Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լռել՝ մինչև նոր պատերա՞զմ

06/12/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սոչիի հանդիպումից անցավ 10 օր։ Ի՞նչ է կատարվել Սոչիում, ի՞նչ են համաձայնեցրել, ի՞նչ են բանակցում փոխվարչապետները, ու՞ր է գնում պրոցեսը։ Այս հարցերը մի շաբաթ է՝ մարդիկ իրար են տալիս, բոլորը՝ բոլորին։ Պատասխաններ չկան։
Տեղյակ է Նիկոլը, տեղյակ է Մհեր Գրիգորյանը։ Մամուլից իմանում ենք, որ հարցի շուրջ ՔՊ փակ նիստ է եղել։ Մե՞զ ինչ։
Այդ ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ չոր արձագանքում է մեր ԱԺ նախագահին, ինչը հուշում է առկա խնդիրների մասին։ Մեր արտգործնախարարը ինչ-որ հանդիպումների մեջ է, այդ թվում՝ «Ադրբեջանի նախարարի հետ հնարավոր, բայց տապալված»։

Հասարակության 99.99 տոկոսը ոչինչ չգիտի։ Հայաստանի իշխանությունը հարկ չի համարում իր քաղաքացուն որևէ բան ասել։ Երկրի առաջին դեմքերը համր են։ ՏԻՄ ընտրություններում տապալումից հետո Նիկոլը փորձում է իբր դեմոկրատիան կարևորել։ Բայց դեմոկրատիան իրականում հասարակության տեղեկացվածությունն է, թե՝ իր ճակատագիրը մի քանի հոգով ինչպե՞ս են որոշում։ Թե՞ իրեն հատուկ «շուստրիությամբ» փորձում է հետագա անվտանգային խնդիրների բեռը դնել քվեարկողի վրա, իբր՝ ՏԻՄ-ին սխալ քվարկեցիր, այդ պատճառով սահմանին լարվածության աճ կա։ Վստահաբար՝ այնքան բան ենք տեսել, որ չենք զարմանա անգամ նման տողատակի վրա։

Մենք միայն տեսնում ենք, որ ՔՊ խմբակցությունը պուլտի մի կոճակով դառնում է հակառուսական, ու մենք հասկանում ենք, որ պուլտի տերը հերթական անգամ խաղում է բոլորիս ճակատագրի հետ։
Հայաստանի ժողովրդին, մեզ բոլորիս դրել են փորձարարական ճագարի տեղ՝ «բանակցություններ են. լավ եղավ՝ կասենք, վատ եղավ՝ դե կռիվ կլինի» տրամաբանության մեջ։

Իսկ կարո՞ղ է այս իշխանությունը իր իշխանությունը պահելու համար ավանտյուրայի տանել ողջ պետությունը։ Մենք ունեցել ենք մեկ հոգու որոշմամբ զրո կետից բանակցելու նախադեպ և հոկտեմբերի 19-ին պատերազմ չդադարեցնելու փաստը, ուրեմն հիմա էլ կարող է լինել նման վտանգ։

Նախագահ Արմեն Սարգսյանը ուրիշի շուրթերով ասում է, որ ինքը նույնպես տեղյակ չէ։ Տեղյակ չէ և վե՞րջ, չի էլ պահանջու՞մ տեղեկատվություն, որպեսզի ինքն էլ հետո խոսի հանրության հետ։
Քաղաքական լիդերները, խմբակցությունները, հանրային ակտիվ շերտերը՝ բոլորս, պետք է պահանջենք մեզ տրամադրել տեղեկություններ՝ մեր բոլորի ապագային առնչվող գործընթացների շուրջ։
Զարհուրելի է պատկերացնել, որ մի քանի հոգի հիմա վճռում են խաղաղության կամ պատերազմի խնդիրը, մեր պետականության լինել-չլինելը և այլն։
Գուցե այլ պայմաններում կարելի լիներ վստահել և համբերել, սակայն չմոռանանք՝ սրանք այն նույն մարդիկ են, որոնց օրոք արդեն իսկ եղել են լրջագույն սխալներ, ծանր պատերազմ ու պարտություն։
Այսօր հասարակության համար նույն դե՞րն է նախատեսված՝ մտովի կազմել նոր 5 հազար հոգու ցուցա՞կ։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների որևէ այլ գործունեություն չի կարող իմաստավորված համարել, եթե նրանք չեն պահանջում՝ ներկայացնել, թե ինչ է բանակցվել, ինչ է
համաձայնեցվել, ինչ են քննարկում փոխվարչապետները։
Հանրային պահանջի մեքենան ամսի 27-ից պետք է աշխատեր այս ուղղությամբ։ Հակառակը կնշանակի՝ մենք պետություն ունենալու ցանկություն չունենք։
Այս հոգեբանությամբ և այս որակներով մենք գնալու ենք հանրաքվեի՝ «ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ մաս-մաս լինենք հարևանների միջև» հարցով։
Ակնհայտ է, որ ստվերային պրոցես է ընթանում՝ հանրության լիակատար անտեղյակության պայմաններում։ Իհարկե կա արդարացված գաղտնիություն, բայց հանդիպումից հետո հակառակ կողմը բացում է փակագծերը, հրապարակային ձևակերպումներով ճնշում առաջիկա բանակցությունների վրա, ընդունվել է «Աշխաբադի դեկլարացիան»՝ թուրքամետ շեշտադրումներով։ Հայկական կողմն այս ֆոնին լռում է։ Սրանից բացի՝ ստացել ենք ռուսական ԱԳՆ-ի կոշտ ձևակերպումը, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան, մեքենա գնելուն զուգահեռ, խոսում է առանց մտածելու։ Դրանով վտանգում է ոչ թե իր մեքենան, այլ՝ պետության։
Նիկոլը արտախորհրդարանական զրոների հետ է հանդիպում, որ ականջները կախ լսեն իրեն, բա ու՞ր է հասարակությունը, մենք​ բոլորս։ Էլի ուզում ենք ազգովի ցանց գործողի դերո՞ւմ լինել։

Պետք չէ մեղադրել հասարակությանը. ոչիշխանական համակարգերի խնդիրն է՝ ճիշտ քայլերով, ճիշտ ձևակերպումներով խոսել հասարակության հետ, գեներացնել ընդհանուր հանրային պահանջ։
ՏԻՄ ընտրությունները խոսում են մեկ բանի մասին՝ ընթանում է նիկոլիզմի մերժման սողացող պրոցես։ Սա արդեն անշրջելի պրոցես է։ Բայց այս ճանապարհը մեծ ռիսկեր ունի, և պետության շահը պահանջում է ոչիշխանական սոլիդ համակարգերի ստեղծում, ճիշտ բանաձևերով հասարակության հետ երկխոսություն։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել խորքային, բայց անցնցում փոփոխություններ և չընդհատվող, սթափ հաղորդակցություն՝ դաշնակիցների և միջազգային հանրության հետ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ հետախուզական ինքնաթիռը՝ կովկասյան երկնքում

Հաջորդ գրառումը

Իրանի նախագահը խոսել է սանկցիաների չեզոքացման մասին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանի նախագահը խոսել է սանկցիաների չեզոքացման մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.10.2025թ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի...

ԿարդալDetails

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական