Հրայր Կոմենդատյանի ՖԲ էջից, –
Հիտլերյան ռեյխի գլխավոր ագիտատոր եվ պրոպագանդիստ Գեբելսը ինքնասպանությունից առաջ սպանեց իր երեխաներին։ Թվում էր թէ այլևս Գեբելսի հոգեզավակներ չեն լինի,ցավոք մենք սխալվել ենք, քանզի Գեբելսը չկա,բայց կա նրա ոճը շարունակող որոշ անձեր,որոնք վերջին օրերին ԱԺ նիստերի ժամանակ փորձում էին գեբելս լինել։
Միայն նման կերպ կարելի է բացատրել Վաղարշակի,մի Արթուր Հովհաննիսյանի եվ էլի ինչ որ Վահագն Ալեքսանյանի բանավոր հույժ ծիծաղահարույց բռնկումները։ Մասնավորապես զրո ասելիք,զրո գիտելիք,զրո տակտ,զրո ինտելեկտ ունեցող Վաղարշակը ընդամենը մանրագույն մի պրովոկատոր է,որը ծիծաղելի դրամա է սարքում իր ցանկացած լեզվական բխկոցը։ Մյուս տեղական Գեբելս Արթուրիկ Հովհաննիսյանը ոչ ավել ոչ պակաս հայտարարում է,բա թէ մենք բնում կխեղդենք ՀՀ բոլոր թշնամիներին եվ նայում ընդդիմադիր հատվածին։
Բնում մեկին խեղդողը ֆիզիկական մի վտիտ թյուրիմացության եվ վախկոտ փոքրոգի լինելու փաստ է։ Բնում թշնամի խեղդողը ինչու Սև լճում չէ, որտեղ արդեն երկու ամիս է թշնամին դիրքավորվել է? Էն Վահագնի մասին պարզապես ասելիք չկա։
Դէ ինքը էդքան ծանծաղ մեկն է,որ ժամանակ պետք չէ ծախսել։ Լավ, բա սենց ոնց է լինելու? Փաստորեն Գեբելսի պահանջարկ կա ԱԺ նիստերը թեժ պահելու համար? Ակնհայտ է, որ այդ երեքին հրահանգված է գեբելսություն անել։
Ինչու? Պատճառը մեկն է։ Կապիտուլյացիա ստորագրած մարդամեկը շուտով նոր հակահայ թղթեր է ստորագրելու եվ ԱԺ տրամաբանված հակահարվածի ուժը թուլացնելու համար փորձում է ընդդիմադիրներին պարզապես ներքաշել ծեծկռտուքի մեջ եվ գցել ԱԺ կարծես վերածնվող վարկը։ Դէ էն տրաֆիկինգի զոհ մանր գեբելսներն էլ իրենց 750 հազար դրամի համար ամեն ինչ կանեն։
Սրանք պողպատե մանդատի չունեն, սրանք պողպատե գլուխ են։ Իսկ Գեբելսի հետ համեմատելու իմաստը այս պողպատե գլուխների ագիտացիոն բնույթի համար է միայն, որովհետև ի տարբերություն սրանց, հանցագործ Գեբելսը պիեսներ, դրամաներ, թեոլոգիայի, արվեստի, պատմական բնույթի բազմաթիվ գործեր է ստեղծել։