Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Hayeli.am-ի հետ զրույցի ժամանակ անդրադարձել է հայ գրականության, հայոց պատմության չափորոշչներին: «Այդ չափորոշիչները մշակող մարդկանց չեմ ճանաչում: Այնքան տխուր է. բոլոր գրագետ մարդկանց ճանաչում եմ, բայց նրանց՝ ոչ: Ովքե՞ր են այդ մարդիկ»,-տարակուսանքն է հայտնել գրողը:
12. 000 տարի ձևավորված ժողովուրդը հիմնադիրն ու կրողն է հնդեվոպական լեզվի, ինչպե՞ս է լինում, որ այդ պատմությունը դառնում է ընդամենը 2.500 տարեկան:
«Մի անգամ Ադոնց, Լեո կարդացեք, օտար աղբյուրներ կարդացեք, հետաքրքրվեք: Չի կարելի հայոց պատմությունն այդպես աղավաղել, ժողովրդի հիշողությունը հանել: Մարդը եթե չունի հիշողություն, նրա հետ ամեն ինչ կարելի է անել»,- վրդովվել է Մերուժան Տեր-Գուլանյանը:
Նա համոզված է, որ այն, ինչ կատարվում է կրթության հետ, դրսի պատվեր է: «Այդպիսի խնդիր ունենք մենք: Հայոց պատմությունը, հայոց լեզուն, հայ գրականությունը կեղծողները դրսի պատվեր են կատարում: Թող փորձեն անել՝ տեսնեմ կկարողանա՞ն: Մեր ժողովրդի մեջ կա լուռ, հզոր էներգիա, եթե այն բացվի, ամեն ինչ կքանդի»,-ասել է գրողը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նույն թեմայով՝ ՎՊՀ Հայոց լեզվի եվ հայ գրականության ամբիոնի դասախոսները մերժում են չափորոշիչները,
ՀՀ ԿԳՍՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին
Թուրքահաճո առարկայական չափորոշիչները և Հայոց պատմության կեղծման հերթական փորձերը