Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի Հայաստան նախատեսված այցի շուրջ

Գրիգոր Առաքելյան
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան նախատեսված պաշտոնական այցելության  մասին տեղեկատվությունը  տարածել է «Երեւանյան երկխոսություն-2025»-ի շրջանակներում միջոցառմանը մասնակցող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն:

Ըստ փոխնախարարի, իրանական կողմը պլանավորում է երկրի ղեկավարի այցը Երեւան, ընդգծելով, որ  երկու մայրաքաղաքների միջեւ իրականացվում են քաղաքական խորհրդակցություններ:

Խաթիբզադեն հույս է հայտնել, որ մի շարք խոչընդոտների հաղթահարումից, հատկապես   Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, հնարավոր կլինի իրականացնել մինչ այս պահը կյանքի չկոչված  բազմաթիվ նախագծեր ու ծրագրեր: Սակայն ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը չի հստակեցրել, թե «խաղաղության համաձայնագրի» բացակայությունն ի՞նչպես կարող է   խոչընդոտել   Իրան-Հայաստան երկկողմ ծրագրերի իրականացմանը:

Փեզեշքիանի այցը Հայաստան, հատկապես վերջին շրջանում երկու երկրների միջեւ տեղի ունեցող բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունների ու շփումների պայմաններում,  միանգամայն տեղավորվում է երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակի տրամաբանության մեջ:    

Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ հռչակած Իրանի համար կարեւոր է ամենատարբեր մակարդակներով շփումների ընթացքում հստակեցնել   պաշտոնական Երեւանի  մոտեցումներն ու «խաղաղության  համաձայնագրով» նախատեսված հայկական կողմի հնարավոր զիջումների՝ Իրանին վերաբերող  խոցելիության աստիճանը:

Իրանին նաեւ մտահոգում է «Աբրահամի համաձայնագրին» Հայաստանի մաս կազմելու մասին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ վերջերս հնչեցրած հայտարարությունն ու դրա վերաբերյալ  ՀՀ ԱԳՆ արձագանքն առ այն, որ ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում Երեւանը քննարկում է տարբեր թեմաներ, հավանաբար նկատի ունենալով, որ հակաիրանական այդ նախաձեռնությանը միանալու հարցը նույնպես ՀՀ-ԱՄՆ երկխոսության շրջանակներում կարող է քննարկման առարկա դառնալ:

«Աբրահամի համաձայնագրին» միանալու հարցում Ադրբեջանի քայլերն ավելի շոշափելի են: The Times of Israel-ը  նույնիսկ ենթադրում էր, որ Փեզեշքիանի Բաքու այցելությունից անմիջապես  հետո Նեթանյահուի Ադրբեջան նախատեսված, սակայն տարբեր հանգամանքների բերումով հետաձգված այցելության ընթացքում կողմերը  պիտի քննարկեին ընդգծված հակաիրանական ուղղվածություն ունեցող «Աբրահամի համաձայնագրին» եւ տարբեր նախաձեռնություններին Ադրբեջանին պաշտոնապես ներգրավելու ծրագրերը:  

Հայտնի է, որ Իսրայելը մեծ ջանքեր է գործադրում դիվանագիտական ուղիներով Իրան-ԱՄՆ  տարաձայնությունները  կարգավորելու այլընտրանքը ռազմականով փոխարինելու ուղղությամբ,  որից ելնելով էլ վերջին օրերին  Իսրայելում  Ադրբեջանին եւ Հայաստանին «Աբրահամի համաձայնագրին» մասնակից դարձնելու աշխատանքներն ավելի են ակտիվացել:  

Եթե հաշվի առնենք նաեւ ԻԻՀ նախագահի արտասահմանյան այցելությունների ցանկն ու ժամանակացույցը, նույնիսկ կարելի է Փեզեշքիանի Հայաստան նախատեսված այցելությունը  փոքր ինչ ուշացած համարել:

Փեզեշքիանն արդեն Բաքու այցելել է: Հաշվի առնելով  Թեհրան-Բաքու եւ Թեհրան-Երեւան հարաբերությունների բալանսավորման հարցում  Իրանում ավանդույթի ուժ ստացած քաղաքականությունը, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների առաջնահերթության մասին Փեզեշքիանի հռչակած քաղաքականությունը, Հայաստանը կարող էր  ԻԻՀ նախագահին ավելի վաղ ժամկետներում Երեւանում հյուրընկալելու ակնկալիքներ ունենալ:

Նշենք, որ Փեզեշքիանի արտասահմանյան ուղեւորությունների ցանկում  Իրաքը եղել է  առաջինը, որից հետո նա հերթաբար այցելել է  Նյու  Յորք, Դոհա, Աշխաբադ,  Կազան, Կահիրե, Դուշամբե, Մոսկվա, Բաքու եւ վերջապես՝ Մասկաթ:

Փեզեշքիանի հայաստանյան այցը, եթե այն տեղի ունենա ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի հայտարարած  ժամկետների շրջանակներում, կզբաղեցնի ԻԻՀ նախագահի    արտասահմանյան ուղեւորությունների ցանկում 11-րդ տեղը:

Նաեւ արձանագրենք, որ Հայաստանը 1991 թվականին  իր անկախության  հռչակումից ի վեր  հյուրընկալել է Իրանի բոլոր նախագահներին, բացառությամբ՝ Հաշեմի Ռաֆսանջանիի, որը Ղարաբաղյան հակամարտության հարցում Երեւանի ու Բաքվի  միջեւ ստանձնած միջոնորդական առաքելությունը «ձախողելուց» հետո, իր նեղսրտվածությունն արտահայտելու համար Հայաստան այցը բոյկոտելու եղանակն էր ընտրել:  

Կարծում ենք, այս պահին Փեզեշքիանը Հայաստան չայցելելու ոչ մի առիթ չունի:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Նաեւ Սառնաղբյուրի հերոսամարտի 107-ամյակն էր

Հաջորդ գրառումը

Հայաստանը ջրի տակ քաշողների ժամանակը

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը ջրի տակ քաշողների ժամանակը

Լրահոս

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը

26/06/2026

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու...

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Վճռաբեկ դատարանը մերժել է Մկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունել

26/06/2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև...

Ռուսաստանն ավելի է սահմանափակել Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը

26/06/2026

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված...

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը

26/06/2026

Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական