Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը եւ Իրանի անվտանգության ծառայությունները

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Նախագահական ընտրություններում  Էրդողանի հաղթանակից հետո  Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակված երկրի  առեղծվածային գործիչներից մեկի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունում երկարատեւ աշխատանքային փորձ ունեցող  Հաքան Ֆիդանի կենսագրության որոշ դրվագներ առնչվում են  Իրանի հետ: Դրա մասին խոսում էին մինչեւ Ֆիդանի նշանակումը, խոսում են նաեւ հիմա՝ ավելի գունեղ նկարազարդումներով:
Ֆիդանի՝ արտգործնախարարի պաշտոնին նշանակվելուց հետո, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանը շտապելու էր շնորհավորել թուրք գործընկերոջը,  իր թվիթերյան էջը կարդացողներին հիշեցնելով, որ ինքը հաճախ է հանդիպել ու զրուցել, վերջինիս ձեւակերպմամբ,  արհեստավարժ ու   բանիմաց դիվանագետի հետ:  

Ամիր-Աբդոլլահիանի  բնորոշած արհեստավարժ դիվանագետի մասին պատմում   են, որ նա մշտապես գործել է ետնաբեմում:  Թուրքիայում ոչ բոլորն  էին Ֆիդանի գործունեության մասին տեղեկացված եղել, որի պատճառով էլ նրա շուրջ հյուսվում էին  տարատեսակ պատմություններ:  

Ոմանք Հաքան Ֆիդանին իրանամետ են անվանել, որը չի թաքցրել իր հիացմունքն իրանցի ռազմական գործիչ, ԻԻՀ պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, Իրանի   սահմաններից դուրս ռազմական գաղտնի գործողություններ ղեկավարած  Ղասեմ Սոլեյմանիի հետ: Ոմանք էլ Ֆիդանին Իրանի անվտանգության ծառայության հետ համագործակցելու մեջ են  մեղադրել:  

Թուրքիայի կառավարության հետ փոխկապակցված մի շարք լրատվամիջոցներ էլ համառորեն  լուրեր էին տարածում, որ վերջին տարիներին Թուրքիայի ԱԳ նախարարությունն,  առանց Ֆիդանի իմացության, որեւէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել:  Արտաքին աշխարհին առնչվող Էրդողանի հայտարարությունների մասին էլ նույն ենթադրություններն էին արվում:

Թեեւ պաշտոնական Անկարան պարբերաբար հերքում էր  նման «մեղադրանքները», սակայն Իրանի եւ հատկապես Սոլեյմանիի հետ Ֆիդանի կապի մասին փաստերն ակնառու էին:
Ուշագրավն այն է, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն առաջիններից էր արձագանքել  պաշտոնական Անկարան:  ԻԻՀ նախագահին ու Իրանի ժողովրդին ուղղված Թուրքիայի նախագահ Էրդողանի ցավակցական ուղերձում նշված էր՝  «Իրանն ու Թուրքիան  կնճռոտ հարցերում համախոհներ են ու  մշտապես  խորհրդակցում  են նման հարցերի շուրջ»:
Ղասեմ Սոլեյմանիի հետ Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի կապը նախկինում էլ մտահոգել է թե՛ Վաշինգտոնին, եւ թե՛ Թել Ավիվին, որի պատճառով էլ երկու մայրաքաղաքները տարակուսանքով վերաբերվեցին արտգործնախարարի պաշտոնում  նրա նշանակմանը:  

Իրանի հետ  սերտորեն համագործակցելու «մեղադրանքը» Վաշինգտոնի ու Թել Ավիվի կողմից Ֆիդանին մեղսագրվել է 2013 թվականից  հետո, որի համար ենթադրաբար հիմք է ծառայել իսրայելցի հատուկ ջոկատայինների՝  2010-ի մայիսին Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական նավը գրոհելու փաստը: 

Ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջոռնըլն» ու «Վաշինգտոն Փոստն» առաջիններից էին, որ դեռեւս 2013 թվականին տեղեկացրեցին Ֆիդանի ղեկավարած գերատեսչության ու Իրանի անվտանգության ծառայությունների  միջեւ սերտ կապի մասին: Նախ, նյույորքյան թերթը գրեց, որ  Ֆիդանն իր իրանցի գործընկերներին ԱՄՆ-ի ու Իսրայելի մասին գաղտնի տեղեկություններ է փոխանցում:
 «Ուոլ Սթրիթի»  հրապարակած հոդվածից մեկ շաբաթ անց, «Վաշինգտոն Փոստն» էլ ավելացրեց, որ Ֆիդանը ԻԻՀ տեղեկատվության նախարարությանը նյութեր  է փոխանցում Իսրայելի հետախուզական խմբավորման մասին, որի կազմի մեջ են եղել  նաեւ իրանցիներ: Ըստ «Վաշինգտոն Փոստի»,  իրանական կողմին տրամադրված տեղեկությունների միջոցով հնարավոր է եղել հայտնաբերել Իսրայելի գաղտնի ծառայությունների՝ Մուսադի հետ կապ հաստատած տասը իրանցիների:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի գաղտնի ծառայությունների՝ Ֆիդանի ղեկավարման ժամանակահատվածը Իրանի ու ՄԻԹ-ի միջեւ ձեւավորված համագործակցոթյան շրջան է համարվում:  Ամերիկյան պարբերականի վկայաբերած «Լավատեղյակ աղբյուրների» համաձայն, Իրանի գաղտնի ծառայությունների հետ համագործակցելու ՄԻԹ-ի քայլը հավասարազոր էր Մոսադին հասցրած հուժկու ապտակի, որի միջոցով չեզոքացվեցին Իսրայելի գաղտնի ծառայության պլանները: 

Թեեւ այդ ժամանակահատվածում Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավուդօղլուն եւ Թուրքիայի այլ պաշտոնատար անձինք վերը նշված պարբերականների շրջանառած  տեղեկությունները հիմնազուրկ էին համարել, սակայն գերմանական «Շպիգել» օրաթերթը, հաստատելով նման տեղեկատվության վավերականությունը, հետագայում նշեց, որ Հաքան Ֆիդանն անձամբ մտերմիկ  հարաբերություններ է ունեցել Ղասեմ Սոլեյմանիի հետ: Սակայն, ԱՄՆ-ին այդպես էլ   չհաջողվեց պարզել,  թե արդյո՞ք  Իսրայելի ձեռնարկած հատուկ օպերացիայի կասեցմանը նպաստելու Թուրքիայի ջանքերը  առնչություն են ունեցել  2010-ի մայիսին Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական նավը   Իսրայելի հատուկ ջոկատայինների կողմից կազմակերպված գրոհի համար վրեժխնդիր լինելու հետ:

Հստակ է միայն, որ Թուրքիայի հատուկ ծառայությունների՝ Ֆիդանի ղեկավարած շրջանը համընկնում է Անկարա-Թել Ավիվ հարաբերույթյունների վատթարացման եւ Անկարա-Թեհրան հարաբերությունների բարելավման  ժամանակահատվածի հետ:

Թե  ինչպիսի՞ ընթացք կունենան Էրդողանի ղեկավարած նախագահական նոր շրջանում Իրան-Թուրքիա հարաբերութունները, Ժամանակը ցույց կտա:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Բեռլինի սինագոգում հրեաներն արդեն «Իմ գեղեցիկ Շուշի» են երգում

Հաջորդ գրառումը

Քննիչ հանձնաժողովը ոչ դատական մարմին է, ոչ որոշում կայացնող ատյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Քննիչ հանձնաժողովը ոչ դատական մարմին է, ոչ որոշում կայացնող ատյան

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական