Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի պատժիչ գործողությունների ուղերձը Բաքվին

Գրիգոր Առաքելյան
19/04/2024
- 19 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
105
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի տարածքից Իսրայելին հարվածելու  եւ պատժելու Թեհրանի քայլը ռազմավարական որոշում  էր, որի շնորհիվ Թեհրանին հաջողվեց հստակ ուղերձ հղել Թել Ավիվին, որ  Իրանը հաստատակամ է պաշտպանելու իր ազգային շահերն ու համաչափ ուժ կիրառելու իր տարածքին ուղղված ոտնձգությունները չեզոքացնելու համար:

Տվյալ որոշումն ընդունելիս, Իրանի մեկնակետն այն համոզմունքն  էր, որ դեսպանընկալ  երկրներում անձեռնմխելիության իրավունքով օժտված  դիվանագիտական ներկայացուցչությունները փաստացի համարվում են հյուրընկալվող երկրի տարածքը:

Թեհրանը նաեւ այդ եղանակով ի ցույց դրեց տարածաշրջանում իր ուժն ու հեղինակությունը՝ կատարելով  երկրի  հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի  հրթիռակոծման առիթով հնչեցրած այն առաջադրանքը, որ «Իսրայելը  սխալվել է եւ պետք է պատժվի»»:

Դա նաեւ պետք է ունենա կանխարգելիչ ազդեցություն՝  հակառակորդների կողմից հետագայում  Իրանի կարեւոր նշանակության  օբյեկտների նկատմամբ հնարավոր ահաբեկչական գործողությունները բացառելու առումով:

Թեհրանի այս վճռական քայլը նաեւ հստակ ուղերձ էր այն երկրներին, որոնք թերահավատորեն են նայում Իրանի նախանշած «կարմիր գծերին»: Կարծում ենք, այս գործողությունը համոզիչ կերպով ցույց կտա Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքով միջանցք բացելու ծրագրերին հակադրվելու վճռականությունն Իրանի անընկրկելի որոշումներից է:

Պատահական չի կարելի համարել ապրիլի 16-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ-ում  ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունն այն մասին, որ Իրանը  վերահաստատում  է Հարավային Կովկասում  միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը մերժելու իր վճռականությունը: Դեսպանը նաեւ   անդրադարձել է Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությանը եւ հիշեցրել, որ Իրանը բազմիցս մեղադրել է Իսրայելին տարածաշրջանը ռազմականացնելու մեջ:

Պատժիչ գործողություններից հետո Իրանի ու Իսրայելի միջեւ հնարավոր  պատերազմի հեռանկարը շատերին է մտահոգում: Հանրային կարծիքն արտացոլող  միջազգային մամուլի բարձրացրած հարցերը բավականին շատ են. Արդյո՞ք հակամարտող կողմերը կխուսափեն  համատարած պատերազմից,  եւ ո՞րն է լինելու յուրաքանչյուրի  նախընտրանքը:

2023 թվականի հոկտեմբերի 7-ի պատերազմից հետո Թեհրանին մտահոգում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը Գազայից  մինչեւ Պարսից ծոց հասցնելու Իսրայելի վարչապետ Նեթանյահուի կառավարության քաղաքականությունը, որի հետեւանքը կարող է լինել Իրանի ու Իսրայելի միջեւ  համատարած պատերազմը: Այդ պատճառով էլ Իրանը ձգտում է իր գործողություններին «պատժիչ եւ կանխարգելիչ» բնույթ հաղորդել:

Թեհրանը հայտարարել է, որ ցանկություն չունի սրել  իրավիճակը՝ խոստանալով, սակայն, Թել Ավիվի ռեւանշիստական քայլերին ավելի հուժկու հարվածներով արձագանքել:

Իսրայելի ռեւանշիստական գործողությունները չեն խրախուսվում Վաշինգտոնի կողմից: ԱՄՆ նախագահ Բայդենի կառավարությունը քաջ գիտակցում է, որ իսրայելցիները տեւական ժամանակ է, ինչ ձգտում են ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ տարածաշրջանային լայնածավալ պատերազմի մեջ: Սա ավելի ակնհայտ դարձավ հատկապես Գազայի պատերազմի ընթացքում: Հորդանանում տեղակայված ԱՄՆ ռազմակայանին ուղղված հարձակումից հետո Իսրայելի լոբբիստական հոսանքներն ու աջակիցներն Իրանի դեմ արկածախնդրություն հրահրելու նպատակով զանգվածային լրատվամիջոցներում լայնածավալ քարոզչական արշավ էին սկսել:
Այդ էր պատճառը, որ Բայդենի կառավարությունը թե՛  Գազայի պատերազմից առաջ եւ թե՛ պատերազմի ընթացքում  հստակ ցույց տվեց, որ Վաշինգտոնը  չի պատրաստվում մտնել Իրանի դեմ ձեռնարկված խաղի մեջ, գիտակցելով, որ դրա հետեւանքը ԱՄՆ շահերի զոհաբերումն է հօգուտ Իսրայելի: Վաշինգտոնի այդ դիրքորոշումն ավելի հստակ արտահայտվեց ապրիլի 13-ին Իրանի պատժիչ գործողություններից հետո, երբ  Սպիտակ տունը  հրապարակեց ԱՄՆ նախագահ Բայդենի պաշտոնական դիրքորոշումն Իրանի դեմ հարձակումներին չմասնակցելու մասին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գոնե Դադիվանքը կարո՞ղ ենք փրկել

Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության անվերականգնելին նաեւ այն է, որ ողջակիզված Մեծ մեծ մայրիկիս անունը չգիտեմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ՝ արձագանքող ու պաշտպանվող պետություն

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Քաղաքականություն

Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի պետական հեղարշջման պլանի մասին

18/10/2025
Քաղաքականություն

Մենք արտաքին խաղացողների կողմից միջամտության բազմաթիվ փորձեր ենք տեսել․ Միրզոյանը ՀՀ ընտրությունների մասին

18/10/2025
Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության անվերականգնելին նաեւ այն է, որ ողջակիզված Մեծ մեծ մայրիկիս անունը չգիտեմ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վարդան Ղուկասյանից բացի, ձերբակալվել է ևս 7 հոգի

20/10/2025

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ: Այս...

ԿարդալDetails

Իշխանության գոյաբանական վախի հետևանքով կիրառվող քաղաքական տեռոր. Դավիթ Անանյան

20/10/2025

Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, նա մեկուսացված է իր աշխատասենյակում. իրավապահներ

20/10/2025

Շնորհակալ եմ Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար․ Միքայել սրբազան

20/10/2025

Ձերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական