեք, հասկացանք, ձեր տղերքը զոհվել են, մեր վարչապետն էլ ձեզ էնքան փող է տվել, որ… ձեր քեֆին ապրեք։

Երկու թոռներին ծնկներին նստեցրած, լայնաժպիտ, երջանիկ  տատիկն իր մինուճարին կորցրած անծանոթ կնոջը  գրում է.«Փողդ պակասել է՞, ավելի շատ ե՞ս ուզում, դրա համար էլ մեր վարչապետին դատի ես տվե՞լ, այ ծախված»։

Ի դեպ, միայն մայիսին Հայաստանի ոստիկանները 3 միլիարդ դրամ պարգեւավճար են ստացել։

Սպանված տղաների հարազատները տարբեր ճակատներում են պայքարում՝ դատարան, ոստիկաններ, Ֆրանսիայի հրապարակ, սոցցանցեր։  Մեկ այլ ճակատում էլ պայքարում են, որ իրենց որդու, ամուսնու, եղբոր արյամբ պաշտպանված Արցախն անդարձ չհանձնվի, սկուտեղի վրա չմատուցվի Ադրբեջանին։

Ինչպես եւ սպասելի էր, Գլխավոր դատախազը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում ընդունել։

Մուստաֆաեւը ծնվել է Հայաստանում, լավ գիտե հայերեն

Շահին Մուստաֆաեւը Ադրբեջանի կողմից սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախագահն է, մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել է Փաշինյանի կողմից հանձնաժողովի նախագահ նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

Սահմանագծման հարցերով երկու երկրների  հանձնաժողովների կազմը հայտնի է, բայց առավել ուշադրության է արժանացել Շահին Մուստաֆաեւը։ Նա 1965 թվականին ծնվել է Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ջուջեւան գյուղում, սովորել հայկական դպրոցում, այնուհետեւ՝ Երեւանի Ժողինստիտուտում, հետո տունուտեղը վաճառել, վաճառքի փաստաթղթերն էլ հետը՝ տեղափոխվել է Ադրբեջան։

Անկասկած, Մուստաֆաեւը հայերեն գիտի, ու պատահական չէ, որ հենց նա է ղեկավարում ադրբեջանական հանձնաժողովը։ Դեռ հարց է՝ հանձնաժողովում միայն նա՞ է տիրապետում հայերենին։ Պարզ է, չէ՞, որ Մուստաֆաեւի ներկայությամբ հայկական հանձնաժողովի անդամները չեն կարողանալու իրար մեջ հայերեն մեկ բառ անգամ փոխանակել։

Իսկ Ալիեւը շտապում է, հայտարարել է, թե պետք է սահմանագծման ու սահմանազատման գործընթացն արագացնել, իբր ինքը «շրջում է Հայաստանի հետ թշնամանքի էջը»։

Մարդ-պետությունը միանձնյա որոշում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը

Հընթացս Արցախի հարցերն են ուզում շուտափույթ լուծել։ Մարդ-պետություն, մարդ-Հայաստան, մարդ-Արցախ, մարդ-ԱԺ, մարդ-Սահմանադրություն Նիկոլ Փաշինյանն առանց ներպետական վավերացման՝ շարունակում է փաստաթղթեր  ստորագրել,  միանձնյա պայմանավորվածություններ ձեռք բերել ու որոշումներ կայացնել։ Նա  խախտում է Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, խաթարում տարածքային ամբողջականությունը, ոչնչացնում Հայաստանի պետականությունը, մերժում պետականորեն ճանաչված, հանրաքվեով հաստատված  Արցախի ինքնորոշման իրավունքն ու Արցախն ամբողջությամբ մտցնում Ադրբեջանի կազմի մեջ՝ արցախցիներին տալով «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» ձեւակերպումը։

Գնչուներն էլ են Ռումինիայում էթնիկ բնակչություն, քրդերը՝ Իրաքում, Թուրքիայում, եզդիները՝ Հայաստանում, Թուրքիայում, թաթերը, թալիշները, լեզգիները, ուդիները՝ Ադրբեջանում։ Այսինքն՝ Արցախի հազարամյա բնիկները, Արցախի հազարամյա տերերը գրչի մի հարվածով դարձան «Ղարաբաղի էթնիկ բնակիչներ», ազգային փոքրամասնություն ու պիտի ապրեն Ադրբեջանի կազմում՝ ընդունելով ադրբեջանական քաղաքացիություն, ինչպես օրերս հայտարարեց Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Իրավունքի մասնագետները հավաստիացնում են՝ Փաշինյանի ոչ մի որոշում ու ստորագրություն  իրավական ուժ չունի, քանի որ ներպետական համապատասխան կառույցներով վավերցված չէ։ Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների անունից միանձնյա, ինքնակոչ որոշումներ կայացնել։

Արեւմտամետ վտանգավոր խաղեր

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը գնաց Դավոս ու Ռուսաստանի թշնամի երկրների՝ Էստոնիայի, Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի նախագահներին հրավիրեց Հայաստան։  Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ Հայաստանի ֆոնդային բորսայի 65 տոկոսը վաճառեց լեհերին։

Ի դեպ, վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն էլ գնաց Դավոս՝ մասնակցելու «Wօmen political leaders» միջոցառմանը եւ այնտեղից գրառում արեց. «Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումն օրվա ամենահաճելի պահերից էր»։

Թե ի՞նչ կապ ունի քաղաքական սեւ խաղերի որջ Դավոսը կամ «Կին քաղաքական առաջնորդ» միջոցառումն Աննա Հակոբյանի հետ, դատեք ինքներդ։

Աթաթուրքի նկարով թուրքական բեռնատարը՝ Հայաստանի փողոցներում

Դե Աթաթուրքի նկարն էլ քերեք-պոկեք, ինչպես քերում-պոկում եք Արցախի դրոշը։ Չեք համարձակվի, իհարկե։

Հայաստանում Արցախի դրոշը լակմուսի թուղթ, ինդիկատոր  է դարձել։ Փակցրեք այդ դրոշը ձեր շենքի պատին, վերելակի մեջ, մետրոյի վագոններին, ու պարզ կդառնա, թե ձեր շրջապատում քանի հոգի է համաձայն, որ Արցախը մնա հայկական։ Արցախի դրոշի նկատմամբ համատարած ագրեսիա կա, չարություն, չհայություն, չմարդություն։

«Աղջի, էդ անտեր դրոշը որ շորիդ ես կպցրել, իբր ի՞նչ ես ուզում ասել, գնա սահման պահի, գնայիր քո սիրած Ղարաբաղում կռվեիր»,- հինգ մատներն աղջկա աչքերը մտցնելով՝ ավտոբուսով մեկ բղավում է տարեց կինը։

Իսկ Աթաթուրքի մեծադիր նկարով թուրքական բեռնատարը համրընթաց անցնում է Երեւանի փողոցներով՝ հինգ մատները դեռատի աղջկա աչքը մտցնող փրփրաբերան կնոջ, Ալիեւի հետ ցանկացած հանդիպում առաջընթաց համարող Վիգեն Խաչատրյանի, մինուճար որդուն կորցրած սեւազգեստ մոր, որդեկորույս հոր վրա բղավող դատավորի կողքով։

Հ.Գ. Հարյուր հազարավոր ընթերցող, սոցցանցերում տասնյակ հազարավոր հետեւորդ ունեցող, բեսթսելերների հեղինակ, մոսկվաբնակ գրող Նարինե Աբգարյանը տեսել է, որ Ֆեյսբուքում շատերը վրդովմունքով են արձագանքել  Երեւանի փոցողներով անցնող  Աթաթուրքի նկարով բեռնատարին ու գրել է.  «Որքա՞ն կարելի է ժխտել իրականությունը, սեփական պատասխանատվությունը գցել ուրիշի վրա։ Ընդունեք իրականությունն այնպես, ինչպես կա»։

Այս նույն Նարինե Աբգարյանը բազմիցս պատմել ու գրել է, թե ինչպես էին 1990-ականներին ադրբեջանցիները ռմբակոծում իր հայրենի Տավուշը, Բերդը, իր համերկրացիներից քանի՜-քանիսն են ադրբեջանական վայրագությունների զոհ դարձել, քանի՜ հայի ճակատագիր է խեղվել, տան ծուխ մարել նույն Աթաթուրքի ցեղակիցների ձեռքով։

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսական զորքերը պատրաստվում են հարձակման Խարկովի մարզում

Հաջորդ գրառումը

ՔՊ կոչվող դիլետանտական խմբակի քյանդրբազ պրիյոմները մեր երկրի վրա շատ թանկ են նստել․ թող իրենց պատասխանատվության մասին տածեն

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ կոչվող դիլետանտական խմբակի քյանդրբազ պրիյոմները մեր երկրի վրա շատ թանկ են նստել․ թող իրենց պատասխանատվության մասին տածեն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական