Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Խորքային պետությունը» Թուրքիայում

10/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սկիզբըՙ նախորդ համարում

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը չի թաքցնում իր դժգոհությունը Թուրքիայի եւ անձամբ նախագահ Էրդողանի նկատմամբ: Իր ելույթներից մեկում նա նշեց, որ հարկ է Էրդողանին սանձահարել եւ ակտիվացնել աշխատանքները Թուրքիայում գործող ընդդիմության հետ: Ինքնստինքյան պարզ է, որ կակտիվանա աշխատանքը «Գյուլենիզմի» հետ: Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ թուրքիան պահանջում է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, սակայն ամերիկյան կառավարությունը չի գնում այդ քայլին:

Տեսնենք, թե ինչպես է արձագանքում այս ամենին թուրքական իստաբլիշմենթը:

Վերջերս Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկու ժամանոց հարցազրույց տվեց թուրքական հեռուստաալիքներին եւ հանդես եկավ նոր հայտարարությամբ: «2016թ. հեղաշրջման փորձը գյուլենիստների (FETO) կողմից չէր ծրագրված: Գործում էին այլ քողարկված ուժեր, որոնք գործում են նաեւ այսօր»: Ընդ որում Սոյլուն մեղադրեց այդ ամեն ինչում նաեւ որոշ ամերիկյան ուժերի:

Հիշեցման կարգով նշենք, որ այդ թեմայով ելույթներ է ունեցել նաեւ Ահմեթ Դավութօղլուն (2009-2014թթ. թուրքական դիվանագիտության ղեկավարը, 2014-2016թթ. վարչապետ, 2016թ. մինչ այսօր «Ապագայի կուսակցություն» ընդդիմադիր ուժի ղեկավար): Իշխանությունից հեռանալուց հետո Դավութօղլուն հայտարարեց հետեւյալը. «Թուրքիայի նախագահը գտնվում է «Խորքային պետության» (Derin devlet) որոշ «գորշ կարդինալների» հսկողության ներքո: Էրդողանը այնքան էլ ազատ չէ իր որոշումների կայացման եւ գործունեության մեջ: Նա որոշակի պարտավորություններ ունի ոչ հայտնի, բայց ազդեցիկ մարդկանց առջեւ: Շուտով նրան պաշտոնանկ կանեն»:

Թե ե՞րբ կլինի այդ «շուտովը», հայտնի է միայն Դավութօղլուն: Իսկ ո՞վ է Դավութօղլուն: Մի երկու խոսք նրա մասին:

Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան երկար ժամանակ է, որ շարժվում է դեպի Օսմանյան կայսրություն (Մեծ Թուրան), ապա պետք է նշել, որ սկսած 2010թ-ից մինչեւ 2016թ. այդ երկիրը ղեկավարվում էր երկու փաշաների կողմից, դրանցից մեկը Ռեջեփ Էրդողանն է, մյուսը Ահմեթ Դավութօղլուն էր: Վերջինս ոչ միայն քաղաքական գործիչ է, նա նաեւ գիտնական, տեսաբան, մտավորական եւ գրող: Նրա գրած վերջին գիրքը կոչվում է «Ստրատեգիական խորություն» – «Stratejik Derinlik»: Այդ գիրքը նրա կողմից գրվել է դեռ այն ժամանակ, երբ նա դեռեւս պետական պաշտոն չէր զբաղեցնում, սակայն «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ էր: Գիրքը հրատարակվեց 2002թ. եւ Դավութօղլուն միանգամից նշանակվեց վարչապետի խորհրդական արտաքին քաղականության ուղղությամբ:

Գրքի բովանդակությունը խտացված է հետեւյալումՙ Թուրքիան պետք է հրաժարվի Քեմալ Աթաթուրքի քաղաքականությունից, այսինքնՙ քեմալիզմից: Դավութօղլուի կարծիքով յուրաքանչյուր պետություն նախ պետք է առաջնորդվի գեոստրատեգիական դրույթներով, իսկ հետո միայնՙ պատմական ժառանգությամբ: Շատ ղեկավարներ Թուրքիայում ապարդյուն ժամանակ են վատնել կարճատեւ քաղաքական նպատակներ իրացնելու համար, հարկավոր է անցում կատարել ռազմավարական նպատակներին:

Իսկ ռազմավարական նպատակը մեկն էՙ Մեծ Թուրանի ստեղծումը (վերականգնումը):

Գրքի հեղինակը առանձնացնում է 4 տիպի պետություններ.

Գերտերություն – super power

Մեծ տերություն – greate power

Տարածաշրջանային պետություն – regional state

Փոքր պետություն – small state

Դավութօղլուն գտնում է, որ քեմալիզմի սխալը կայանում էր նրանում, որ Թուրքիան նրա օրոք դարձել էր փոքր պետություն, իսկ իրենց իշխանության օրոք կային բոլոր անհրաժեշտ պայմանները բարձրանալու առաջին սանդղակ: Դրանք ենՙ աշխարհագրական դիրքը, Բոսֆոր-Դարդանելի նեղուցի առկայությունը, մեծաթիվ բնակչությունը, հզոր բանակը, ՆԱՏՕ-ին անդամակցությունը, ճկուն եւ խորամանկ դիվանագիտությունը:

Դավութօղլուն իր գրքում նշում է նաեւ, որ Թուրքիան դա ե՛ւ Ասիա է, ե՛ւ Եվրոպա է, Թուրքիան Բալկաններ եւ Կովկաս է, Մերձավոր Արեւելք եւ Միջերկրածովյան ջրատարածք է: Մի խոսքովՙ գերտերություն է:

Իսկ հիմա վերադառնանք «Խորքային պետություն» հասկացությանը:

Ինչպես նշեցի հոդվածիս առաջին մասում, հեղաշրջման անհաջող փորձից հետո ձերբակալվեցին եւ պետական ծառայությունից հեռացվեցին հարյուր հազարավոր մարդիկ, փակվեցին զանգվածային լրատվության հարյուրավոր մարմիններ, բանտերում հայտնվեցին հարյուրավոր զինծառայողներ եւ ընդդիմադիր պատգամավորներ: Նրանք բոլորը կասկածվում էին գյուլենիզմի (FETO) հետ կապերի մեջ:

Իսկ հիմա Սոյլուն նշում է, որ հարկ է գտնել հեղաշրջման իրական «ոգեկոչողներին եւ կազմակերպիչներին», քանի որ գյուլենիզմը ընդամենը «ծածկ» է այդ ամեն ինչի համար: Սոյլուի տվյաներով Թուրքիայում բոլոր ռազմական խռովությունների եւ հեղաշրջումների (եւ 1960թ., եւ 1980թ., եւ 2016թ.) ետեւում կանգնած են ամերիկյան հատուկ ծառայությունները:

Նման կարծիք է հայտնել նաեւ վերջերս հարցազրույց տված, Թուրքիայի ռազմական հետախուզության նախկին պետ Իսմայիլ Հաքքի Պեկինը (ղեկավարել է 2007-2012թթ.): Նա ավելացրել է նաեւ, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Թուրքիայում պատրաստում էին քաղաքական լիդերների ֆիզիկական լիկվիդացիան:

Վերջապես ի՞նչ կապ ունի այս ամենի հետ «Խորքային պետությունը»:

«Խորքային պետություն» հասկացությունը Թուրքիայում ընդունվում է որպես իշխանության գաղտնի մարմին, որը ընդունում է պետության կարեւորագույն որոշումները: «Պետություն պետության մեջ», որտեղ ընդգրկված են հակաժողովրդավարական ուժեր, պետության հետախուզական մարմինների, զինուժի, անվտանգության ուժերի, դատաիրավական ողջ համակարգի բարձրաստիճան անձինք, գումարածՙ իհարկեՙ մաֆիայի պարագլուխները: Այդ մարմնի հիմնական գաղափարական հենքը ազգայնամոլությունն է, նեղ խմբակային շահերը, բռնությունը, ազդեցության ոլորտների բաժանումը, պետական մարմինների վրա ճնշումը տնտեսական եւ քաղաքական էլիտայի շահերից ելնելով: Մի խոսքով դա ձախ, գերազգայնամոլական գաղափարախոսության վրա հենված մարմին է, որն անհրաժեշտության դեպքում պայքարում է ե՛ւ իսլամի, ե՛ւ քրդերի, ե՛ւ հայերի, ե՛ւ դեմոկրատների, մի խոսքովՙ անտագոնիզմ «վարագույների ետեւում»:

Իմիջիայլոց նշեմ, որ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը (2007թ. հունվարի 19-ը, Ստամբուլ) իրագործվեց նույն «խորքային պետության» հրահանգով:

Դավութօղլու հայտարարությունից ելնելովՙ Էրդողանը «խորքային պետության» ճիրաններում է, իսկ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն փաստորեն ակնարկում է, որ խորքային պետությունը գործում է ամերիկյան հատուկ ծառայությունների ազդեցության ներքո:

Եվ այնուամենայնիվ, ե՞րբ ստեղծվեց «խորքային պետությունը» Թուրքիայում: 1970թ. Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեվիթը առաջին անգամ հայտարարեց «Kontrgerrillia» փաստարկի մասին: Դա ՆԱՏՕ-ի կողմից հատուկ մշակված հակասովետական «Գլադիո» օպերացիայի թուրքական մասնակցության մասն էր, որի հիմնական նպատակը Թուրքիայի տարածքում հակակոմունիստական ընդհատակ ստեղծելն էր: Այդ ընդհատակյա ուժերը պետք է հենվեին ռազմատենչ պանօսմանիզմի գաղափարների վրա:

Եվ ահա՛ «կոնտրագերրիլիա» – «խորքային պետություն». ի՞նչ նոր խաղ է սկսում Էրդողանը եւ նրան հավատարիմ թիմը ԱՄՆ-ի եւ Բայդենի դեմ, կապելով իր երկրի բոլոր ներքաղաքական պրոբլեմները ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության հետ, ժամանակը ցույց կտա:

Վերջացնելով հոդվածսՙ կուզեի ընթերցողիս ծանոթացնել ռուս-թուրքական «բարեկամության» վերջին վիճակագրությանը: Միայն ս.թ. փետրվար ամսին, Սարաքիբի (Սիրիա) համար մարտերում, որտեղ թուրք զինծառայողները փորձեցին օգնել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը ընդդեմ ռուսական զինուժի, տվեցին հետեւյալ կորուստները, 62 զոհված զինծառայող, 96 վիրավոր, ոչնչացվեց 5 տանկ, 10 զրահամեքենա, 6 «Ակնա» եւ 7 «Բայրաքթար» անօդաչու սարքեր:

Ընթերցողիս խնդրում եմ համեմատություններ չփնտրել հայտնի իրադարձությունների միջեւ:

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության գծով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ըստ ահազանգի՝ 59-ամյա տղամարդն ընկել է «Ծովինար» ջրամբարը․ 10 ժամից ավելի ջրասուզակներն ու փրկարարները որոնում են նրան. Shamshyan.com

Հաջորդ գրառումը

Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Սույն թվականի հոկտեմբերի 15-ի լուսադեմին իրավապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանի հրապարակած ստահոդ տեղեկությունների և...

ԿարդալDetails

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական