Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական ազգանուններ իրանի կառավարությունում

11/08/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեսպան, իրանագետ Գրիգոր Առաքելյանի էջից, –

Խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո Հայաստանում և Իրանում ձևավորվում են նոր կառավարություններ։ Բացառությամբ արտաքին գերատեսչության, Հայաստանում արդեն ձևավորված կարելի է համարել ՀՀ կառավարությունը։ Իսկ Իրանում օգոստոսի 12-ին խորհրդարան է  հանձնվել ԻԻՀ նորընտիր նախագահ Ռայիսիի առաջարկած կառավարության նոր կազմը, որը մեջլիսի քննարկմանը կարժանանա Իրանի ամենամյա  սգո արարողությունների ավարտից հետո։

Բնականաբար, ՀՀ-ում կառավարության կազմի նորընծա անդամներին կհետաքրքրի իրենց իրանցի գործընկերների վարքագիծն ու հայկական իրականության հետ վերջիններիս առնչությունները։ Հասկանալի է, որ հայկական կողմին առաջինը կհետաքրքրի արտաքին աշխարհի հետ կապերի պատասխանատու ԻԻՀ ԱԳ նախարարի, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները համակարգող իրանական կողմի գերատեսչության ղեկավարի,  ավանդաբար՝ ԻԻՀ էներգետիկայի նախարարի  մասին գոյություն ունեցող տեղեկատվական բազան։ 

Այսպիսով, արտաքին գերատեսչության ղեկավար է ընտրվել Հոսեին  Ամիրաբդոլլահիանը՝ Իրանի նախկին փոխարտգործնախարար, Իրանի մեջլիսի նախագահի  հատուկ օգնական, մեջլիսի արտաքին հարաբերությունների վարչության պետ և պահպանողական թևի կարկառուն ներկայացուցիչը, ով որպես փոխարտգործնախարար աշխատել է թե՛ պահպանողական Սալեհիի և թե՛ չափավորական  Զարիֆի արտգործնախարար  եղած ժամանակ։ Ամիրաբդոլլահիանը պաղեստիցիների շահերի ջերմեռանդ պաշտպններից է, և հենց այդ պատճառով էլ Իրանի մեջլիսում պաշտոնավարելու ժամանակ խստագույնս դատապարտել է Հայաստանին՝ Թել-Ավիվում դեսպանություն հիմնելու համար։

Արաբական աշխարհի հետ նրա առնչություններն այքան սերտ են, որ վերջինիս  արաբերեն լեզվի իմացությունը  ստվերում է դիվանագետների շփման համար գլխավոր գործիք համարվող անգլերենը։

Իսրայելում ՀՀ դեսպանությանը վերաբերող հայտարարությունից բացի,  հայկական իրականության հետ նրա կապն առայժմ սահմանափակվում է մեջլիսում պաշտոնավարման ժամանակ  44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների հետևանքով Իրանին սպառնացող ապակայունացման վտանգի մասին վերջինիս հնչեցրած հայտարարությունով։ 

ՀՀ կառավարության նոր անդամներին նաև  կհետաքրքրի հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները համակարգող  իրանական կողմի գերատեսչության ղեկավարի անձը, ով,  ինչպես  վերը նշվեց,   ավանդաբար՝ ԻԻՀ էներգետիկայի նախարարին է վերապահված։

Չէի ասի, որ հայկական ազգանվան նման [–յան] վերջավորություն ունեցող ազգանուններն իրանցիների մոտ եզակի են։  Բայց զուտ պատահականությունների քամահրանքով, կամ՝ ո՞վ իմանա, հայ գործընկերներին հաճոյանալու համար,  հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահի, այլ կերպ ասած՝ ԻԻՀ էներգետիկայի նորանշանակ  նախարարի ազգանունն իր նախորդների՝ Չիթչյանի ու Արդաքանյանի նման, այս անգամ էլ [ –յան]-ով է վերջանում։

Այսպիսով, ԻԻՀ էներգետիկայի նորանշանակ նախարարի ազգանունը ՄԵՀՐԱԲՅԱՆ է, որը հայկականից տարբերակելու համար տառադարձում ենք Մեհրաբիան ձևով, այնպես, ինչպես Ամիրաբդոլլահիանինը,  Արդաքանիանինն ու Չիթչիանինը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

What Was the Cause behind the Charade in Armenia’s Parliament?

Հաջորդ գրառումը

Հայաստանը չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար. Արշակ Կարապետյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Ամեն անգամ, երբ մենք կանգնած ենք լինում կործանման եզրին, ինչպես հիմա, ինչ-որ բան խանգարում է,  և կյանքը շարունակվում է. Ռուբեն Գրիգորյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք տեսախցիկի առաջ խոսում են վատ անգլերենով, իսկ տեսախցիկից դուրս՝ հիանալի ռուսերենով. Մեդվեդև

05/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար. Արշակ Կարապետյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական