Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանագիր մամուլում Արցախը սուբյեկտ է, իր մասին ի՛նքն է խոսում

18/08/2023
- 18 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Մորենո Օքամփոն կոչնակ է հնչեցնում՝ պիտի կանխել արցախահայերի ցեղասպանության նաեւ մյուս՝ ուղղակի բնաջնջումն էլ

Երբ «Ազգ»ը 43 աստիճանը գերազանցող շոգի պատճառով երեքշաբաթյա արձակուրդում էր, գերմանագիր լրատվամիջոցներն աննախադեպ շատ եւ ուշագրավ հոդվածներ հրատարակեցին՝ անդրադառնալով Բերձորի միջանցքի շրջափակմանը եւ արցախցիներին սպառնացող աղետին: Գերմանագիր լրահոսում գործակալությունների օպերատիվ կաղապարային լրատվության կողքին առանձնացան նաեւ տարբեր հրապարակումներ, որ լսելի դարձրին Արցախի ձայնը: Օգոստոսի 9-ին առցանց «Ցայթը» վերնագրել է՝ «Աշխարհից մոռացված» եւ փորձում է արցախցու մասին իրազեկել, գութ շարժել: Հայոց աշխարհի այդ անկյունից լսվողը սուր ճիչ չէ, ոչ էլ մեռնող մարդու վերջին խոսք, պայքարող, մինչեւ վերջ դիմադրելու պատրաստ հայ մարդու ձայնն է, որի կերպարը վերականգնում է մարդկային՝ օրըստօրե կորսնվող արժանապատվությունը:

Հիշատակենք թեկուզ մի վերնագիր՝ «Բեռլիներ կուրիեր». «Ավելի լավ է քաղցած լինենք, քան հանձնվենք»:  Ի տարբերություն լրագրողների՝ Արցախը սուբյեկտ ճանաչելու, ներկայացնելու փորձի, Գերմանիայի, նաեւ՝ Ավստրիայի եւ Շվեյցարիայի կառավարություններն առայժմ չեն վերանայել իրենց պաշտոնական դիրքորոշումը, եւ սխալ են շարադրում, թե Արցախը միջազգային իրավունքի համաձայն ադրբեջանապատկան է: Ճիշտ կլիներ, եթե թվարկածս երկրներում մեր դեսպանները կարդային, ապա նաեւ սոցիալական ցանցում, ասենք թվիթերյան հարթակում օգտագործեին գերմանագիր մամուլի սրտացավ, ազնիվ հրապարակումները:
Տեղի սղության պատճառով, ավաղ, չենք կարող ներկայացնել մեր ընթերցած բազմաթիվ հոդվածներ, այդ թվում՝ գերմանական RND -ում օգոստոսի 15-ին հրատարակված ծավալուն նյութը:

Մինչ հոդվածներից մի քանիսն ամփոփ փոխանցելը, մի դիտարկում՝ հայերեն լրահոսում, երբ  «հումանիտար աղետ» բառակապակցությունը թարգմանվում ու ներկայացվում է «մարդասիրական աղետ» ձեւով, արդյո՞ք իմաստային անհեթեթության հեղինակ չենք դառնում: Ի՞նչ մարդ-ա-սիրական…Աղետն արդեն մարդուն, բնությանը պատուհասում է, իսկ մեր թշնամու իրականացրածն անմարդկային ու մարդատյաց որակելը նվազագույն սահմանումն է այս աղետի, եւ Թումանյանին հիշելիս կարող ենք հավելել՝ «մարդակեր»ը,  հանճարեղ մեր բանաստեղծն է հուշում՝ «…ու հեռու է դեպի մարդը իր ճամփան»: Գերմանագիր հեղինակները Թումանյանին չեն մեջբերել, սակայն նրանցից ոմանք ամենայն բծախնդրությամբ եւ ճշգրտությամբ ներկայացրել են Ալիեւի ամբարտավանությունը, մարդատյաց, հայատյաց վարքը: Օգոստոսի 4-ին առցանց «Ցայթը» Արցախի շրջափակման մասին պոդքասթ էր ներկայացրել՝ բանախոս հրավիրելով Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային իրավունքի մասնագետ, գերմանահայ իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանին:

Գերմանական t-online լրատվականը օգոստոսի 17-ին հարցազրույց է հրապարակել  ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախկին գլխավոր դատախազ  արգենտինացի 71-ամյա Լուիս Մորենո Օքամփոյի հետ: «Արդեն հիմա ցեղասպանություն է իրականացվում» վերնագրյալ ծավալուն հարցազրույցն ըստ երեւույթին արվել է օգոստոսի 16-ի ուշ գիշերն ավարտված ՄԱԿ ԱԽ նիստից առաջ: Մորենո Օքամփոն պատասխանելով լրագրող Թոբիաս Էսերի (Tobias Eßer) այն հարցին, թե «ցեղասպանություն է որակվում նաեւ այն դեպքո՞ւմ, երբ Ադրբեջանը ակտիվ բնաջնջման չի ենթարկում ԼՂ հայերին», պատասխանում է ՝«Մարդիկ այնտեղ կմահանան, քանի որ նույնիսկ տարրական բժշկական օգնություն այլեւս չեն ստանում: Ցեղասպանության այս սահմանմանը համապատասխանելու համար ուղղակի բնաջնջում չի պահանջվում: Ինձ համար պարզ է՝ դա արդեն ցեղասպանություն է: Եվ մենք պետք է կանխենք դա»: «Այժմ ՄԱԿ-ի երկրները պետք է աշխատեն, որպեսզի կանխվեն ցեղասպանության հետագա ձեւերը, օրինակ՝ ԼՂ-ում ժողովրդի ուղղակի բնաջնջումը: Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած 153 պետությունները, այդ թվում՝ Գերմանիան, պարտավոր են այս հարցում: ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պետք է Ադրբեջանի դեմ համատեղ բանաձեւ ձեւակերպեն, որի միջոցով նրանք կարող են արդյունավետորեն պաշտպանել ԼՂ հայ բնակչությանը ցեղասպանությունից»: Էսերի այն դիտարկմանը, թե «Ադրբեջանն ընդհանրապես չի ճանաչում Միջազգային քրեական դատարանը», ինչպես նաեւ հիշատակելով «Ադրբեջանի, բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնի հայտարարությունը, թե ԼՂ-ում հայ բնակչության ցեղասպանության մասին որեւէ ապացույց չկա », Մորենո Օքամփոն պատասխանում է՝ «Ադրբեջանը չի ստորագրել Հռոմի ստատուտը, հետեւաբար չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, այնուամենայնիվ, ՄԱԿ-ի ԱԽ կարող է հովանավորել քրեական հետաքննության իրականացումը, որի միջոցով Միջազգային քրեական դատարանը կարող է դատի տալ Ադրբեջանի նախագահ Ալիեւին»:

Լրագրող Թոբիաս Էսերը Հայաստան այցից հետո շարունակում է պարբերաբար անդրադառնալ Արցախի շրջափակմանը, Հայաստան- Ադրբեջան հակամարտությանը: Ի թիվս գարնանը Հայաստան այցելած իր գործընկերների, նա չէր կարողացել աշխարհից մեկուսացած Արցախ այցելել՝ Բաքվից արտոնություն չստանալու պատճառով, սակայն Հայաստանում հանդիպել էր արցախցիների, զրուցել նրանց հետ, իսկ Գերմանիա վերադարձից հետո շարունակում է իր հրապարակումներում լսելի դարձնել շրջափակված արցախցիների ձայնը: Հուլիսի 31-ին հրապարակվեց Էսերի հոդվածը «Ամեն օրը կարող է վերջինը լինել մեզ համար» վերնագրով: Նա հեռախոսով կապվել էր Արցախում բնակվող լրագրող Սիրանուշ Սարգսյանի հետ եւ փոխանցել նրա խոսքը՝ «Ես վախենում եմ ցեղասպանությունից»:

t-online հարթակում օգոստոսի 16-ին անդրադարձ եղավ նաեւ Բեռլինից ոտաբոբիկ վազքով Համբուրգ հասած 36-ամյա Գեւորգ Բաբայանի «զոհաբերությանը»:

«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վրա ուշադրություն հրավիրելու համար է Գեւորգն այդ քայլն արել», լուսաբանում է Գրեգորի Դաուբերը:

Շվեյցարական «Ինֆոշփերբեր»( INFOsperber) լրատվականը հուլիսի 28-ին «Ղարաբաղի հայերը սովի են մատնվում» վերնագրյալ հոդվածում գերմանալեզու լրագրության մեջ դարձյալ ամրագրում է Արցախի անկախ պետություն լինելը՝ «Հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին ազդարարել է  ԼՂ-ի աղետալի վիճակի մասին»: Հոդվածագիր Ամալյա ֆան Գենթը (Amalia van Gent) այն եզակիներից է, որ Արցախի Հանրապետության ստեղծման պատմությունը ճիշտ է ներկայացնում: «Բաքվի կառավարությունը 2020- ի պատերազմում հաղթանակից ի վեր Լեռնային Ղարաբաղը անվերապահորեն համարում է իր տարածքի անջատված մաս: ԼՂ-ն փաստացի 1920 թվականին Ստալինն է տվել Ադրբեջանին, թեեւ այն ժամանակ ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին: Եւ քանի որ նրանք ճնշող մեծամասնություն էին, Մոսկվան նրանց շնորհեց ինքնավար մարզի կարգավիճակ: ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը, վկայակոչելով ժողովուրդների ինքնակառավարման իրավունքը՝ հռչակեց անկախ Արցախի Հանրապետությունը: Այն որեւէ պետություն ցայժմ չի ճանաչել»: Հոդվածագիրն ամփոփ շարադրանքում անդրադառնում է Արցախի շրջափակման փուլերին, տեղի բնակիչներին սպառնացող աղետի ահագնացող ուրվանկարին, Կարմիր խաչի անօգ վիճակին, միջազգային տարբեր կառույցների՝ միջազգային դատարանի, ՄԻԵԴ-ի, ԵԽ-ի, ԵԽԽՎ-ի, ՌԴ-ի, ԱՄՆ -ի, եվրոպական տարբեր պետությունների կառավարությունների՝ Բաքվին ուղղված Բերձորի միջանցքը ապաշրջափակելու հորդորին, սակայն ցայսօր՝ անարդյունք են մնում ջանքերն այդ, իրադրությունն աստիճանաբար ծայրահեղ ծանր է դառնում»:

Հոդվածագիր Ամալյա ֆան Գենթը բնական հարց է տալիս՝ « Այսօր, երբ ինտերնետի շնորհիվ աշխարհի բոլոր անկյուններում լուրերը հասնում են վայրկյանների ընթացքում, կարո՞ղ է համաշխարհային հանրությունը հանգիստ ահաբեկել եւ ոչնչացնել 120,000 մարդու միայն այն պատճառով, որ նրանք հրաժարվում են ենթարկվել քաղաքական ղեկավարության թելադրանքին»: Նա ներառել է ադրբեջանա-հայկական հակամարտության առաջատար գիտնական եւ փորձագետ Լորենս Բրոերսի (Laurence Broers )թվիթերում գրառածը նաեւ՝ «Հայ բնակչության սովամահությունը անվստահության նոր ժառանգություն կկուտակի, որ կփշրի համայնքային կապերը վերականգնելու հույսերը»:

Շվեյցարական լրատուն հոդվածին կից գերմաներեն վերատպել է ստեփանակերտցի ուսուցչուհի Նունե Առաքելյանի «Մեկ օր՝ շրջափակված կյանքից» հուզիչ նամակը, որ հրատարակվել է «Սիվիլնեթ»-ում հուլիսի 25-ին: 

Ավստրիական «Դի Պրեսսե»-ն հուլիսի 26-ին Երեւանից ռեպորտաժ էր ներկայացրել՝ «Ադրբեջանի հետ հակամարտություն. Հայաստանի անվտանգությունը՝ վտանգված» վերնագրով: Յութթա Զոմերբաուերը (Jutta Sommerbauer) զրուցել է  ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի հետ: Ավստրիական թերթը նկատել է տալիս, որ Փաշինյանը կորցրել է ժողովրդականությունը՝ հերոս չէ այլեւս, իսկ պատճառը՝ 2020-ի պատերազմում հայաշատ ԼՂ մի հատվածի կորուստն է Ադրբեջանին: Սա փոքրաթիվ ազգի հոգեբանության մեջ ծանր հետք է թողել, եւ նա ապագայի հույսը կարծես կորցնում է», գրում է հոդվածագիրը: Ռեպորտաժն անդրադառնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակ շրջանառվող խաղաղության խոսույթին, սակայն իրականում «Բաքվում խաղաղության չեն պատրաստվում», Տաթեւ Հարապետյանի ձեւակերպումն է մեջբերում ավստրիական Die Presse-ն:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
 
Լուսանկարը՝ առցանց «Ցայթի»: Լուսակարի հեղինակն է Ստեփանակերտում բնակվող Անի Բալայանը: Հուլիսի 29-ին Ստեփանակերտում հայերը բողոքի հանրահավաք են գումարել:

Նախորդ գրառումը

«Պարո՛ն Շոլց, կանխե՛ք Արցախի ցեղասպանությունը»

Հաջորդ գրառումը

«Կեղտոտ աշխարհաքաղաքական խաղը» եւ հայերիս դեռ պայքարելու անհրաժեշտությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հաջորդ գրառումը

«Կեղտոտ աշխարհաքաղաքական խաղը» եւ հայերիս դեռ պայքարելու անհրաժեշտությունը

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական