Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի հայության հանդեպ հանցագործությունները եւ ՄԱԿ-ի «Պաշտպանելու  պատասխանատվություն» (R2P) սկզբունքը. Վահան Բաբախանյան

Գեղամ Մկրտչյան
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ակտիվ գործիչ, խմբագիր Վահան Բաբախանյանը «Խաչմերուկ» կազմակերպության եռալեզու կայքի ռուսերեն բաժնում հանդես է եկել ծավալուն մի հոդվածով`վերնագրված «Ցեղասպանության հանցագործություններն ու սպառնալիքները եւ ՄԱԿ-ի կողմից իր R2P սկզբունքի կիրառման ճգնաժամը»: Հիշեցնենք, R2P («Responsibility to Protect») սկզբունքը կամ դոկտրինը, որ հայերեն թարգմանվում է պաշտպանության կամ պաշտպանելու պատասխանատվություն, միջազգային իրավունքի նոր նորմ է, որը ներդրվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2005 թվականին: Այն բաղկացած է մի քանի ենթասկզբունքներից, որոնք միավորված են «ինքնիշխանությունը արտոնություն չէ, այլ պարտավորություն  պաշտպանելու մարդկանց, որոնք ապրում են տվյալ պետության սահմաններում» գաղափարով: Ընդունելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի սա պարունակող բանաձեւը, պետությունները համաձայնել են, որ իրենք պարտավոր են իրենց բնակչությանը պաշտպանել դաժան հանցագործություններից: Նրանք նաեւ համաձայնել են, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործադրել դիվանագիտական, մարդասիրական եւ այլ միջոցներ՝ պաշտպանելու բնակչությանը նման հանցագործություններից: Պետությունները նաեւ հաստատել են, որ պատրաստ են ձեռնարկել կոլեկտիվ գործողություններ, որպեսզի օգնեն բնակչությանը պաշտպանել դաժան հանցագործություններից, երբ խաղաղ միջոցները բավարար չեն, իսկ ազգային իշխանությունները չեն կարող կամ չեն կամենում դա անել:

Ինչպես փաստարկված նշում է հոդվածագիրը, մանրամասն վերլուծելով նաեւ խնդրի կազմակերպական, ֆինանսական եւ այլ պատճառները, համարյա երկու տասնամյակ անց առկա են բազմաթիվ վկայություններ, որ միջազգային հանրությունը չի կատարում այդ պարտավորությունը:

Դա վկայող բազմաթիվ փաստեր Վահան Բաբախանյանը թվարկում եւ մեկնաբանում է,  մասնավորապես, «Արցախի ժողովրդի դեմ ցեղասպանական հանցագործությունները եւ ՄԱԿ-ի R2P-ն» ենթավերնագրի ներքո: Ըստ այդմ, Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայից մեկ ամիս առաջ, 2023 թ. սեպտեմբերին, եղել է ՄԱԿ-ին ուղղված հանրագիր 15 հազար ստորագրությամբ՝ R2P-ի հիշեցումով: ՄԱԿ-ից արձագանք չի եղել: Կա մի կարեւոր կառույց, որը կոչվում է R2P-ի գլոբալ կենտրոն: Հոդվածի հեղինակի վկայությամբ, նրանք պարբերաբար գրում են Արցախի մասին, բայց «ծուլորեն»: Նրանց վերջին նման հոդվածը (սեփական  կայքում) եղել է 2023-ի հոկտեմբերի 4-ին: Այնտեղ հինգ ոչ մեծ պարբերություններ են: Ինչպես նշվել է այս հունվարին ՄԱԿ-ին ուղղված հերթական դիմումում, մի քանի ամիս է անցել այն բանից հետո, երբ ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիսա Վայրիմու Նդերիտուն խնդրի հետ կապված «իր մտահոգությունն է հայտնել»: Այս ընթացքում տասնյակ  կազմակերպությունների բազմաթիվ դիմումներ են եղել ՄԱԿ՝ որոշակի գործնական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: ՄԱԿ-ի եւ ցեղասպանության կանխարգելման հարցերով նրա գրասենյակի կողմից արձագանք չի եղել, չնայած նշված գրասենյակի մանդատի համար առաջնահերթություն է համարվում համագործակցությունը քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների հետ:
ՄԱԿ-ին հայկական կողմի պաշտոնական դիմումները, դրանց քննարկումներն ու տխուր արդյունքներն էլ հայտնի են:  

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր դեմ մեծ պատերազմ է հայտարարված

Հաջորդ գրառումը

Արցախին իրանական աջակցության հարցի շուրջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախին իրանական աջակցության հարցի շուրջ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական