Ինչպես երևում է աղյուսակից այս պահի դրությամբ Հիմնադրամին է նվիրաբերվել մոտ 150 միլոին դոլարը, ինչը կատարվել է աշխարհի 73 երկրներից, հիմնականում հայկական Սփյուռքի միջոցով։ Ամենամեծ նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ-ից, ինչը սպասելի էր հաշվի առնելով կյանքի կենսամակարդակը այդ երկրում։
Այս ցուցակում երկրորդ տեղում է Հայաստանի Հանրապետությունը, ինչը արդեն զարմանալի է, քանի որ Սփյուռքյան շատ գաղութներում, օրինակ Ռուսաստանում, ապրում է ՀՀ չափ բնակչություն սակայն նրանք 3 անգամ ավելի քիչ գումար են փոխանցել։
Առատաձեռնությամբ աչքի չեն ընկել նաև Եվրոպական հայ գաղութները, որտեղ կյանքի կենսամակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է քան Հայաստանինը, սակայն ֆրանսիական փոխանցումները կազմում են ընդհանուրի ընդամենը 2․5%, Գերմանիայինը 1%, Նիդերլանդներ 0,6%, Շվեյցարիա 0.4%, Բելգիա 0,3%, Մեծ Բրիտանիա 0,2% և այսպես շարունակ, նվազման սկզբունքով։
Ամենախոշոր նվիրատուների ցուցակից դուրս են մնացել Արևելաեվրոպական և ԱՊՀ երկրները, չնայած որ այնտեղ ել կան հայկական մեծ գաղութներ, օրինակ Բուլղարիայում կամ Ուկրաինայում, Ինչը մեկ անգամ ևս նշանակում է, որ այստեղ մեծ աշխատանք կա իրականացնելու։ Նվիրատվությունը բավականին ցածր է նաև Հարվային ամերիկայի երկրներից՝ Արգենտինա 0,3%, Բրազիլիա 0,1%
Ինչևէ, եթե համամետենք բնակչության կենսամակարդակը և Համահայկական հիմնադրամին տրված նվիրաբերության չափաբաժինը, ապա պարզ է դառնում, որ ամենաարատաձառն մնում են ՀՀ -ի բնակիչները, որոնք իրենց վրա են կրում թե պատերազմի ողջ ծարությունը, իրենց զավակներին ուղարկելով ռազմի դաշտ, թե իրենց ֆինանսական սուղ միջոցներից աջակցություն տրամադրում Համահայկական հիմնադրամին։