Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է Բայդենի վարչակազմը քողարկում Ադրբեջանի հանցագործությունները

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
10/05/2024
- 10 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավելի քան մեկ դար առաջ իրականացված Ցեղասպանությունից ի վեր 2023-ը թերեւս ամենավատ տարին էր հայերի համար: Թուրքիայի հատուկ ջոկատայինների աջակցությամբ եւ իսրայելական ԱԹՍ-երի կիրառմամբ ադրբեջանցիները հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա եւ կարողացան հաջողությամբ այնտեղից դուրս քշել բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը: Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի համար քրիստոնյաների բնաջնջումն ու էթնիկ հայերի արտաքսումը երկարամյա ձգտումների իրագործումն էր:

Ափսոս, սակայն, որ 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված Մ. Նահանգների պետքարտուղարության «2023-ի մարդու իրավունքների գործադրման տարեկան զեկույցը» չի լուսաբանում այս իրականությունը: Մինչ նախագահ Ջո Բայդենը իրեն ներկայացնում է որպես մարդու իրավունքների պաշտպանի եւ հպարտանում է, որ բարոյական կամք դրսեւորելով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, վերոնշյալ զեկույցի ոչ միայն Ադրբեջանի հանցագործությունների, այլեւ իր իսկ դիվանագետների նախկին հայտարարությունների անտեսումը ցույց է տալիս, որ ինչ-որ բան նեխած է առնվազն պետքարտուղարությունում, եթե ոչ ամբողջ Սպիտակ Տանը:

Զեկույցը մակերեսայնորեն իբր քննադատում է Ադրբեջանին, սակայն բացթողումներն ու անտեսումները հավասարազոր են սերիալական մարդասպան Տեդ Բանդիին բնութագրելու որպես մի անձնավորության, որն ընդամենը բռնացել է կանանց:

Իրականությունն այն է, որ Լաչինի միջանցքը շրջափակելով Ադրբեջանը ոչ միայն խախտեց 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության դրույթները, այլեւ Մ. Նահանգների օրենքը:

«Մարդասիրական օգնության միջանցքներ տրամադրելու հրամանագիրը» արգելում է որեւէ միջամտություն կատարել կամ խաթարել մեկ այլ երկիր, շրջան կամ տարածք ուղարկվող Մ. Նահանգների օգնության նախաձեռնություններին: Այս կետը հստակ չի արտահայտված զեկույցում: Լաչինի միջանցքի շրջափակման մասին մենք այնտեղ (զեկույցում) կարդում ենք. «Ադրբեջանը խափանեց Լաչինի միջանցք հասնելը, ինչը աներթեւեկելի դարձրեց ճանապարհը քաղաքացիական շատ անձերի եւ առեւտրական փոխադրամիջոցների համար: Ադրբեջանը արգելեց, որ Հայաստանի մարդասիրական օգնության առաքումները տեղ հասնեն, նշելով, որ պատրաստ է ապրանքների պաշարները Լեռնային Ղարաբաղ հասցնել այլընտրանքային ճանապարհներով, սակայն ԼՂ-ի բնիկ հայերը մերժեցին ընդունել Ադրբեջանից առաքված ապրանքները»: Նման պարբերությունը անտեսում է ոչ միայն այն հանգամանքը, որ իբրեւ բնապահպաններ ներկայացող անձինք իրականում երկրի անվտանգության աշխատակիցներ էին, այլեւ այն, որ Ադրբեջանը անջատել էր գազի, էլեկտրականության եւ կենցաղային սպասարկման այլ մատակարարումները: Դրանով, փաստորեն, պետքարտուղարության զեկույցը օրինականացնում է Ադրբեջանի այլընտրանքային ուղիների առաջարկը եւ ընդգծում Ադրբեջանի ապատեղեկատվությունն այն մասին, որ անկլավի բնակչությունը մեղքի իր բաժինն ունի առաջարկը չընդունելու համար: Իրականում Ադրբեջաննի առաջարկը անկեղծ չէր: Այն ավելի շուտ հավասարազոր էր Երկրորդ համաշխարհայինի օրերին Վարշավայի հրեական թաղամասի բնակիչներին սնունդով ապահովելու Գերմանիայի առաջարկին:

Մ. Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի կարող անտեղյակ ձեւանալ այս ամենից: Զեկույցը հակադրվում է իր իսկ նախկինում արտասանած խոսքերին եւ պետքարտուղարության 2023-ի հունվարից-սեպտեմբեր կատարած հայտնաբերումներին: Բլինքենը շրջափակումից անմիջապես հետո Ադրբեջանին մեղադրեց եւ պատասխանատվության ենթարկեց, շարունակ պահանջելով, որ Ադրբեջանը դադարեցնի «ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում»:

Մոռանալով բարոյական անաչառությունը, զեկույցը հանուն բարոյական հավասարակշռության, նաեւ Բլինքենի ավելի վաղ կատարած արտահայտություններն է անտեսում: Նախ առ այն, որ Ադրբեջանի շրջափակումը եւ ռազմական ագրեսիան «է՛լ ավելի են վատթարացնում առանց այն էլ սարսափելի ծանր մարդասիրական վիճակը Լեռնային Ղարաբաղում եւ խարխլում խաղաղության հասնելու բոլոր հեռանկարները» եւ երկրորդ` նրա զգուշացումները հոկտեմբերին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան:

Նույնը կարելի է ասել Արցախի հանրապետության պաշտոնական այրերի ձերբակալման մասին: Պետքարտուղարությունը կարծես վախվխելով չակերտների մեջ է առել «պաշտոնական այրեր» բառերը հակառակ, որ նրանք ընտրվել են ազատ քվեարկության հետեւանքում: Դրանով փաստորեն Բլինքենը զբաղվում է այդ ընտրությունների ժխտմամբ եւ Ադրբեջանի սարսափելի գործողությունների մեղմացմամբ: Նա դրանք ներկայացնում է ոչ թե որպես էթնիկ զտումներ եւ դիտումնավոր բնաջնջում հազարամյակների վաղեմություն ունեցող բնիկ ազգաբնակչության դեմ, այլ որպես բռնակալական իշխանության հաղթանակը մի տարածքի վրա, որն արդեն ժողովրդավարությունն էր ընտրել որպես կենսակերպ: Բլինքենը կարող է նման բացթողումների նշումը խեղաթյուրված համարել, բայց Բայդենի վարչակազմը կորցնում է բոլոր բարոյական հիմքերը դատապարտելու ընտրական զեղծարարությունների ժխտումը երկրի ներսում եւ քաջալերելու այն այլ պետություններում:

Ափսոս նաեւ, որ Սամանթա Փաուերի ղեկավարության ներքո Մ. Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալությունը (USAID) ավելի լավը չի դարձել: Եվրոմիության իրենց գործակիցների հետ Փաուերի եւ Բլինքենի հանդիպումներից հետո USAID-ն շրջանառության մեջ դրեց մի հայտարարություն, որ պարտավորեցնում էր գործակալությանը «33 միլիոն դոլար հատկացնել Հայաստանի բնակաչությանը` ի պաշտպանություն պատերազմական գործողությունների հետեւանքում տեղահանվածներին եւ սատարելու համար էներգետիկայի, տնտեսության կայունության, սննդամթերքի անվտանգության, թվայնացման եւ մարդու իրավունքների ապահովման ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու գործընթացներին»: Ինչպես ասում են` սատանան մանրամասնությունների մեջ է: Փաուերը նշյալ գումարը հատկացրել է օգնելու համար ԼԳՏԲ խմբավորումներին եւ եղանակի քմահաճ փոփոխությունները դիմակայող գյուղացիներին: Հայտարարված գումարի մեկ չորրորդից էլ պակասն է միայն տրամադրվելու ԼՂ-ից տեղահանվածներին: Ավելի հասկանալի լինելու համար նշենք, որ Բայդենի վարչակազմը այդ գումարից 6 անգամ ավելին է տրամադրել Դեյվիդսոնում (Հյուսիսային Կարոլինա) մի նոր փոստատուն կառուցելու համար: Սա անշուշտ այն Փաուերը չէ, որ Ցեղասպանության մասին այնքան կրքոտ էր արտահայտվում նախքան կառավարության պաշտոնյա դառնալը:

Սխալ մի հասկացեք: Հայերը պետք է տարեկան զեկույցը գնահատեն Ադրբեջանի էթնիկական զտումների գործողությունները ճանաչելու, դատապարտելու տեսանկյունից: Եթե զեկույցը չի պարունակում այդ ճանաչումը եւ շարունակում է ընթանալ Բլինքենի գծած ուղիով, ապա արդյունքում նոր բռնարարքների դուռ է բացվելու:

Հիշատակման արարողությունները իմաստազրկվում են, եթե անկեղծ չեն:

Խորհրդապաշտությունը երբեք չպետք է բուն էությունից առաջ անցնի: Եթե Բլինքենը ցանկանում է Ադրբեջանի հետ հարաբերությունները հարթեցնել, ապա նա չպետք է ստերի վրա հիմնվի, այլ փորձի իրականությանը համապատասխան քաղաքականություն վարել:

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Mirror-Spectator)

Դոկտ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

«Middle East Forum»-ում քաղաքական վերլուծության կենտրոնի տնօրեն եւ «American Enterprise Institute»ի ավագ գիտաշխատող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հերթական գլխացավանք՝ Էլեկտրոնային դեղատոմս

Հաջորդ գրառումը

Ինչու են Իրանն ու Իսրայելն ատում մեկը մյուսին. հինգ գլխավոր պատճառ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչու են Իրանն ու Իսրայելն ատում մեկը մյուսին. հինգ գլխավոր պատճառ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական