Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զալցբուրգում Արցախի մասին չեն մոռանում

Անահիտ Հովսեփյան
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
93
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի նախորդ՝ հունվարի 25-ի համարում իրազեկել էինք, որ Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները կոչ էր արել սատարելու ԼՂ-ից բռնագաղթած հայերին եւ Արցախի ժառանգությանը, եւ «Քրիստոնյա Արեւելքի տեղեկատվություն» ամսագրի վերջին հրատարակության մեջ անդրադարձել դրան:

Երեքշաբթի՝ հունվարի 30-ի երեկոյան շարունակվեց Արցախի թեման քրիստոնեա հոգեւորականների ուշադրության առանցքում պահելու՝ Զալցբուրգի արքեպիսկոպոսի եւ «Քրիստոնյա Արեւելքի հետազոտական կենտրոնի» ղեկավար Յասմին Դում-Թրագութի նախանձախնդիր հետեւողականությամբ կազմակերպած էկումենիկ ամենամյա ընդունելության ժամանակ, որին, ինչպես մեր հեռավար զրուցակից Դում-Թրագութն է հաղորդում, ներկա էին Զալցբուրգի թեմի բոլոր եկեղեցիների ամենաբարձր ներկայացուցիչները, այդ թվում՝ բողոքական եկեղեցիները, հին կաթոլիկները, ուկրաինական կաթոլիկ եւ ուղղափառ, սերբ, ռուս եւ ռումինական ուղղափառ եկեղեցիների՝ մոտ 100 հոգեւորականներ: Բացի հոգեւորականներից ներկա են եղել Զալցբուգի համալսարանի պրոֆեսորները, պետական, գործադիր իշխանության ներկայացուցիչներ:

«Ազգ»ում 2022-ի հունվարին իրազեկել էինք, որ Զալցբուրգի համալսարանին կից Քրիստոնյա Արեւելքի հետազոտական կենտրոնի ղեկավար, ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագութը պաշտոնապես կոչվել է ծառայելու Մայր աթոռում, գիտախորհրդատվական աշխատանք է կատարելու՝ հատկապես Մայր աթոռում գործող Արցախի հոգեւոր մշակութային ժառանգության պահպանման գրասենյակում: Եւ 2022-ի մայիսին Վիեննայում անցկացված ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությանը նվիրված գիտաժողովն ու ցուցահանդեսը պրոֆեսոր Դում-Թրագութի բարձր մասնագիտական կարողությունների, եռանդի եւ Հայաստանի հանդեպ սիրո վկայությունն էր:

Զալցբուրգում հրավիրված էկումենիկ ամենամյա ընդունելության թեման Ղարաբաղից բռնագաղթած հայերի հանդեպ համերաշխության ուղերձ փոխանցելն էր, ինչպես նաեւ Արցախի պատմական, քրիստոնեական ժառանգությանը ուշադրության սեւեռումը: Արցախի մասին տեղեկատվական հարուստ թղթածրարը ներկայացրել է  Յասմին Դում- Թրագութը: « Վտարում Ղարաբաղից. Հայոց քրիստոնեության եւ տարածաշրջանի համար դրա հետեւանքները» վերնագրյալ ծավալուն ՝45 րոպե տեւած նրա բանախոսությունն ընդգրկել է ոչ միայն ներկայի տխուր իրողությունը, այլեւ ամփոփ ուրվագծել Արցախի պատմությունը, մանրամասն ներկայացրել 2020 թվականին տեղի ունեցածը, խոսել Արցախի թեմի մասին: Դում-Թրագութը Ադրբեջանի գործողությունները բնորոշել է որպես «քրեական հանցագործություն», ինչը շեշտադրել է նաեւ հունվարի 31-ին էկումենիկ ընդունելության մասին ծանուցող Ավստրիայի կաթոլիկների kathpress-ը, որ ամփոփ ներկայացրել է ընդունելության ժամանակ  բանախոսների ելույթի առանցքային մասը: Լրատուն գրում է, թե Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները կրկին սուր քննադատության է ենթարկել «ԼՂ-ից (Արցախից)110 000 հազար էթնիկ հայերի վայրագ տեղահանությունը, կոչ արել միջազգային սատարման, զգուշացրել, որ Արցախի քրիստոնեական ժառանգությանն իսպառ ոչնչացում է սպառնում», միաժամանակ ընդգծել տարածաշրջանում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ արդարացի խաղաղության կարեւորությունը:

 «Պատերազմ սկսելը, մարդկանց տեղահանելը, գիտակցված նրանց ժառանգությունը ոչնչացնելն անարդարություն է», ընդգծել է Զալցբուրգի արքեպիսկոպոսը, որի ձայնը շատ հնչեղ է: Մեր զրուցակից Յասմին Դում-Թրագութի ներկայացմամբ, արքեպիսկոպոսը Ավստրիայի եպիսկոպոսաց ժողովի նախագահն է, ունի կարդինալի աստիճան եւ legatus natus և primus germaniae (այսինքն՝ գերմանախոս երկիրների ամենաբարձրն է):

Լաքները զգուշացրել է աշխարհի քրիստոնեական համայնքներին. «Աշխարհի կործանումը ցույց տվող ժամացույցը կեսգիշերին է մերձենում՝ 90 վայրկյան է մնացել, ընկալենք սա եւ համընդհանուր պատասխանատվություն ստանձնենք, գիտակցենք միմյանց փոխլրացնելու մեր անհրաժեշտ պարտականությունը»:

Յասմին Դում-Թրագութի փաստահեն եւ առարկայական հարուստ ելույթը հուզել է ներկաներին: Գիտական պատշաճ, երկարատեւ հետազոտական եւ մանրամասն ուսումնասիրության արդյունք լինելուց բացի, Դում-Թրագութի խոսքը կարեւորագույն պաշտպանիչ թաղանթ ունի՝ այն ականատեսի վկայություն է: 2023 թվականի սեպտեմբերին Յասմին Դում- Թրագութը Գորիսում ականջալուր էր Արցախից բռնագաղթած մարդկանց պատմություններին՝ առանց միջնորդ լեզվի, արցախցիներին առաջին բուժօգնություն հասցնող կամավորների թվում էր: Իր ձեւակերպմամբ՝ «ժողովրդի հետ ծիծաղում եւ արտասվում էի»:

Երեքշաբթի օրը Դում-Թրագութը դժգոհել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անգործությունից, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքներին սպառնացող երկարամյա վտանգը չի կանխում: Ըստ գիտնականի, այժմ անպաշտպան է ավելի քան 4000 մշակութային հուշարձան, այդ թվում՝ մոտ 300 եկեղեցու եւ վանքի ճակատագիր լիովին անորոշ է:

Դում-Թրագութը Զալցբուրգի արքեպիսկոպոս Լաքներին է փոխանցել այժմ սուրբ Էջմիածնում օթեւանած Արցախի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վրթանես Աբրահամյանի երախտագիտական խոսքը, ինչը կարեւոր է համարել նաեւ իրազեկել  kathpress գործակալությունը՝ հունվարի 31-ի հրապարակմամբ:

Ինչպես մեզ հետ հեռավար զրույցում փոխանցեց Յասմին Դում-Թրագութը, ելույթից հետո ուկրաինացի հոգեւորականները հուզված մոտեցել են իրեն, հաղորդել, թե շատ տխուր են եւ ցավում են կատարվածի համար, խոստացել հնարավորինս աջակցել արցախցիներին եւ Հայ եկեղեցուն:

«Իմ կարծիքով շատ կարևոր է, որ մեր կաթոլիկ հոգևորականները զբաղվում են Արցախի հարցերով: Նրանք շատ լավ են հասկանում, որ պիտի մի բան ձեռնարկվի Արցախի կարևոր քրիստոնեական ժառանգությունը պահպանելու համար: Իհարկե շատ բարդ է, կանխելով մեր հարցն ասում է Դում-Թրագութը: Ցավոք սրտի, Ադրբեջանը, նույնիսկ Ավստրիայում փորձում է ամեն ինչ անել մեզ, անգամ՝ արքեպիսկոպոսին լռեցնելու համար: Չի ստացվում»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեւիլիայի Հիսուսը բանավեճի առարկա

Հաջորդ գրառումը

Անորոշ ծագմամբ ժողովուրդը՝ ազերիներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Անորոշ ծագմամբ ժողովուրդը՝ ազերիներ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Թուրքիա մեկնելուց և իր սիրելի Էրդողանին հանդիպելուց առաջ Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ հարձակումը Նիկոլի համար...

ԿարդալDetails

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025

Արդյոք Ձեր հայրն ընտրակեղծարարության մաս չի կազմել. հարց՝ Ռուբեն Ռուբինյանին

17/06/2025

Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան

17/06/2025

Իրավիճակը մեզ համար առավել կբարդանա. Սուրեն Սարգսյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական