Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հակառակորդը փորձում է առանց աղմուկի հարմարվել Քարվաճառի տարածքին, որպեսզի կարողանա հետագա գործողությունների դեպքում դիմակայել». Կարեն Հովհաննիսյան

09/12/2021
- Վերլուծություն

Ադրբեջանը Արցախի Հանրապետության օկուպացրած Քարվաճառի շրջանում զորավարժություններ է սկսել։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ուսումնասիրելով զորավարժությունների սցենարը, ակնհայտ է դառնում, որ դրանք հարձակողական բնույթ են կրում։ Ինչպես նաև հրաձգային և հեռահար զինտեխնիկայի օգտագործման մեխանիզմների տվյալ տարածքում տիրապետելու սցենարն է գործում։

«Ստացվում է, որ Ադրբեջանն իրականում հարձակողական բնույթի զորավարժություններ է սկսել։ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի դիրքերի ուղղությամբ հակառակորդի ակտիվացումը ևս պայմանավորում եմ հենց այս զորավարժություններով, քանի որ, բացի խաղարկային զորավարժություններից, ըստ էության, անցկացնում են նաև մարտական զորավարժություններ՝ ավելի իրական պատկեր ստանալու համար։ Փորձ են կատարում այսպես ադապտացվել Քարվաճառի տարածքին։ Այնպես որ՝ զորավարժությունների անցկացումը և թշնամու ակտիվացումն այդ տարածքում փոխկապակցված է միմյանց հետ»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ պարտադիր չէ, որ Ադրբեջանը զորավարժությունների միջոցով մեսիջներ հղի Հայաստանի հասարակությանն ու իշխանությանը, որ եթե, օրինակ, խաղաղությամբ չտաք «Մեղրիի միջանցքը», ապա նման սադրանքներով կհասնենք դրան։

«Բաքվի բռնապետն ուղիղ հայտարարել է, որ եթե այդ «միջանցքը» չտան, այն ուժով կվերցնեն։ Միևնույն ժամանակ, այդ զորավարժություններով նրանք ազդում են հայ հասարակության վրա, որովհետև մենք արդեն թիրախային ենք դարձել, զգայուն ենք այս հարցերի շուրջ, դրա համար ցանկացած նմանատիպ գործողություններ դիտարկում ենք շատ ավելի զգայական, քան պետք է դիտարկել։ Հայ հասարակությունը չպետք է այդքան մեծ ուշադրություն դարձնի այդ զորավարժություններին, սակայն ՀՀ իշխանությունը պետք է  ի գիտություն ընդունի, վերջիվերջո, եթե գնում են «խաղաղության դարաշրջանի», չպետք է այդ հաճախականությամբ զորավարժություններ լինեն»,- հավելեց ռազմական փորձագետը։

Միաժամանակ նա նկատեց՝ այդ զորավարժությունների վերաբերյալ այս անգամ Ադրբեջանն ամպագոռգոռ հայտարարություններ չի արել, քանի որ փորձ են կատարում Քարվաճառի տարածքում հասկանալ, թե ինչ կարող են անել տեղանքում։

«Իրականում Քարվաճառը հակառակորդը դիտարկում է իր «աքիլեսյան գարշապարը» և լավ է գիտակցում, որ եթե հանկարծ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն, ապա իր առաջին անհաջողությունը սկսվելու է հենց Քարվաճառից։ Այդ պատճառով էլ հակառակորդը փորձում է առանց աղմուկի հարմարվել տարածքին, որպեսզի կարողանա հետագա գործողությունների դեպքում դիմակայել»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

168.am

Նախորդ գրառումը

ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի. փաստաբան

Հաջորդ գրառումը

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ազատ կարձակվեն

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ազատ կարձակվեն

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական