Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով.Վահան Իշխանյան

22/09/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱՏՕ-ն, Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանում Ազգային ժողովրդավարական բևեռը նույն ծրագիրն են իրականացնում՝ հեռացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից։ Բևեռը ակնհայտորեն ծառայում է ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, ու Ադրբեջանի շահերին։

5-րդ ալիքով Արա Պապյանի ու Ավետիք Իշխանյանի բանավեճից հետո, Ազգային ժողովրդավարական բևեռը ոհմակային հարձակում սկսեց Ավետիք Իշխանյանի դեմ։ Ինչի՞ համար, միայն նրա, որ Ավետիք Իշխանյանն ասաց, թե հիմա թուրք-ադրբեջանական թշնամական միջավայրում շատ վտանգավոր է ևս մի թշնամի ավելացնելը՝ Ռուսաստանին թշնամացնելը։

Ավետիք Իշխանյանը չասաց ավելին.

Որ Ռուսաստանը, մանավանդ այսօր, Հայաստանի անվտանգության միակ երաշխիքն է, և եթե Բևեռի ու ՆԱՏՕ-ի նպատակը իրագործվի՝ Հայաստանից հանվեն ռուսական բազաները, սահմանապահ զորքերը, ու Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերվի կամ խզի Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը, Թուրքիան ու Ադրբեջանը ուղղակի Հայաստանը կհոշոտեն։

Չեք հավատո՞ւմ, Ասադին հարցրեք, որ Էրդողանի հետ եղբայր էին խաղում մինչև էն պահը, որ Թուրքիան առիթ գտավ ներխուժել Սիրիա։ Թուրքիան իր գրեթե բոլոր հարևանների տարածքների վրա աչք ունի։ Սիրիան հայտարարում էր բարեկամական երկիր ու ներխուժեց, իսկ Հայաստան ինչի՞ պիտի չներխուժի, մանավանդ, որ թուրքերը հայերին իրենց գլխավոր թշնամին են համարում, իսկ Հայաստանը՝ այն տարածքը, որ իրենց միացնելու է եղբայրների հետ։ Անունը կդնեն Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքար ու կներխուժեն, մյուս կողմից էլ Ադրբեջանը կներխուժի, և Սևանում կամ էլ Երևանում թուրք ու ադրբեջանցի զինվորները կողջագուրվեն։ Ուրեմն, այն աղետը, որ կգա Հայաստանի գլխին ռուսական ռազմաբազաները հանելու արդյունքում, այնպես ահավոր կլինի, որ կխամրեցնի 2020-ի աղետի հետևանքները։

Բայց ռուսական ռազմաբազաները հանելը միայն Թուրքիայի ու Ադրբեջանի երազանքը չի։ Ռազմական դաշինք ՆԱՏՕ-ի ծրագիրն է իր հակառակորդ հռչակած Ռուսաստանի ռազմաբազաները հեռացնելը ամեն տեղից, Ռուսաստանի շուրջ օղակը սեղմել այնպես, որ նրա կապերը քանդվեն այն հարևանների հետ, որոնց հետ ունի տնտեսական և ռազմական համագործակցություն։ Ծրագիրն Արևմուտքը ԱՄՆ-ի առաջնորդությամբ հաջողությամբ իրականացրեց երկու երկրներում՝ գունավոր հեղափոխություններ հրարհելով իշխանության բերեց հակառուսական ուժեր Վրաստանում, ապա՝ Ուկրաինայում, մի երկրում, որտեղ բնակչության համարյա կեսը ռուսալեզու է, և ռուսական ռազմական ներկայությունը այդ երկրներում վերացրեց։ Հերթի են Բելառուսը, Հայաստանը, ապա հերթը կհասնի Միջին Ասիական երկրներին՝ Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան։

Բելառուսում առայժմ տապալվեց գունավոր հեղափոխության փորձը։ Իսկ Հայաստանում հաջողվեց. գունավոր հեղափոխությամբ իշխանության բերվեցին հակառուսական ուժեր, թշնամացրին հարաբերությունները Ռուսաստանի հետ ու պատերազմի դուռ բացեցին։

Գիտենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը հրահրեց ՆԱՏՕ-ական Թուրքիան։ Թուրքիային էլ հրահրում էր Մեծ Բրիտանիան. ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ թիրախ է դարձնում նրա ռազմական դաշնակցին՝ Հայաստանը։ Պատերազմի թուրք-նատօ-ական նպատակն էր՝ ջախջախելով Հայաստանը, Ռուսաստանը դուրս մղել տարածաշրջանից, սակայն ծրագիրը կիսատ մնաց։ Ճիշտ է, ՆԱՏՕ-ն որոշակի հաջողություն գրանցեց, իր անդամ երկրի զինված ուժերը՝ ի դեմս Թուրքիայի, ներխուժեցին Հարավային Կովկաս, բայց մյուս կողմից էլ Ռուսաստանը չընկրկեց և իր խաղաղապահները Արցախում տեղադրելով՝ փորձեց պահել իր դիրքերը։ Սակայն սա շատ երերուն վիճակ է, և 4 տարի հետո Ադրբեջանը ամեն ինչ կանի, որ հեռացնի ռուսական խաղաղապահներին, իսկ դրան առավել կնպաստի Հայաստանի գործող իշխանությունների կողմից ռուսական խաղաղապահներին հեռացնելու համաձայնությունը։

Ու Հայաստանում թափ է առնում հակառուսական մի շատ ավելի հզոր ալիք, գործում են ու ստեղծում նոր հակառուսական բազմաթիվ կուսակցություններ՝ խնդրեմ, Եվրոպական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական բևեռ, Ինքնիշխան Հայաստան, Հանրապետություն կուսակցություն, Պահպանողական կուսակցություն, և այլն և այլն, գումարած՝ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ (ՀԿ) ու լրատվամիջոցներ՝ Նոյյան տապան (nt.am), lragir.am, factor.am, azatutyun.am, aliqmedia.am, medialab.am, և այլն, և այլն։

Հակառուսները հայտարարում են, թե Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, պետք է ապագաղութացնել երկիրը, թե ռուսները օկուպացրել են Հայաստանն ու Արցախը, պահանջում են հանել ռուսական ռազմաբազաները։ Իհարկե, հասկանում են, որ ժողովրդին պիտի բացատրեն, թե Արցախից ու Հայաստանից ռուսական բազաները հանելուց հետո ինչպես են պատկերացնում պաշտպանել Հայաստանը, մանավանդ որ, նրա բանակը քայքայվել է պատերազմի արդյունքում։ Եվ խնդրեմ, մեջտեղ են գցում ստեր, թե ԱՄՆ-ը ու Ֆրանսիան պատրաստ են պաշտպանել Հայաստանը։ Բևեռի անդամ Արա Պապյանը ասում է. «Արցախը ռուսական ռազմակայանին կից տարածք է, որի բուն նպատակը ռուսական ռազմակայանը սպասարկելն է»: Իսկ Բևեռի մեկ այլ անդամի՝ Վահագն Ավագյանի խոսքերն են այս տարի ընտրարշավի քարոզչության ժամանակ.

«Մենք մեր դաշնակիցներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջոցով չեղյալ ենք հայտարարելու նոյեմբերի ռուս-թուրքական օկուպացիոն պայմանագիրը»։

Այսինքն՝ ռուսական խաղաղապահներն օկուպանտ են, պետք է հեռացնել նրանց, և ի՞նչ, թողնել, որ Ադրբեջանը բնաջնջի արցախցիների՞ն։ Իսկը Ադրբեջանի ծրագիրը։ Այստեղ Բևեռը մի մեծ սուտ է հորինում, թե Ամերիկան ու Ֆրանսիան կպաշտպանեն հայերին, Վահագն Ավագյանը հայտարարում է.

«Ամերիկան ու Ֆրանսիան պատրաստ են մեր սահմանները պաշտպանել։ Մակրոնն ու Բայդենը այդ մասին ասել են, Մակրոնը առաջարկել է զորք ուղարկել, իսկ Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»:

Այսինքն, անհեթեթություն: ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որոնք շահագրգռված են, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի միջոցով մոտենա Ռուսաստանի սահմանին, պետք է գան ՆԱՏՕ-ի իր անդամակից երկրից Հայաստանը պաշտպանե՞ն։ Սկի ԱՄՆ-ն իր հովանավորության տակ առած քրդերին Սիրիայում չպաշտպանեց Թուրքիայի ռազմական ագրեսիայից, Հայաստանը ինչի՞ պիտի պաշտպանի։

Հստակ է մի բան՝ ՆԱՏՕ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը ու Հայաստանում Ազգային ժողովրդավարական բևեռը նույն ծրագիրն են իրականացնում՝ հեռացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից։ Բևեռը ակնհայտորեն ծառայում է ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին։ Այն, որ Բևեռը հայկական շահերի դեմ է աշխատում և ծառայում է մոնոպոլ կապիտալիզմին՝ ի դեմս ԱՄՆ-ի, մատնում է նրա խորհրդանիշը՝ Սովետական Միությունում կառուցված Հայկի արձանը, որի նետը խոցում է Սովետական Միության դրոշի այն հատվածը, որտեղ աշխատավորության խորհրդանիշ մուրճն ու մանգաղն է, այսինքն, Բևեռի նպատակն է՝ Հայաստանը մասնակից դարձնել Ռուսաստանը ճզմելու ՆԱՏՕ-ի ծրագրին։

Եթե այս ամենը բացատրեր Ավետիք Իշխանյանը, ի՞նչ ոհմակային գրոհ, ՊՊԾ գնդի գրավում կբերեին գլխին։

Հակառուսական պրոպագանդան շահավետ է, Արևմտյան մի շարք կենտրոններ մեծ փողեր են տալիս դրա համար, հակառուսները պաշտոն են ստանում, վարչապետ ու ԱԺ նախագահ են դառնում։ Խնդրեմ, որ մերկապարանոց չհնչի ասածս, Ալեն Սիմոնյանը 2014-ին բարբաջում է.

«Կարևորը մինչև ականջների ծայրը ռուսների ոռը մտնելն է։ Այն Ռուսի, որը տվեց Արցախը Թուրքին, հետո հայերի ջարդեր հրահրեց ու պատերազմ»։ Իսկ 4 տարի անց դառնում է ԱԺ փոխնախագահ, ևս երեք տարի անց՝ ԱԺ նախագահ:

Նույնն էլ Նիկոլ Փաշինյանը, որ, ինչպես այժմ Արա Պապյանն է հայտարարում, թե 44-օրյա պատերազմը ռուսներն են հրահրել, 2016-ին Փաշինյանն էր հայտարարում, թե քառօրյա պատերազմը ռուսներն են հրահրել, 2 տարի անց նա դարձավ Հայաստանի վարչապետ։ Այնպես որ, Պապյանը շանս ունի հակառուսական երկրորդ ալիքի վրա բարձր պաշտոնի հասնել։ Բայց դրանից հետո ուղղակի կարող է Հայաստանը չլինի։

Իսկ Հայաստանից բացի թե մի երկիր կա աշխարհի վրա, որը չէր ցանկանա պատերազմ լիներ՝ Ռուսաստանն է: Արևմուտքը նրան ներքաշեց Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի մեջ, ապա պատժամիջոցների տակ մտցրեց, իսկ Ռուսաստանը, իր շահերը չզիջելով, այսուհանդերձ ամեն կերպ ձգտում է Արևմուտքի հետ հարաբերությունները լավացնել: Եվս մի անհանգիստ տարածաշրջան, ևս մի պատերազմ իր հարավային սահմանների մոտ նրան բացարձակապես պետք չէր։ Այս ամենը ապացուցում է նաև այն, որ Ռուսաստանը մինչ պատերազմը Հայաստանի ղեկավարությանը նախազգուշացրել է թուրք-ադրբեջանական հարձակման մասին, ապա պատերազմի ընթացքում մի քանի անգամ փորձել է այն կանգնեցնել, սակայն, ինչպես գիտենք, Հայաստանի վարչապետն է մերժել առաջարկները։ Ռուսական հեռուստատեսություններն էլ, մանավանդ նրանք, որոնք Կրեմլի ոչ պաշտոնական տեսակետն են հայտնում, հիմնականում պրոհայկական թողարկումներ էին տալիս։ Սակայն հայկական հակառուսական պրոպագանդան կեղծում է իրականությունը՝ կամ իր կողմից հորինովի խոսքեր վերագրում ռուս վերլուծաբաններին, մանավանդ նրանց, ովքեր հայերի բարեկամներն են, կամ էլ պեղում որևէ հակահայ մեկի՝ ինչպես, ասենք, Դուգինին, ու անընդհատ նրան ցիտում։

Այս հսկայական ռեսուրսների ու ֆինանսների ներդրմամբ, շատ հավանական է, որ Արևմտյան կենտրոնները կհասնեն իրենց նպատակին. կա՛մ այս հակառուս իշխանության միջոցով, կա՛մ նոր ալիքի հակառուսներին իշխանության բերելով՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից կհեռացնեն։ Այն, ինչ կարողացան հաջողացնել Ուկրաինայում և Վրաստանում, ինչո՞ւ չեն կարող իրականացնել Հայաստանում, մանավանդ, այդքան փողի կարոտ մարդ կա։

Եվ եթե Արևմուտքը դեռ չի կարողացել այս իշխանությունների միջոցով ռուսական բազաները հանել ու Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմական դաշինքը խզել, պատճառը Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ հակահայ քաղաքականությունն է։ Երևի պետք է շնորհակալ լինել Ալիևին ու Էրդողանին, որ անկեղծ են, չեն թաքցնում իրենց ագրեսիվ հավակնությունները Հայաստանի նկատմամբ ու ստիպում, որ Հայաստանի նույնիսկ հակառուս իշխանությունները ռուսական բազաները ոչ միայն չհանեն, այլև ռուս սահմանապահներին ավելացնեն արդեն Ադրբեջանի սահմանին։ Մի կողմը՝ Ադրբեջանը, համ նեխուժում է Հայաստան, համ էլ Ալիևի բերանով պաշտոնապես հայտարարում է, որ Զանգեզուրը, Սևանը և Երևանը Ադրբեջան են, և իրենք կվերցնեն այդ տարածքները:

Մյուս կողմն էլ՝ Թուրքիան՝ Էրդողանը, ավելի մեղմ է ասում՝ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորեն, եթե նա Ադրբեջանի հետ կարգավորի իր հարաբերությունները ու վաղ անցյալի պատմությունը խոչընդոտ չդարձնի, այսինքն՝ Ադրբեջանի պահանջած զիջումներն անի ու հրաժարվի Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։ Եվ միանգամից Հայաստանի վարչապետը նետվում է այս «մեղմությանն» ընդառաջ, թե Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան հարաբերություններ ստեղծելու։ Եթե Թուրքիան ու Ադրբեջանը մի փոքր համբերեին ու խորամանկորեն սկսեին Հայաստանի հետ բարեկամության նման մի բան խաղալ, մինչև որ Հայաստանի իշխանությունները արխայինացած ռուսական բազաները հանեին, ավելի արդյունավետ կիրագործեին Հայաստանը բնաջնջելու ծրագիրը։

Ինչպես մի տեղ հանդիպեցի, որ թուրքական ասացվածքն ասում է՝ «Նրան, ում պիտի խեղդես, նախ պիտի առնես գիրկդ»։ Բայց նույնիսկ այս պայմաններում, այդ երկու թշնամի պետությունների Հայաստանի դեմ ագրեսիվության պայմաններում, այնքան մեծ թափ է հավաքել հակառուսական դավադրությունը, որ հնարավոր է՝ ինչ-որ պահի ռուսական բազաները հանվեն։ Նախ 4 տարի անց Արցախից խաղաղապահները հանվեն: Հայաստանի Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանն է հայտարարում. «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին ևս հնարավորինս արագ լուծենք»:

Այսինքն, Հայաստանի իշխանությունը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, Արմեն Գրիգորյանը, որ արցախցի է, հայրենիքը հանձնում է ադրբեջանցուն, որից հետո արդեն Ադրբեջանի առաջ ոչ մի խոչընդոտ չի լինի ռուս խաղաղապահներին հեռացնել Արցախից։ Հաջորդ քայլով էլ արդեն Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուց հետո, Հայաստանից ռուսական բազաները հանելու հարցը կդրվի։ Նիկոլենք չեն անի՞, կաշխատեցվի պլան Բ-ն, հեղաշրջում կանեն, հերթի են կանգնած հակառուսական ուժերը, որոնց մեջ ամենաագրեսիվ Բևեռին իշխանության կբերեն. մի կուսակցություն, որ արդեն զինված բախման ու ոստիկաններ սպանելու մեծ փորձ ունի։ Ինչպե՞ս 2014-ին հակառուսական խմբավորումները Ուկրաինայում ոչ մի բանի առաջ չկանգնեցին, հարյուրավոր զոհերի գնով իշխանությունը գրավեցին, այնպես էլ Հայաստանում ոչ մի բանի առաջ չի կանգնի Բևեռը, որը նմանակն է ուկրաինական «Աջ սեկտորի»։

Իսկ հետո՞, ՆԱՏՕ-ն հարավում իր ծրագիրը կավարտի՝ Հարավային Կովկասից ռուսական ռազմական ներկայությունը կքշվի, ՆԱՏՕ-ի բանակը, ի դեմս Թուրքիայի, կմոտենա Ռուսաստանի սահմանին։ Ռուսաստանն էլ, որ ամեն ինչ անում է Արևմուտքի հետ հարաբերություները բարելավելու համար, ու չի ցանկանում հարավում էլ պրոբլեմներ ունենալ, հետ քաշվելով ու իր սահմանները ամրացնելով՝ շատ բան չի կորցնի։ Արդյունքում՝ Հայաստանը կբնաջնջվի՞. ՆԱՏՕ-ին դա բնավ չի հուզում։ Ու ողբերգականը նաև այն է, որ երկիրը բնաջնջելու այս ամբողջ ծրագիրը կարվի հայերի ձեռքերով։

Վահան Իշխանյան 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տոնակատարության կազմակերպիչները, տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, այնուամենայնիվ, առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»․ Հասմիկ Պապյան

Հաջորդ գրառումը

Ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել նախարարությանը՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների թվի հետ կապված. Միրզոևա

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել նախարարությանը՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների թվի հետ կապված. Միրզոևա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական...

ԿարդալDetails

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական