Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք-ադրբեջանական դաշինքի բլեֆը  Հայաստանի հետ խաղաղության օրակարգի վերաբերյալ

17/11/2023
- 17 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական պատերազմը շարունակվում է:Սրան զուգահեռ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում  թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի եւ  մասնավորապես «Զանգեզուրի միջանցք» կոչվող գաղափարի մասով,որի նկատմամբ ավելի մեծ հետարքրություն է դրսեւորում ոչ միայն Ադրբեջանը, այլեւ  Թուրքիան: Ռազմական գործողություններ դեռեւս չկան, բայց ուշագրավ քաղաքական տեքստեր եւ  հայտարարություններ են հնչում Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարներից, որոնք շատ դեպքերում  մնում են անպատասխան ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից, ինչն էլ ստեղծել եւ  ստեղծում է քաղաքական  տուրբուլենտություն: Մասնավորապես աշխարհաքաղաքական  ներկայիս վայրիվերումների պայմաններում մեծ է վտանգը, որ Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար աջակցությամբ, կգնա ռազմական էսկալացիայի Հայաստանի նկատմամբ իր տարածքային ապօրինի ցանկությունները իրագործելու նպատակով: Էլ ավելի վտանգավոր է այն, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ակտիվ քաղաքական դիսկուրս է  վարում անձամբ Թուրքիայի նախագահ Էրդողանը: Հարկավոր է հաշվի առնել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության եւ  ուժի գործադրման առնչությամբ, հաճախ ամեն բան մեկնարկում է հենց հայտարարություններից եւ նախազգուշացումներից:

Օրերս Թուրքիայի նախագահը Ղազախստանում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովում հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» հանդիսանալու է թյուրքական աշխարհի միացման կարեւոր կետը եւ  հավելեց, որ այդ գործում կարեւոր է Ադրբեջանի դերը: Այս կերպ Էրդողանը լուրջ պատասխանատվություն դրեց Ալիեւի ուսերին: Նման հայտարարությամբ Թուրքիայի նախագահը փորձեց խնդիրը տեղափոխել ավելի մեծ դաշտ՝ ի դեմս թյուրքական այն պետությունների,որոնք հավակնում են իրագործել «Մեծ Թուրանի» գաղափարը: Էրդողանը մի քանի անգամ հրապարակավ կոչ արեց Հայաստանի՝ իր հետ մերձեցման գնացող իշխանություններին՝ կատարել իրենց պարտավորությունները խաղաղության օրակարգի ձեւավորման շրջանակներում՝ ապահովելով  Նախիջեւանի եւ  Ադրբեջանի միջեւ տրանսպորտային կապը: Թուրքիայի նախագահի ծավալած քաղաքական դիսկուրսը ի հայտ է բերում այն իրական ծրագրերի շարքը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի համար: Սա հիմնավորում է այն, որ ՀՀ  ինքիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման  պարագայում Թուրքիան, լինելով բացահայտ շահագրգիռ կողմ, ավելի մեծ աջակացություն է ցուցաբերելու վերջինիս, քան Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ: Այստեղ տեղին է հիշել Գյոթեի՝ «Միտքը չունի գաղտնիք, որ վարքը երեւան չբերի» հայտնի խոսքերը:

Ադրբեջանը երբեմն տարբեր պաշտոնյաների մակարդակով հայտարարում է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ չունի հավակնություններ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասով եւ  Նախիջեւանի հետ իր տրանսպորտային ճանապարհը կշահագործի այլընտրանքային՝ Իրանի տարածքով: Բայց եւ այնպես իր ազգաբնակչության շրջանում շարունակում է շրջանառել «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ թեզը, որում Հայաստանի հանրապետության մի շարք տարածքներ ներկայացնում է որպես իրենը եւ խոսում է   ադրբեջանցիների Հայաստան վերադարձի եւ  վերաբնակեցման մասին: Սա ավելի պատկերավոր դարձնելու եւ  սեփական քաղաքացիների ենթագիտակցության վրա ազդելու նպատակով, ադրբեջանական մի շարք հեռուստաալիքներ եղանակի տեսության հաղորդման ժամանակ Երեւանը, Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերը ցուցադրում են իբրեւ  «Արեւմտյան Ադրբեջան»: Սա բնականաբար չի կարող տեղի ունենալ առանց Ադրբեջանի պետական քաղաքականության պատկերի: Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացած պահել 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով գրաված ավելի քան 200 քռ. կիլոմետր տարածքը: Այս բոլորը բացահայտում են, որ Ադրբեջանը, չնայած արտաքին լսարանին ուղղված իր մի շարք «խաղաղատենչ» հայտարարությունների, հակադարձ քաղաքական քարոզչություն է վարում իր ներքին լսարանի համար: Պարզ է դառնում, որ Ադրբեջանը քաղաքական բլեֆ է իրականացնում: Տեքստային մանիպուլյացիաների եւ քաղաքական խորամանկությունների միջոցով  թուրք-ադրբեջանական տանդեմը, փորձում է շեղել եւ  բթացնել հայ ազգաբնակչությանը, ինչու ոչ՝ նաեւ միջազգային հանրությանը, ստեղծելով կեղծ օրակարգ, չբացահայտելու համար այն իրական  քաղաքական նպատակները, որոնք առավել բարենպաստ պայմաններ ստանալու դեպքում իրագործելու է: Կեղծ թեզերով վերջիններս նախահարձակ են լինում, քաղաքական նոր առիթ եւ  իրողություն ստեղծելու համար:

Ադրբեջանի պլանավորած խաղը  լավագույնս ապացուցում է Ալիեւի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի այն հայտարարությունը, որում նա Հայաստանին առաջարկում է «միջանցք» բառը վերափոխել  «անցում», «ճանապարհ», «կապ» եզրույթներով: Այս կերպ  վերջինս փորձում է բառախաղի միջոցով, նոր  տերմին կիրառելով, կերպարանափոխել  միջոցը, ամենեւին չփոխելով նպատակը: Սա տեքստային մանիպուլյացիայի դրսեւորում է պարզապես:

Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, չի կարելի չանդրադառնալ նաեւ  ռուսական գործոնին:Ռուսաստանն իր հերթին անմասն չէ տարածաշրջանային այս զարգացումներից, եւ  օրեր առաջ արտաքին գործերի գերատեսչության խոսնակ  Մարիա Զախարովան հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» գործարկվելու է ՌԴ անտվտանգության դաշնային ծառայության կողմից: Այս հայտարարությունը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի պետական շահերի եւ  հետաքրքրությունների համատեքստում, որպես հակազդման գործոն տարածաշրջանում Թուրքիայի  աճող ազդեցությանը:

Զուգահեռաբար՝ Հայաստանում քաղաքական դաշտ են նետում կեղծ խաղաղության օրակարգային մոտեցումներ ու գաղափարներ, որոնք ստեղծված իրողության պայմաններում ռացիոնալ չեն եւ  հղի են նոր վտանգներով:

Հանրագումարելով այն քաղաքական տեքստը,որն առաջ են բերում Թուրքիան եւ Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական հաճախակի դարձած զորավարժությունները, հասարակությունների մասշտաբով հայատյացության չդադարող քարոզչությունը մեր պետական սիմվոլների եւ  հայկական մշակույթի դեմ «յուրահատուկ» պայքարը, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված վերջին ցեղասպան գործողությունները եւ արցախահայերի բռնի տեղահանումը, ինչը Ալիեւի եւ  Էրդողանի կողմից օրերս որակվեց որպես «հաջողությամբ իրակացված գործողություն», պարզ է դառնում,որ խաղաղության օրակարգը չունի իրատեսական եւ  իրավական հիմքեր հաստատվելու եւ  գործարկվելու համար: Կեղծ պայմանագրի կնքմամբ անգամ չեն դադարելուՀայաստանի պետականությանը սպառնացող այն բոլոր գոյաբանական վտանգները, որոնք դրված են Ադրբեջանի, նաեւ Թուրքիայի ռազմավարական ծրագրերի հիմքում: Պատահական չէ նաեւ  այն հանգամանքը, որ Ադրբեջանը Արցախում ունեցած իր հաջողություններից հետո չի վերացնում Հայաստանի՝ իր իսկ կողմից ձեւավորած «արտաքին թշնամու» կերպարը, որի նպատակն է. պարարտ հող ունենալ հետագա ռազմաքաղաքական ծրագրերի իրագործման համար:

Հաշվի առնելով գլոբալ քաղաքական գործընթացները՝ պետք է փաստել, որ հումանիզմը եւ  խաղաղության օրակարգերը չեն գործում: Իսկ խաղաղության պահպանման  միջազգային հիմնական  կառույցները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը, մատնված են անգործության եւ չեն իրականացնում արդյունավետ գործառույթ: ՀՀ իշխանությունները պետք է սա ի գիտություն ընդունեն եւ  հաշվի առնեն այն իրական աշխարհակարգը, որն օր-օրի ձեւավորվում է եւ վկայում խաղաղության ձախողման մասին: Այս պարագայում կարճաժամկետ կամ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու միակ այլընտրանքը՝ ռազմականացման, պաշտպանունակության բարձրացման ճանապարհով գնալն է:

 ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

ՀՀ պետական կառավարման ակադեմիա

Նախորդ գրառումը

ՔՊ-ի՝ խաղաղության մասին կենացները թանկանում են

Հաջորդ գրառումը

Կառավարությունը գործուն քայլեր չի անում արցախցիների արտագաղթը կանխելու համար

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
Հաջորդ գրառումը

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ ըստ Իրանի դեսպանի

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական