Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրոք հրապարակեք

Մարիետա Խաչատրյան
27/12/2024
- 27 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Թող խոսեն փաստաթղթերը

Չգիտեմ ինչ նպատակով սկսեց Փաշինյանը տարեմուտից քիչ ժամանակ առաջ Արցախի վերաբերյալ խոսակցությունը, չգիտեմ իրականում ներքի՞ն, թե արտաքին լսարանին էր ուղղված բանակցությունների` մշտապես Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին լինելու բարձրաձայնումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ադրբեջանական առաջարկի հետ համաձայնությունը, բայց որ անձամբ Փաշինյանն այդ խոսույթն սկսելով իր համար պատային իրավիճակ է ստեղծել, այ դա երեւում է անզեն աչքով էլ: Միգուցե իր համար էլ անսպասելի, չնայած` կասկածում ենք, ինչ-ինչ` հանրության հետ հարաբերվելու տեխնոլոգիաներին Փաշինյանը գերազանց տիրապետում է, միգուցե փորձում էր այլ բան կանխե՞լ, ասենք` ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին չմասնակցության շուրջ աղմուկը (ի վերջո տեսակապով մասնակցեց): Էլի չգիտենք` մոտակայում արդյոք նրան բերող ճարտարապետները փոխարինելո՞ւ են նրան` իշխող թիմի մեկ այլ ներկայացուցչով, թե՞ Փաշինյանը տարեմուտի ուղերձում ինքն է առաջ անցնելու եւ հայտնելու է արտահերթ ընտրությունների գնալու մտադրության մասին (համենայնդեպս` այդպիսի տեսակետ եւս կա): Եւ առհասարակ` Հայաստանի շուրջ արտաքին անբարենպաստ ֆոնի, տարածաշրջանային խառնակ իրավիճակի, Սյունիքով անցում ունենալու թուրքադրբեջանական համարյա ամենօրյա խոսույթի առկայությամբ` չգիտենք, թե իրականում ի ՞նչ է կատարվում մեր քաղաքական կուլիսներում, բայց որ իրականությունը ստվերվում է բոլոր ձեւերով ու միջոցներով, դա ակնհայտ է:

Ադրբեջանական ինքնաթիռի կասկածելի վթար (որն արդեն Հարավային Կովկասի երկնքում ՀՕՊ համակարգերի գործունեության արդյունք անվանողներ կան` պրոեկտելով կատարվածը նաեւ Փաշինյանի ինքնաթիռի ուղղությամբ, եթե նա մեկներ Սանկտ Պետերբուրգ), Փաշինյանի քովիդ` ԱՊՀ եւ ԵԱՏՄ միջոցառումներին չմասնակցությամբ եւ այդ վերաբերմամբ ամենաֆանտաստիկ վարկածներով, սոցցանցերի հայկական տարածքներում հիբրիդային եւ մինչեւ այժմ ահագնությամբ աննախադեպ պատերազմ մեր հանրության հանդեպ, բոլոր տեսակի ազդեցության գործակալների ակտիվացում եւ հանրությանը տարբեր վախերի ներշնչում, զուգահեռ` այս ամենից բթացած ու թմրած հանրություն`նոր տարվա բդամանիայով նյարդերը հանգստացնելու եւ խանութներից ուտելիք կրելու միակ պատասխան- թերապիայով այս ամենին, այս է նախատոնական այս օրերի նկարագիրը, որը ցավով է արձագանքվում իրավիճակը հասկացողների սրտում ու մտքերում:

Իրավիճակն ավանդական չէ, ու իմաստ չունի, որ ավանդական մոտեցմամբ մեր ձախողումներից ու չեղած ձեռքբերումներից խոսենք, միգուցե դա անենք Ամանորից հետո, երբ ջրերն ավելի պարզվեն: Բայց վերջին օրերի ցունամիին` ղարաբաղյան բանակցությունների վերբերյալ Փաշինյանի սկսած խոսակցությանը, այդ վերաբերմամբ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելուն, դրան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքով գեներացվող տեսակետին հարկ ենք համարում անդրադառնալ:

Նախկին նախագահներին բանավիճելու հրավիրող Փաշինյանին միջնորդավորված եւ սարկազմով բոլոր երեքն էլ մերժեցին, բայց հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանում հակաառաջարկ կար.

«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի:Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի: Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց :Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա: Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»:

Այս պատասխանում, անկախ Փաշինյանից վերջնականապես սահմանազատվելուց, կա ռացիոնալ մաս` այո, ի՞նչ բանավեճ եւ ինչի՞ շուրջ` առանց բանակցային փաստաթղթերի ողջ պարունակությունը հրապարակելու, խոսքը ոչ միայն առաջարկների փաթեթների նախգծերի հրապարակման մասին է` դրանք այս կամ այն կերպ հրապարակվել են (փուլային տարբերակի նախագիծը եռանախագահների կողմից հրապարակվել է 1997 թվականին), այլ բոլոր նախագահների օրոք եւ բանակցային բոլոր ձեւաչափերում հանդիպումների մանրամասների, եւ դա պետք է անի ոչ միայն Փաշինյանը, այլեւ երեք նախագահները: Այլեւս ի՞նչ ունեն կորցնելու` Արցախը կորցրել ենք, Հայաստանը բազմաթիվ սպառնալիքների առաջ է կանգնած, բա հանրության լայն շերտերը չիմանա՞ն` ինչ են բանակցել մեր գլխի վրայով մեր կողմից վարձված պաշտոնյաները, Հայաստանն ու Արցախը հո նրանց սեփականությունը չէի՞ ն, որ ով ոնց ուզել-բանակցել է, ու այդ մասին շատ քիչ բան է հայտնի հանրությանը:

Մի քանի փոքրիկ մանրամասն իմ կողմից (դրանք շատ են` միայն երեքը հիշենք), չմիջնորդավորված, բանակցային պատմության բոլոր առկա բացահայտումներին եւ վերլուծություններին զուգահեռ :

Ինչ էլ ասեին ժամանակի իշխանությունները, ես իմ տեսածով էի դատում` տասնյակ անգամներ լինելով Արցախում: Տեսնում էի, որ տարիներով ազատագրված տարածքներում ենթակառուցվածքներ չեն ստեղծվում, այլ միայն շահագործվում է ռեսուրսը (շատ չբացենք` հայտնի պատճառով), այն էլ շատ դեպքերում տեղական եւ հայաստանյան կենտ անձերի գրպանի պարունակությունը լցնելով: Ի՞նչ պիտի եզրակացնեի` չնայած հանրության ականջը շոյող խրոխտ ու հերոսական բաներ էին ասվում բարձրաձայն, բայց տակից մտածում էին այդ տարածքները զիջելու մասին:(*)

Քի Վեստից հետո, երբ ոչ պաշտոնապես արտահոսքեր կային Մեղրին հինգ շրջաններով փոխանակելու խոսույթի առկայության մասին, ու պաշտոնապես բնականաբար դա հերքվում էր, ես Մեղրիի քաղաքապետ Միշա Հովհաննիսյանին հարցրել եմ այդ տարբերակի հնարավորության մասին, որը զայրույթի պոռթկմամբ պատասխանեց, թե Մեղրին հո կարալյոկի չիր չի՞, որ չենջ անենք, ու հավելել էր, թե գլուխը պատին են տալիս այդ խոսույթ գեներացնողները: Այդ հարցազրույցը տպագրվել է «Հայաստանի հանրապետություն» թերթում, այնպես որ պետք չէ ժխտել, որ այդ տարբերակը միջազգային մակարդակով քննարկվել է:
Հերմինե Նաղդալյանի` ԱԺ փոխնախագահ լինելու ժամանակ նա մի թույլ փորձ արեց բանակցությունների իրական դետալ բացահայտելու` լրագրողների հետ զրույցում նշելով, որ ի վերջո հինգ շրջանները պիտի վերադարձվեն, բայց լրագրողներիս էմոցիոնալ հարձակումներին եւ հետագայում հանրության բացասական վերաբերմունքին արժանացավ:

Այսինքն` բանակցային գործընթացի չերեւացող մասը միգուցե քաղաքական նպատակներով երբեք էլ ճշմարտորեն չի ներկայացվել, քանի հնարավոր է եղել` իրոք որ Արցախի հարցում անզիջում պահվածքով քաղաքական դիվիդենտներ են ձեռք բերվել, ու Նիկոլ Փաշինյանն այդ հարցում ամենեւին էլ օրիգինալ չէ` խոսելով մի բան, անելով հակառակը եւ Պրահայում բոլորիս անսպասելի փաստի առաջ կանգնեցնելով, երբ Արցախը ճանաչում էր Ադրբեջանի մաս:

Եւ հիմա, գոնե հիմա, բոլորը, նախկին նախագահները, Նիկոլ Փաշինյանը պետք է ի վերջո բացահայտեն իրենց բանակցած բոլոր մանրամասները, այ այդ ժամանակ միայն հայ ժողովուրդը կիմանա ամեն մեկի մեղքի, ճնշումների ենթակվելու, բոլոր հնարավոր ջանքերը գործադրել-չգործադրելու, Արեւմուտքի եւ Ռուսաստանի մեղավորության չափերի մասին, չնայած մեծ հաշվով Արցախը հանձնելու պատասխանատուն ի վերջո եւ դեֆակտո ներկա իշխանությունն է:
Այ, այդ ժամանակ բանավեճը դուք կտեսնեք: Իսկ հիմա ինչ-որ ստվերային գործընթացներ են` անհայտ բովանդակությամբ, եւ երեւացող գործնթացներ` լրիվ ուրիշ բանի մասին:
Աստված պահպանի Հայաստանը, Հայաստանի պետականությունն ու անկախությունը, շնորհավոր Նոր տարի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումները` հետեւյալ հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

*) Այդ պարագայում պետք է բացատրել նաեւ, թե Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ ամերիկյան նախաձեռնությամբ կայացած բանակցությունը հենց Քի Վեստում տեղի ունեցավ, մի վայր՝ որը էստակադայով միմյացն է կապում մայրցամաքն ու հաջորդական կղզիները: Նաեւ պետք է բացատրել, թե հայր Ալիեւն ինչո՞ւ չհամաձայնվեց ամերիկացիների անարյուն առաջարկին: Ծ.Խ.:

Նախորդ գրառումը

Նոր տարվա, սուրբ Ծննդյան սպասման մեջ չենք մոռանում

Հաջորդ գրառումը

Ազգային վերապրումի համազգային ռազմավարության կառույցի ստեղծումը՝ առաջնահերթություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
Հաջորդ գրառումը

Ազգային վերապրումի համազգային ռազմավարության կառույցի ստեղծումը՝ առաջնահերթություն

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական