Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“Ինչո՞ւ “Իմ Քայլն” այլևս լեգիտիմ չէ” Ստեփան Դանիելյան

31/07/2020
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախ “լեգիտիմության” մասին, հետո՝ “Իմ Քայլի”
————————–

Շատերը լեգիտիմությունը շփոթում են լեգալության հետ, այսինքն իշխանության օրինականության՝ օրինական ընտրություններով իշխանության գալու հետ։ Եթե այդպես լիներ, ապա իմաստ չէր ունենա նույն միտքն արտահայտող երկու տերմին հորինել։

Լեգիտիմությունը ցուցիչ է, որը ցույց է տալիս, թե տվյալ պահին որքան հեղինակություն ունի այս կամ այն քաղաքական կազմակերպությունը, կամ անձը։ Լեգիտիմությունը փոխկապակցված է լինում որևէ գաղափարի հետ, եթե այս կամ այն քաղաքական ուժը, կամ անձը մարմնավորում է հանրության համար ընդունելի ու կենսական որևէ գաղափար, ապա, բնականաբար, նա ունենում է համապատասխան լեգիտիմության աստիճան, ինչը տատանվող հասկացողություն է և կապ չունի օրինական ընտրությունների արդյունքների հետ։

Անցնենք “Իմ Քայլին”
————————-

“Իմ Քայլը” կառավարող ֆրակցիան հիմնականում բաղկացած է հանրության համար անհայտ (անգամ երկու տարի պատգավորությունից հետ) և քաղաքականապես անհաս մարդկանցից։ Սակայն, 2018-ին նրանք մարմնավորում էին “հեղափոխության” գաղափարը:

Մինչ 2018-ը հանրության մոտ կար մեկ հիմնական լեգիտիմ գաղափար՝ փոխել իշխանությունը, սակայն չկար հանրության մեծ մասի համար վստահելի մի որևէ քաղաքական կազմակերպություն։ Փոփոխությունների գաղափարը և “սերնդափոխության” կեղծ կարգախոսը, որն ընդունեց հանրության մեծ մասը, քանի որ չկար այլ կարգախոս, “Իմ Քայլին” լեգիտիմություն հաղորդեց, ինչի արդյունքն ընտրությունների ժամանակ մենք տեսանք։

Իշխանությունն արդեն փոխված է և հանրությունը սպասում է հաջորդ քայլին՝ իմաստավորել այդ փոփոխությունն, այսինքն սպասում է արդյունքներին։
Արդյունքները տխուր են՝ համատարած ոչ պրոֆեսիոնալիզմ, պետական ինստիտուտների քայքայում և ապաքաղաքական հռետորաբանություն։ Իսկ աշխարքաղաքական թեժ վիճակն և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ լարվածությունը ցույց տվեցին, որ այս կառավարությունը չունի ոչ ստրատեգիա, ոչ տակտիկա, այսինքն, առհասարակ թեմայի մեջ չի։

Դրա վերջին մեխը RBK հեռուստատեսությանը տված վարչապետի հարցազրույցն էր։ Դա “հեղափոխության” ավարտը գուժող հարցազրույց էր։ Ըստ էության Փաշինյանը հայտարարեց վերադարձ մինչ 2018 եղած քաղաքականությանը։ Դա կարելի է բնութագրել այսպես․ Փաշինյանը ընդամենը ցանկանում է դառնալ մի նոր Սերժ Սարգսյան։ Փաստորեն դա էր “հեղափոխության” ողջ արդյունքը․ ՉԿԱ ԳԱՂԱՓԱՐ, ՉԿԱ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ։

Ոչ լեգիտիմ Խորհրդարան
——————-

Հայաստանում կա մեկ քաղաքական մարմին, որը ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով և այդ մարմնի լեգիտիմությունը խիստ կարևոր է պետության համար․ դրա վրա է կառուցվում ողջ կառավարման համակարգը։ Խորհրդարանի հիմնական նպատակը քաղաքական գործընթացները փողոցից դահլիճ տեղափոխելն է։ Հենց դրա համար է ժամանակին ստեղծվել այդ մարմինը։

Սակայն խորհրդարանում այսօր կա երեք ֆրակցիա՝ ռեգիոնալ նշանակություն ունեցող ԲՀԿ-ն, ոչինչ չարտահայտող ԼՀԿ-ն և լեգիտիմությունը կորցրած “Իմ Քայլը”։

Քաղաքական փորձ ու հեռատեսություն չունեցող ներկա կառավարությունն ամեն ինչ արեց, որ այդ երկու ֆրակցիաները հանրության մոտ դարձնի ոչ լեգիտիմ՝ այսինքն հեղինակազրկի, չհասկանալով, որ նվաստացնելով ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ին որպես քրեական կազմակերպություն ներկայացնելով, ապալեգիտիմացնում է ողջ խորհրդարանը։ Սակայն ամբողջատիրական մղումներից ելնելով գործող վարչապետն իր ոտքերի տակ փոս փորեց։

Ինչևէ, այսօր կառավարման համակարգի լեգիտիմության հարցը դառնում է ամենագլխավոր քաղաքական խնդիրը, համապատասխան հետևանքներով հանդերձ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ում ՀՆԱ-ն ռեկորդային կերպով նվազել է

Հաջորդ գրառումը

Նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
Հաջորդ գրառումը

Նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական