Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրավիճակը փակուղայի՞ն է

24/03/2023
- 24 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Որ երկրի վարչապետը, խաղաղության օրակարգին հերթական անգամ հավատարմություն հայտնելով, կառավարության նիստին ասում էր, թե ժողովուրդը պետք է զբաղվի իր ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով եւ անվտանգային համակարգն ապահովելով, սա Արցախի ներկա իրավիճակում ամեն մարդ չի կարող հասկանալ, երբ հայության մի հատված հարյուր օրից ավելի զրկանքների եւ անորոշության մեջ է: Եթե ընտանիքի որեւէ անդամի պատուհասել է դժբախտությունը, ո՞նց կարող են մյուսներն իրենց առօրյա կյանքով ապրել:

Ո՞նց կարող են Երեւանի քաղաքապետի ընտրության, ծանրամարտի աշխարհի առաջնության կամ Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու մասին մտածել: Համարժեք մարդիկ պիտի որ չկարողանային: Ինչեւէ:

Իսկ Արցախի եւ Հայաստանի շուրջ իրադարձություններն այն արագությամբ են ծավալվում, որ անգամ մասնագիտորեն հնարավոր չի լինում բոլոր նրբությունները նկատել, մանավանդ՝ լայն հանրությունն արդեն բան չի հասկանում կատարվողից:

Եթե, մանավանդ, մեկ օր առաջ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին Արցախի եւ խաղաղության օրակարգի թեմային հիմնականում անդրադարձած արտգործնախարար Արարատ Միրզոյանի ասածներից երկրորդվում էր այն մտայնությունը, որն ավելի վաղ վարչապետի տարբեր տեսակետներում էր առկա, թե խաղաղության պայմանագիրն էլ էսկալացիայի չծավալման երաշխիք չէ, ապա արդեն մի քանի ժամ դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեսակետին ինչպե՞ս վերաբերվել: Այն է՝ թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր կնքել, նվազագույնը՝ գոնե ավարտին հասցնել համաձայնագրի նախապատրաստումը, որը ոչ միայն կկարգավորի Բաքվի եւ Երեւանի հարաբերությունները, այլեւ կարող է վերաբերել նաեւ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներին եւ պաշտպանությանը: Հետն էլ Բլինքենը նշել է, որ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու համար:

Փաստորեն՝ Բլինքենը հիմա, երբ նրա խոսքից մեկ օր առաջ Ադրբեջանը սպանել էր հայ զինծառայողի, վիրավորել երկու ռուս խաղաղապահի, կրակել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ գյուղացիների ուղղությամբ, Լաչինի միջանցքն էլ հարյուր օրից ավելի փակ է պահում, բարենպաստ պահ է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները լուծելու, դեռ խոսում է Արցախի բնակչության էթնիկ (՞) իրավունքներից ու անվտանգությունից:

Դրան նախորդել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն բարձրաձայնումը Մոսկվայում, ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, որով նա, ոչինչ չասելով Արցախի կարգավիճակի մասին, խոսել էր արցախցիների իրավունքների պաշտպանությունից եւ անվտանգությունից, հետ կանգնելով Արցախի կարգավորման ռուսական առաջարկների այն տարբերակից, որը չէր բացառում Արցախի ինքնորոշման իրավունքը: Թե բա՝ Արցախի հայերը կարող են ունենալ այն իրավունքները, ինչ Կոսովոյի սերբերը կամ Դոնբասի ռուսները…
Հաջորդեց կառավարության նիստում վարչապետի նոր հավաստումը, թե խաղաղության պայմանագիր լինելու է մինչեւ օրս բարձրագույն մակարդակներում ձեռքբերված գրավոր փաստաթղթերի հիման վրա (երեւի նկատի ունի նոյեմբերիննյան հայտարարությունը):
Կառավարության նիստի բարձրաձայնումին զուգահեռ՝ Արցախից տեսակետների առատություն էր, որոնք տարբերվում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ միջազգային դերակատարների տեսակետներից:
Օրինակ՝ նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը լրագրողների հետ ասուլիսում ասաց, թե միջազգային դերակատարները կարող են տարբեր մոտեցումներ եւ առաջարկներ ունենալ, քանի որ նրանք ի վերջո տարածաշրջանում ուզում են խաղաղություն ունենալ, բայց մենք (Արցախը) պետք է հենվենք մեր մոտեցման ու մեր շահի վրա: Սա նաեւ հենց Լավրովի ասածին պատասխան է մասնավորապես: Իսկ իրենց ապրած նախկին բնակավայրեր փախստականների վերադարձի մասով էլ Գուրգեն Ներսիսյանն ընդհանրապես հարցականի տակ դրեց հայերի եւ ադրբեջանցիների համատեղ կեցության հնարավորությունը, իր խոսքն ամրապնդելով շփման գծում հնչող ամենօրյա, նաեւ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակչությանն ուղղված կրակոցների փաստը բերելով, եւ որ՝ Արցախն Ադրբեջանին պետք է առանց արցախցիների:

Եթե անգամ ինքներս եզրահանգումներ չանենք՝ վերը շարադրված հերթագայությունից անգամ պարզ է, որ չնայած խաղաղության պայմանագրի մասին ամենօրյա խոսակցությանը, իրավիճակը փակուղային է դառնում եւ լավատեսություն չի ներշնչում: Այդ մասին Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներին վերջին ճեպազրույցների ընթացքում  ուղղված հարցերը նույնպես լավատեսական պատասխաններով աչքի չընկան: Իշխող մեծամասնությունը (ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներ ՝ Արուսյակ Ջուլհակյանի եւ Արթուր Հովհաննիսյանի) նույնպես իրավիճակը դժվարին, չնայած՝ ոչ փակուղային գնահատեց, նշելով նաեւ, որ հավատարիմ են խաղաղության պայմանագրի նախապատրաստման ջանքերին: Նրանք դիվանագիտական ճանապարհով եւ միջազգային ճնշումների միջոցով խնդիրների լուծմանը հասնելու հույս ունեն, թեեւ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար դեռեւս անընդունելի կետեր կան:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները (Սեյրան Օհանյան, Արծվիկ Մինասյան) ռազմաքաղաքական բարդ իրավիճակում բախումն ամեն պահ հնարավոր համարեցին եւ կոչ արեցին համախմբվել՝ հողը պաշտպանելու համար, չմոռանալով նշել, որ իրավիճակից դուրս գալու հույս կարող է նշմարվել բանակցողին փոխելուց հետո միայն:

«Պատիվ ունեմը» (Տիգրան Աբրահամյան) մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը բանակցային գործընթացում ստեղծված վիճակով է պայմանավորեց, երբ Հայաստանը հայտարարում է, թե Ադրբեջանը վերջին շրջանում նոր պայմաններ է առաջադրում, որոնք բանակցելու տեղ չեն թողնում: Եթե Հայաստանը հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից, այդ դեպքում միայն միաջազգային ճնշմամբ մեզ կպարտադրվի խաղաղության պայմանագրի արագ ստորագրում (բնականաբար՝ աննպաստ պայմաններով): Իսկ սահմանին թշնամու կուտակումները տարբեր հոգեբանական եւ մարտավարական նպատակներ կարող են հետապնդել, պայմաններին համաձայնելու համար ճնշում գործադրելը ներառյալ, միշտ չէ, որ դրանք նշանակում են բախման նախապատրաստում, պետք է ուսումնասիերել:

Ինչպես տեսնում ենք՝ ընդհանուր պատկերացումներն իրավիճակի մասին մոտարկված են, բայց իրերի իրական դրությունը կարող է իմանալ միայն բանակցող իշխանությունը, որից մինչեւ այժմ հանրության լսածը մխիթարական չէ:

Ավելի կարեւորելով Արցախից հնչած տեսակետները՝ մի քանի նրբերանգներ եւս ներկայացնենք դրանցից:

Հակադրվելով Ադրբեջանից առաջարկվող (ինչու չէ՝ միջազգային դերակատարների կողմից եւս պաշտպանվող) ինտեգրվելու տեսակետին՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը մի կարեւոր փաստագրում է անում, որ թեեւ որոշ ժամանաահատված հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ ապրել են, սակայն երբեք ինտեգրված չեն եղել, եւ հենց Ադրբեջանն այդ ժամանակ ազգային պատկանելությամբ պայմանավորված խտրական վերաբերմունք է դրսեւորել հայերի նկատմամբ, հրահրելով բազմաթիվ հանցագործություններ հայերի կյանքի, առողջության ու սեփականության դեմ: Եւ միջազգային հանրությանը հերթական անգամ Ադրբեջանը մոլորեցնում է ինտեգրացիայի մասին կեղծ թեզով:

«Բոլոր հանդիպումների եւ, առաջին հերթին, ԵԱՀԿ ՄԽ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ մենք փոխանցել ենք, որ Արցախի անկախության ճանաչման հիմքերն ավելի ամուր են, քան, օրինակ, Կոսովոյինը: Ով ինչ էլ որ ասի եւ ինչ դիրքորոշում էլ որ արտահայտի՝ մենք ելնում ենք Արցախի ժողովրդի արտահայտած դիրքորոշումից», հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը «Արցախ. շրջափակման 100 օր» տեսակամրջի ժամանակ:

Եթե Արցախում պատկերացումներն այսպիսին են, ի՞նչ առաջարկներ են Հայաստանն ու Ադրբեջանն իրար փոխանցում, ի՞նչ անվտանգությունից եւ իրավունքների պաշտպանությունից են խոսում միջազգային դերակատարները,  ինչի՞ վրա է մեր բանակցողների հույսը, կամ եթե Արցախը համաձայն չէ բանակցողի հետ՝ արժե այդ մասին տեղեկացնել միջազգային ատյաններին եւ լսելի դարձնել Արցախի ձայնը: Անկախ նրանից, որ օրումեջ եվրոպական տարբեր ատյաններ հայանպաստ բանաձեւեր ու հայտարարություններ են ընդունում, անընդհատ Ադրբեջանին կոչում են բացել Լաչինի միջանցքը, անկախ նրանից, որ, իրոք, մենք բոլոր հնարավորություններից պետք է օգտվենք՝ միջազգային ատյանների բոլոր գործիքներն օգտագործելով: Չնայած՝ Ադրբեջանը, փաստորեն, բանատեղ չի դնում այդ բոլորը, կրկին ու կրկին փակում է Հայաստանից Արցախ մտնող գազը, կրակում մեր սահմաններին, իսկ արցախցիներին պատրաստվում է շրջափակմամբ ծնկի բերել:

Դեռ ռուսական կողմից էլ ԵՄ դիտորդական առաքելությունն է փորձ արվում նսեմացնել, այս անգամ՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին անդրադարձով.«Մենք այսօր խոսել ենք երկուստեք հայտարարությունների նվազման անհրաժեշտության մասին, որոնք չպետք է հանգեցնեն թեժացման: Արեւմուտքի մասնակցության հավելյալ արժեք, ինչպես նրանք են ասում հակամարտության կարգավորմանն իրենց մասնակցության մասին, կարծես թե չի դրսեւորվում: Չէ՞ որ դա պետք է ինչ-որ դրսեւորումներ ունենա, մենք պետք է, չէ՞, տեսնենք այն հաջողությունները, որոնք նրանք բերել են իրենց գործունեությամբ, դա պարզապես չկա: Նրանց կառուցողական դերի փաստեր կարծես թե չեն հայտնաբերվում: Ահա այսպես էլ մենք վերաբերվում ենք»:

Բոլոր դեպքերում՝ ինչ-որ հստակեցում մոտենում է, արագացվող գործընթացներն այդ են հուշում: Կբերի՞ հայերիս ինչ-որ թեթեւացում այդ հստակեցումը, թե՞ ընդհակառակը, երեւի շատ ժամանակ չի մնացել դա իմանալու համար:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Իսրայելը փոխեց օրենքը, որ վերադառնա Հորդանանի արեւմտյան ափ

Հաջորդ գրառումը

Համախմբուիլ արցախահայութեան շուրջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
Հաջորդ գրառումը

Համախմբուիլ արցախահայութեան շուրջ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական