Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ. Խաղաղության սադրանք

Անահիտ Հովսեփյան
05/12/2025
- 5 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Հայկական ReOpen Media-ի ադրբեջանական ծառայության մեկնաբան Դիանա Կարապետյանը, որ «Բաքվի հակահայ օրակարգը» հաղորդաշարի հեղինակն է եւ վարողը, հարցազրույց է տվել ադրբեջանական REAL TV-ին:

Դեկտեմբերի 3-ին The Azeri Times-ը X-ի հարթակում 23 րոպեանոց հարցազրույցը  գնահատում է «պատմական» եւ շարունակում՝ «ուղիղ հեռուստակամուրջ Բաքվի եւ Երեւանի տաղավարների միջեւ՝ նույն էկրանին, նույն ժամին: Ադրբեջանցի և հայ լրագրողները խաղաղության գործընթացը քննարկեցին ուղիղ եթերում Հայաստանի հանրային հեռուստատեսության հետ»: (Historic first: Live telebridge between Baku and Yerevan studios on the same screen, same time! Azerbaijani and Armenian journalists discussed the peace process live with Armenia s Public Television).

 The Azeri Times-ի գրառումը նույն օրը վերահրապարակում է Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը: Հանրային հեռուստատեսության կայքում որեւէ տեղեկություն չենք գտնում, թե ուղիղ եթեր է տրամադրվել հայ եւ ադրբեջանցի լրագրողներին, որ քննարկել են խաղաղության գործընթացը, ինչպես ծանուցում է The Azeri Times-ը, իսկ նրանց գրառման համար ավելի լայն տեսադաշտ ապահովում Բաքվի՝ Բեռլինում պաշտոնավարող դիվանագետը:

Նույն X-ի հարթակում ավելի ուշ պարզաբանող գրառում է անում Անկարայի քաղաքականության կենտրոնի Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Քյոնյուլ Շահինը: «Դա Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը չէ, այլ՝ մասնավոր առցանց մեդիա: Նրանց YouTube-ի ադրբեջաներեն բաժինը լի է Ադրբեջանի դեմ քարոզչությամբ»:  Դիանա Կարապետյանի վերլուծությունների մասին Շահինի վերոբերյալ կարծիքը դեռ ավելի թունդ գնահատականներ չի հավաքել իր շուրջ:

Ադրբեջաներեն հարցազրույցը չունի այլալեզու տարբերակ, ուստի հենվենք ReOpen Media-ի թարգամանած տարբերակի վրա: Ինչի՞ մասին է եղել զրույցը:« Կարապետյանը ներկայացրել է ադրբեջանական ծառայության բացման նպատակն ու առաքելությունը, անդրադարձել այն խնդիրներին, որոնց բախվում են տեղական եւ ադրբեջանական մեդիայի շրջանակներում, ինչպես նաեւ մանրամասնել է եթերի քաղաքականությունն ու բովանդակությունը»:

«Ադրբեջաներենով հեռարձակում սկսելու մեր որոշումը ոչ թե տեխնիկական, այլ խոր ռազմավարական մտածողության արդյունք էր: Ադրբեջանական լրատվականի մեկնաբան Վաֆա Համզաեւայի այն հարցին, թե արդյոք իրենց ռեպորտաժներն ազդո՞ւմ են ադրբեջանական հասարակության վրա, Դիանա Կարապետյանը պատասխանել է՝ իհարկե: Որոշ թեմաների շուրջ, օրինակ մարդասիրական հարցերը, տարածաշրջանային տնտեսական կապերը եւ այլ թեմաներով հրապարակված նյութերն իսկապես ընկալելի են եղել ադրբեջանական հանրության կողմից: Իրատեսական չէ բոլոր թեմաներում նույն արդյունքն ակնկալել: Կան հարցեր, որոնց շուրջ նույնիսկ երկու երկրների ղեկավարները համաձայնության չեն եկել, դա բացարձակապես նորմալ է: Հակամարտությունն ունի խոր արմատներ, եւ մենք, որպես մեդիա, չենք կարող միանգամից փոխել այդ բոլոր կարծիքները»:

-Կոնկրետ ո՞ր թեմաների մասին է խոսքը, հարցնում է Վաֆա Համզաեւան:

-Օրինակ՝ Արցախի հարցը եւ այլն, պատասխանում է Դիանա Կարապետյանը:

Վ.Հ.-Արցախի, թե՞ Ղարաբաղի: Որովհետեւ Հայաստանի կառավարությունն արդեն պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք:

Դ.Կ.-Մեզ համար՝ Արցախի, մյուսների համար՝ Ղարաբաղի:

Վ.Հ.-Տեսե՛ք, դուք ասում եք Արցախ: Ինչպե՞ս կարող ենք խաղաղության գնալու մասին խոսել: Հայաստանի վարչապետը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այսինքն՝ սա Հայաստանի պետական դորքորոշումն է:

Դ.Կ.-Իմ կարծիքով, իրական երկխոսությանը խոչընդոտող գործոններից պատմական հիշողությունն է, երկու հասարակությունն էլ՝ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական, դեռ չեն կարողանում հաշտվել հակամարտության ստեղծած այս ծանր պատմական բեռի հետ: Եւ սա ուղղակիորեն ազդում է նաեւ լրագրողների աշխատանքի վրա: Բացի այդ, լրագրողը կամ մեկնաբանը երբեմն լիովին կարող է համաձայն չլինել պետական մակարդակով վարվող քաղաքականության հետ»:

Գնահատելով մեր գործընկերուհի Դիանա Կարապետյանի աշխատանքը, կարծում ենք, որ պատմական հիշողության մասին նրա արտահայտած միտքը հապճեպ է ձեւակերպված: Հակամարտության ստեղծած ծանր բեռը կարող է թեթեւանալ միայն այն պարագայում, երբ պատմական արդարությունը, ճշմարտությունը դառնան ելակետ: Լրագրողներս փաստի պահապաններն ենք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայաստան. «կոմպրոմատ փարաջայում» եւ «Չորրորդ հանրապետություն»՝ պաշտոնական Բաքվի կաղապարներով

Հաջորդ գրառումը

Իշխանությանն ու ընդդիմությանը տաքացնող նոր թեմաներ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում. Արման Աբովյան

13/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքավարի ընտրություններ. Արմեն Այվազյան

12/06/2026
Հաջորդ գրառումը

Իշխանությանն ու ընդդիմությանը տաքացնող նոր թեմաներ

Լրահոս

Ինչո՞ւ թույլ տանք իրենց շոուն իրականացնեն. Դավիթ Ղազինյանն ինքնուրույն ուղևորվեց Հակակոռուպցիոն կոմիտե

17/06/2026

Նախաքննական մարմինը միջնորդեց, որպեսզի նիստն արվի փակ, սակայն եմնք առարկեցինք, այսօր ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի...

Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. սա ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի դեմ. Ղազինյան

17/06/2026

Սա իշխանության վախերի մասին է, ակնկալիք չունեմ՝ որպես այդպիսին. տեսել եք՝ մի քանի օր առաջ ինչ արեցին, այնպես որ բացարձակ,...

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթшրի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. նրանց կյանքին վտшնգ չի սպшռնում. ԱՆ

17/06/2026

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց...

Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է. Վարդևանյան

17/06/2026

Գործի բովադնակային հանգամանքները հասանելի չեն այս պահին, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն հանրայնացրել էր բովանդակությունը, և, ըստ էության, մենք չենք կարող խոսել...

Ուղիղ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 

17/06/2026

Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

17/06/2026

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական