Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը. ասվում է Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջում գրված հայտարարությունում:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը:
Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար:
Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»,- ասվում է հայտարարությունում: