Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իթթիհատական դահիճների դեմ օսմանյան դատարանի վճիռը ուժի մեջ է առ այսօր

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

ՌԱԿ հանրապետական վարչության նախաձեռնությամբ եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի (հիմնադիր՝ Բարսեղ Բեգլարյան) միջոցներով 1915-ին Երեւանում վերահրատարակվեց օսմանագետ պատմաբան Ավետիս Փափազյանի «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» աշխատությունը պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի առաջաբանով: Գրքում, որն առաջին անգամ 1988-ին էր լույս տեսել Երեւանում 80 հազար տպաքանակով, իսկ 1990-ին եւ 1992-ին՝ հաջորդաբար անգլերեն եւ արաբերեն՝ Լոս Անջելեսում ու Հալեպում, ամփոփված էին 1919-1920 թթ.ին Թուրքիայի օրինական իշխանության՝ սուլթան Մեհմեթ 6-րդ Վահիդեդդինի հրովարտակով ստեղծված Ռազմական արտակարգ ատյանի (տրիբունալ) դատական արձանագրությունները, որոնք հրատարակվել են Թուրքիայի հնագույն՝ «Թաքվիմ-ի Վեքայի» պետական պաշտոնաթերթում:

Սուլթանական հրովարտակով ստեղծված դատարանի խնդիրն է եղել զույգ մեղադրանքների քննությունը: Առաջին՝ պատասխանատվության ենթարկել շուրջ 10 տարի իշխած երիտթուրքերի Միություն եւ առաջադիմություն («Իթթհիհադ վե Թերրաքը) կուսակցության պարագլուխներին՝ առանց Մեծ մեջլիսի (խորհրդարան) ու կառավարության հետ համաձայնեցնելու Թուրքիան 1-ին համաշխարհային աղետալի պատերազմի մեջ ներքաշելու, եւ երկրորդ՝ օսմանահպատակ հայ եւ այլ ազգի քաղաքացիներին կոտորածի եւ բռնագաղթի («Թաքթիլ վե Թեհջիր») ենթարկելու համար:

Ծանրագույն երկու մեղադրանք՝ որոնք քննվեցին «Նորին մեծության փատիշահի 1335 թ. (1919) մարտի 8-ի կայսերական հրամանով կազմված ռազմական արտակարգ ատյանի» հաջորդական նիստերում, բազմաթիվ վկաների հարցաքննությամբ, արձանագրությունների, գրավոր թե բանավոր գաղտնի հրամանների եւ այլ նյութերի ստուգմամբ: Եվ ի վերջո դատարանը հաստատեց մեղադրանքները եւ թվով 83 հոգու նկատմամբ, մեծամասամբ՝ ի բացակայության, արձակեց դատավճիռ՝ տարբեր չափի պատիժներով, մահավճռից մինչեւ կալանք: Մահվան դատապարտվեցին ավելի քան 40 հոգի, որոնց շարքում՝ Թալաաթը, Էնվերը, Ջեմալը, Նազըմը, Պեհաետին Շաքիրը եւ ուրիշներ, որոնք արդեն փախուստ էին տվել երկրից՝ դեպի Գերմանիա, Իտալիա, Վրաստան եւ Միջին Ասիա, իսկ մնացյալները Կ. Պոլսի անգլիական գրավման իշխանության կողմից աքսորվեցին Մալթա կղզի, որտեղից նրանք,- արձանագրենք նաեւ այս մեկը,- փախուստ տվեցին տարբեր ուղղություններով:

Ահա ա՛յդ՝ դատավճիռների չկատարման պայմաններում է, որ ասպարեզ իջավ, ՀՅԴաշնակցության բյուրոյի որոշմամբ եւ Շահան Նաթալիի գլխավորությամբ, «Նեմեսիս» շարժումը ոչ միայն արդար վրեժխնդրության, այլեւ արդարադատությունը ի գործ դնելու առաջադրանքով: Եվ, ինչպես վերոհիշյալ գրքում արձանագրում է պրոֆ. Ն. Հովհաննիսյանը, «Հայ վրիժառուները ոչ թե ահաբեկիչներ են, ինչպես փորձում է ներկայացնել թուրքական կողմը, այլ՝ արդարադատությունն իրականացնող նվիրյալներ», որոնց արարքը, ի դեմս գերմանական դատարանում Սողոմոն Թեհլիրյանի նկատմամբ կայացված արդարացման ակտի, նույնպես արդար է, քանի որ, ինչպես պատվարժան պրոֆեսորն է գրում, թուրքական իշխանությունները չկարողացան ի կատար ածել թուրքակա՛ն դատարանի որոշումը:

Եվ ոչ միայն այն ժամանակ, այլեւ հետագա՝ ավելի քան մեկ դար արդեն, թուրքական հաջորդական իշխանությունները բնավ չեն անդրադարձել պատմական այդ դատավարությանը, նույնիսկ այն բանից հետո, երբ, 2008-ին, նույն դատավարության թուրքերեն ամբողջական սղագրությունը 732 էջ ծավալով ու թուրքերեն լույս տեսավ մեծանուն ցեղասպանագետներ Վահագն Տատրյանի եւ Թաներ Աքչամի հեղինակությամբ: Անընդհատ՝ «ձեր արխիվները բացեք» գոռացող թուրք պետական այրերը, ներառյալ առայժմ նախագահ Էրդողանը, որոնք հայացք անգամ չեն գցում արխիվային հսկայաթիվ նյութերի վրա, որոնցից ոմանք՝ հենց իրենց իսկ գաղտնափակ արխիվներից: Քանի պարզից էլ պարզ է, որ նրանք ընդհանրապես մերժելով մերժում են առերեսվել իրենց պատմական անցյալի ու ներկայի նենգամտության հետ: Առերեսումից նրանք այնքան են վախենում, որ չեն համարձակվում, օրինակ, խամաճիկ մի դատարան կազմել ու հերքել, ժխտել եւ առ ոչինչ համարել 1921-ի Ռազմական դատարանի որոշումներն ու վճիռները, որոնք իրենց որոշ պատմաբանների կողմից բնութագրվում են իբրեւ Ստամբուլը գրաված անգլիացիների պարտադրանք: Մինչդեռ մենք տեսանք, թե անգլիացիք ինչպես էին փախուստի ճանապարհ բացել դատապարտված ոճրագործների առջեւ:

Փոխարենը թուրքական հաջորդական իշխանությունները, 2-րդ աշխարհամարտի ամենաթեժ պահին, 1943-ին, ֆաշիստական Գերմանիայի համագործակցությամբ, Թալաաթի լեշը «պատվով, փողով-թմբուկով» Բեռլինից բերեցին իրենց երկիր թաղելու, հետագայում եւ առայսօր նրա անունով դպրոցներ բացել, փողոցներ ու հրապարակներ անվանակոչել: (Դա չի՞ հիշեցնում հայ սպային կացնահարած ոճրագործին փառաբանելու թուրք-թաթարական արարքը): Ավելին՝ նրանք Ջեմալի ու Էնվերի լեշերը բերեցին ու թաղեցին Շիշլիի հայոց գերեզմանատանը կպած՝ այսպես կոչված «Փրկարար բանակ» («Ադիպիյե հյուրրիեթ») «շահիդների» գերեզմանոցում: Այն երկու հայակերների՝ որոնց երկու տարի առաջ գովքն էր հյուսում մեկ այլ հայակեր՝ Էրդողանը, համաթուրանականության նորօրյա քարոզիչը:

Եվ իրերի այս կացության մեջ՝ հանկարծ Չավուշօղլուի՝ մեզ վրա մատ թափ տալը, օդային միջանցքը նույնիսկ դրածոների համար փակելը, ինչ է թե՝ Երեւանում կանգնեցվել է «Նեմեսիս» հուշարձանը ի պատիվ հայ արդարադատ հերոսների: Բացարձակ լկտիություն՝ որի դիմաց խեղճացել, արեւմտահայ խոսքով՝ անճրկած են մնացել Հայաստանի ներկայիս կառավարիչները, որոնք չգիտեն ո՛ւմ վրա գցեն հուշարձանի տեղադրման ու բացման «մեղքը»: Գլխավորն արդարանո՜ւմ է, որ ինքը բնավ խաբար չէր պատահածից, նախկին քաղաքապետն էլ արդարացնում է նրան՝ թե ժամանակին ինքը խաբար չի տվել գլխավորին, գործող փոխքաղաքապետը, վախից թե շահից թելադրված՝ մնում է սսկված, մինչ մեկ ուրիշը՝ անմեղսունակ դեմքով մի պաշտոնյա, բազմանշանակ բարբառում է հուշարձանի «ներքին հարց» լինելու մասին:

Ի՞նչ «ներքին հարց»: Հայերիս համար վիճարկման հա՞րց պետք է լինի, ներքին թե արտաքին, 1,5 միլիոն մեր ազգակիցներին կոտորած, մնացածին բռնագաղթի ենթարկած, հայրենազրկած, մեկ դար ամբողջ մեզ ծաղրի ենթարկած, մեր դեմ պատերազմ շղթայազերծած ու բլոկադայի ենթարկած պետության՝ գերզգայո՜ւն Թուրքիային չվիրավորելու ոմանց փափկանկատությունը:

Թուրքական դատարանի դատավճիռը առ այսօր ուժի մեջ է: Սա՛ է իրականությունը, եւ մենք այդ իրականությունն է, որ պետք է դեմ տանք ամեն տեսակ չավուշօղլուներին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Բաքուն ընդդեմ Քըլըչդարօղլուի

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը նորից է հարձակվել Սոթքի ուղղությամբ՝ կիրառելով ԱԹՍ․ ունենք 2 վիրավոր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը նորից է հարձակվել Սոթքի ուղղությամբ՝ կիրառելով ԱԹՍ․ ունենք 2 վիրավոր

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական