Հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անգլերենով այս արտահերթ զեկույցում:
Azgonline.am-ը ՄԻՊ-ից տեղեկացել է, որ փաստաթուղթը վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը: Զեկույցի հիմնական դրույթները այսօր հրապարակել ենք ես և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը (Siranush Sahakyan)՝ ցույց տալով հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և նվաստացումների փաստերը, այդ արարքների համար պատասխանատվության մեխանիզմները:
Արտահերթ զեկույցում ներկայացված են նաև 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Կովսականում տեղի ունեցած զանգվածային խախտումները (հայ զինվորներին մեքենայից կապել ու քաշել, սպանված մարդկանց ականջները կտրել և այլն)։
Զեկույցն ունի հետևությունները, այդ թվում՝ կապված Ադրբեջանի Սահմանապահ ծառայութան հետ, հիմնավորող լուսանկարներ և տեսանյութեր, վերլուծություններ։ Փաստաթուղթը կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։
Զեկույցը՝ այս հղումով