Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի թշնամիների եվ ազգային դպրոցի կարեվորության մասին

14/09/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ՖԲ էջից, –

• Երբ Հայաստանի Հանրապետության (1918-1920 թթ․) քաղաքական առումով հայաստանյան/ազգայնական գործիչները հարց էին ուղղում լուսավորության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանին, թե ինչու է վերջինս մինիստրությունում և դպրոցներում պաշտոններ տալիս հակադաշնակացական/հակապետական տարրերին, առաջին հերթին՝ հայ բոլշևիկներին և էսսեռներին, վերջինս պատասխանում էր, որ ըստ հանրապետական կարգի՝ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Չնայած իր անուրանալի գիտական վաստակին՝ Ն․ Աղբալյանը վռնդվեց պաշտոնից այն բանից հետո, երբ «օրենքի առաջ հավասար» բոլշևիկները, օգտագործելով ա՛յդ թվում դպրոցներում իրենց ստեղծած ցանցը, 1920 թ․ մայիսին ապստամբություն բարձրացրին։

• Կա Վիգեն Չեթերյան անունով մի «գիտնական»։ Հաճախ հենց վերջինիս անգլերեն խզբզանքների միջոցով է արտաշխարհը կարդացել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Ներկայումս այս անձը, որպես արևմտյան նեոգաղութատիրական ցանցի անդամ, ղեկավարում է մի խումբ, որ զբաղվում է վերջին պատերազմի հետաքննությամբ, ասել է թե՝ բաց հետախուզական տեղեկություններ է հավաքում ՀՀ զինված ուժերի մասին՝ դրանք փոխադրելով արևմուտք, այնտեղից էլ՝ ըստ ամենայնի, համապատասխան խողովակով Թուրքիա։ Այս «գիտնականը» 2017 թ․-ին իր մի «գիտական» հոդվածում գրում է․ «1993 թ․ ապրիլին հայ մարտիկները մտան Քյալբաջարի տարածք, որն ադրբեջանական շրջան է՝ տեղակայված Ղարաբաղի և բուն Հայաստանի միջև» (The Last Closed Border of the Cold War: Turkey–Armenia, Journal of Borderlands Studies, 32:1, 71-90, DOI: 10.1080/08865655.2016.1226927)։

• Հայաստանի թշնամի մերօրյա «հայ բոլշևիկները», որ իրենց հորջորջում են «լիբերալներ», այսօրինակ տեքստերը մշտապես գրել են ամենայն հանգստությամբ՝ թաքնվելով «ակադեմիական ճշմարտության» հետևում։ Իսկ գիտե՞ք, ինչ ռեակցիա կտան այս «լիբերալները», եթե մենք՝ ազգային դասի ներկայացուցիչներս, նրանց կենսագրությունը գրենք այսպես՝ «նրա ծնունդին նախորդել էր իր հոր սերմնաժայթքումն իր մոր արգանդի մեջ»։ Չէ՞ որ դա էլ է ակադեմիական ճշմարտություն։ Այո՛, իրավացի եք, եթե մենք նման բան անենք, նրանք բոզալաց կդնեն՝ ճամարտակելով, որ դա իրենց ինքնասիրության, անձի արժանապատվության և անձնական կյանքի ոտնահարում է։ Իսկ իրենք, «չգիտես» ինչու, երբեք հոգ չեն տարել Հայաստանի ինքնասիրության, պետական արժանապատվության և հավաքական կյանքի անվտանգության մասին։

 • Իսկ հոգ չեն տարել, որովհետև նրանք քաղաքական հայեր չեն, ինչպես քաղաքական հայեր չէին ավիսնուրիջանյաններն ու խաչիկմուղդուսիները, որոնց նորօրյա բաստարդներն այսօր զավթել են հայոց գահը և իրենց քաղաքական նախնիների պես ոչնչացնում են Հայաստանը։ Նորանկախ Հայաստանի (1991-2018 թթ․) միակ էական խնդիրը, որ նա չկարողացավ լուծել, ո՛չ երևակայական անարդարությունն էր, ո՛չ «կոռուպցիան», ո՛չ սոցիալական բնակարանաշինության անվան տակ հարուստներին է՛լ ավելի հարստացնելը, այլ Նիկոլ Աղբալյանի սխալից դաս քաղելը և Հայաստանի հոգևոր սահմանները նրա հոգևոր թշնամիներից ապահովելը։ Միակ էական խնդիրը հասկանալն էր, որ Հայաստանն ստեղծվում է որպես հայության քաղաքական նախագիծ՝ նպատակ ունենալով արդար ընդարձակման և հանրային բարգավաճման տանել հայերի հայրենիքը, ոչ թե կրկնօրինակել այլոց՝ վաղուց գոյություն ունեցող հայրենիքները։

• Այս գիտակցմանը հնարավոր կլիներ հասնել ոչ թե «պայծառ երիտասարդներին» աշխարհի լավագույն համալսարաններ ուղարկելով, որոնց մի մասն անաղուհացի պես վերջում ուրացավ դա, այլ բուն Հայաստանում սուվերեն հասարակագիտական դպրոցներ ստեղծելով։ Միջնադարից հետո Հայաստանի տարածքում հայոց դպրոցների ինստիտուցիոնալ շարունակականության ավանդույթը խզվել է, և եթե գոնե այսօր դա չվերականգնենք, վազգենսարգսյանական 21-րդ դարը մերը չի լինելու, որովհետև 21-րդ դարի ավարտին մենք չենք լինելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

“Յալթայում հայկական գինին է ապահովել է Չերչիլի, Ռուզվելտի և Ստալինի բանակցությունների հաջողությունը

Հաջորդ գրառումը

Ինչի՞ն է նախապատրաստվում ԼՀԿ-ն. «Փաստ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչի՞ն է նախապատրաստվում ԼՀԿ-ն. «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական