Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի հետ պատերազմում կրած պարտության համար Հունաստանի վարչապետը մահապատժի ենթարկվեց․ Գևորգ Դանիելյան

11/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատմաբան ընկերներս հիշեցին Թուրքիայի հետ պատերազմում կրած պարտության համար Հունաստանի վարչապետին մահապատժի ենթարկելու պատմական անցքը։ Այս դեպքը, զուտ իրավական ասպեկտով, հետաքրքիր ենթատեքստ է ունեցել։ Պատերազմում տևական ժամանակով հաղթում էին հույները, ընդ որում, մասնակցում էին նաև մեծաքանակ հայ զինվորներ, որոնցից շատերը ստացել են բարձր պարգևներ։

Սակայն բանակի գերագույն հրամանատար Պապուլասը, հաշվի առնելով թիկունքի խոցելիությունը և տնտեսական գործոնները, առաջարկում է ընդամենը մի փոքր նահանջել և ամրացնել դիրքերը։ Այս հարցում վարչապետի հետ անհամաձայնության արդյունքում Պապուլասը հրաժարական է տալիս, իսկ վարչապետ Ստրատոսը, մերժելով փորձառու և ընդունված թեկնածուներին, գերագույն հրամանատար է նշանակում իր ազգական Խաձիանեստիսին, որը՝ ժամանակակիցների  վկայությամբ եղել է ամենաչսիրված, ամենամերժելի սպան։ Պատերազմում տանուլ են տալիս, որի հիմնական պատճառը, ըստ այն ժամանակվա անգլիացի պատմաբան Դուգլաս Դակինի՝ եղել է հրամանատարի արկածախնդրությունը, ոչ թե բանակի մարտունակությունը։ Միաժամանակ, քաղաքական վերլուծաբանները պնդում են, որ պարտությունը մեծապես թելադրված էր նաև այդ շրջանում խորն արմատներ գցած քաղաքական պառակտմամբ՝ «ազգային սխիզմով», երբ կողմերը հանդես էին գալիս բացահայտ ատելության կոչերով և ստեղծում կատարյալ հասարակական քաոս։

Ինչևէ, 1922 թ. հոկտեմբերին արտակարգ ռազմական տրիբունալի դատավճռով վարչապետը, հիշյալ գերագույն հրամանատարը և ևս 4 բարձրաստիճան սպաներ դատապարտվում են մահապատժի։

Իսկ հիմա՝ այդ պատմության շարունակությունը։ Վարչապետի թոռը՝ Պետրոսը, 2010 թ. դիմել է իր պապուն արդարացնելու միջնորդությամբ։ Վերաքննության արդյունքում ոչ միայն վարչապետը, այլև մյուս 5 սպաները հետմահու արդարացվել են, ընդ որում, արդարացման հիմքում դրվել է ոչ թե նրանց արարքի իրավական գնահատականը, այլ սոսկ դատավարության սկզբունքների խախտումները։

Ազգային ցանկացած պառակտում ու ջլատում, ինչ «ազնիվ» դրդապատճառով էլ թելադրված լինի, մեղմ ասած, անընդունելի է, պատմության մեջ հակառակն ապացուցող գեթ մեկ օրինակ չեք գտնի, պարզապես պետք է գործել իրավունքի գերակայության սկզբունքով՝ չափազանց դժվար է, բայց խիստ շահեկան …

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեչնիայի մայրաքաղաքում սկսվում է Ռամզան Կադիրովի անվան մզկիթի շինարարությունը

Հաջորդ գրառումը

Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է հրապարակել իր` քաղաքականությունից հեռանալու մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է հրապարակել իր` քաղաքականությունից հեռանալու մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական