Երկուշաբթի, Նոյեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

29/07/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօրվանից Ադրբեջանի տարածքում, ներառյալ Նախիջևանում և Արցախին սահմանակցող շրջաններում, սկսում են լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Նախկինում ևս այդպիսի զորավարժություններ տեղի են ունեցել, սակայն դրանք չեն ունեցել այդպիսի լայն ընդգրկում ոչ աշխարհագրական իմաստով, ոչ էլ օգտագործվող սպառազինությունների տեսականու և հզորության։ Ինչը նաև պակաս կարևոր չէ՝ թե Ադրբեջանում և թե Թուրքիայում բացահայտ խոսվում է նրա մասին, որ սա հոգեբանական ճնշման միջոց է հայկական կողմի վրա, Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Այն, որ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունները առիթ էին տալու Թուրքիային ակտիվանալ, թերևս կասկած չէր հարուցում, հաշվի առնելով նրա ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը այդ օրերին։ Սակայն այն, թե ինչ արագությամբ և մասշտաբներով դա տեղի ուենցավ, ցույց է տալիս, որ մենք մեր վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ բախվում ենք Թուրքիայի հետ անմիջական ռազմական հակամարտության իրական վտանգի հետ, և դա կապված է այդ երկրի էապես փոփոխված աշխարհաքաղաքական դիրքավորման հետ։

Վերջին տաս տարիների ընթացքում, Թուրքիան արագ տեմպերով դարձել է տարածաշրջանի առավել ագրեսիվ խաղացողը։ Եթե նախկինում այն ռազմականորեն ներգրավված էր միայն Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ այն իր զինված ուժերն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արևմուտքում, ռազմակայան է ստեղծել Քաթարում, իր նկրտումներն է դրսևորում Հունաստանի ծովային շելֆի և Բուլղարիայի հարավային շրջանների նկատմամբ։ Հրաժարվելով Եվրոպական Միության անդամակցության, և հարևանների հետ խաղաղ գոյակցության հեռանկարից, այս երկիրը այժմ որդեգրել է «Նեօսմանյան» դոկտրինա, որով այն հավակնում է իր ազդեցությունը հաստատել 100 տարի առաջ կործանված կայսրության նախկին տարածքների վրա, դառնալ թյուրքական աշխարհի առաջնորդը, և դրանով քայլ առ քայլ հետևողականորեն վերածվել գլոբալ մասշտաբի աշխարհաքաղաքական նոր կենտրոնի, ինչպիսին եղել է նույն Օսմանյան կայսրությունը 15-19-րդ դարերի ընթացքում։

Այս հավակնոտ հեռանկարի ճանապարհին, Թուրքիային բնականաբար խանգարում է «հայկական սեպը», և առաջիկա տարիներին Թուրքիան կարող է ողջ թափով ներգարվվել այն մեջտեղից հանելու գործին, հնարավոր բոլոր միջոցներով ավելացնելով ճնշումը մեզ վրա, ընդհուպ սպառնալով ռազմական միջամտությամբ։ Եթե նախկինում մեր ռազմական դիմակայությունը տեղի էր ունենում միայն Ադրբեջանի հետ, և այս կամ այն չափով այստեղ կողմերի ուժերը իրար համարժեք էին (թեև ոչ հավասար), ապա Թուրքիայի դեպքում իրավիճակը այլ է՝ այս երկիրը ունի մեզնից 10 անգամ մեծ բանակ, 30 անգամ մեզ ռազմական բյուջե, սեփական զարգացած ռազմական արդյունաբերություն՝ սա հնարավոր ռազմական բախման ելքը կանխորոշում է բնավ ոչ մեր օգտին։

Այստեղից էլ անմիջականորեն հետևում է, որ Հայաստանը պետք է հնարավոր միջոցներով խուսափի այդպիսի ռազմական բախումից, և գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական և դաշնակցային ռեսուրսներ, առավել ևս, որ Թուրքիայի հավակնությունները այլ աշխարհաքաղաքական կենտրոններին բոլորովին էլ չեն ոգևորում։ Թուրքիան իր նկրտումներում պատմականորեն բախվում է Ռուսաստանի շահերին, սակայն վերջին շրջանում, այն որոշ դեպքերում արդեն սկսում է հակադրվել նաև ԱՄՆ-ին, իսկ նրա հեռագնա պլանները՝ միավորելու թյուրքական աշխարհը, անմիջականորեն բախվելու են նաև Չինաստանի շահերին՝ թե սեփական Սինձյան նահանգում, և թե Միջին Ասիայում։ Կարևոր է նաև Իրանը, որի պատմականորեն մրցակցում է Թուրքիայի հետ մեր տարածաշրջանում։ Այս ամենը պետք է հուշի, որ մենք կարող ենք ունենալ բնական դաշնակիցներ, որոնք կարող են մեզ օգնել չեզոքացնելու Թուրքիայի հնարավոր նկրտումները, սակայն դրա համար մեզ պետք է նրանց հետ ակտիվ և հետևողական աշխատանք՝ համատեղելու սեփական շահերը։

Ցավոք, մեր հարաբերությունները այս կարևորագույն ուժային կենտրոնների հետ վերջին շրջանում գտնվում են ոչ բարվոք վիճակում։ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի գործող իշխանությունը հարաբերությունները բարդացրել է բազմաթիվ անհեռատես և անիմաստ քայլերի պատճառով, դրանց ցուցակը մեզ պարբերաբար ներկայացվում է ռուսական կողմից։ ԱՄՆ գործող ադմինիստրացիայի հետ ակտիվ հարաբերություններ չկան, չկա շատ թե քիչ լուրջ համագործակցության օրակարգ կամ համատեղ նախաձեռնություններ։ Չինաստանը իր Նոր Մետաքսյա ճանապարհի (One road One belt) ռազմավարական ծրագրում ընդգրկել է Ադրբեջանը, սակայն չի ընդգրկել Հայաստանը, և վերջին շրջանում էապես նվազեցրել է ներգրավումը Հայաստանում։ Իրանի հետ հարաբերությունները ևս գտնվում են անհասկանալի վիճակում՝ մասամբ պայմանավորված այդ երկրի ներքին դժվարություններով, բայց նաև մեր կողմից նախաձեռնության բացակայությամբ։

Այս ամենը պատահական չի՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը բոլոր եղածների մեջ ամենա «հակադիվանագիտականն» է, և դա արդեն հնարավոր չի թաքցնել։ Կենտրոնացած լինելով սեփական ներքաղաքական օրակարգի վրա, չունենալով բավարար փորձ և դիվանագիտական ազդեցություն երկրից դուրս, և նաև փչացնելով հարաբերությունները հայկական իրականության այն խաղացողների հետ, որոնք այդպիսի ազդեցություն ունեն, այն փաստացի ձախողել է մեր երկրի դիվանագիտական աշխատանքը մի շարք առանցքային ուղղություններով, և այսօր մենք ակնառու տեսնում ենք դրա հետևանքները։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները վերջին հիշեցումներից մեկն են այն մասին, որ մենք բախվում ենք նոր մասշտաբի ու սրության մարտահրավերների հետ, և պետք է արմատապես վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը՝ խուսափելու անշրջելի կորուստներից։

Բազմաթիվ գիտակ մարդիկ սրա մասին վաղուց էին զգուշացնում, սակայն այսօր մեր ժամանակը սպառվում է, և Նախիջևանի սահմանին ամեն մի պատակահական կրակոց կարող է վառել նոր պատերազմի կրակը՝ այս անգամ արդեն շատ ավելի հզոր և վտանգավոր հակառակորդի հետ։ Եթե ցանկանում ենք խուսափել այս հեռանկարից, մեր երկրի կառավարման համակարգում պետք է օր առաջ էական փոփոխություններ տեղի ունենան և մեր ազգային ռեսուրսները պետք է մոբիլիզացվեն՝ ապահովելու երկրի անվտանգությունը և խաղաղ զարագացումը։

Ավետիք Չալաբյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը՝ ամերիկյան պատվաստանյութ այլ երկրների մատակարարելու մասին

Հաջորդ գրառումը

Երևանում, Գեղարքունիքում և Արագածոտնում գազամատակարարումը կընդհատվի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ժողովրդականության զգալի անկումը. հարցախույզի արդյունքները կարևոր են, քան որևէ մեկի կարծիքը. Հարութ Սասունյան 

23/11/2025
Հրապարակախոսություն

Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝  արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ. Արմեն Գևորգյան

22/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Հաջորդ գրառումը

Երևանում, Գեղարքունիքում և Արագածոտնում գազամատակարարումը կընդհատվի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական