Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արտահոսքեր, ենթադրություններ, անորոշություն

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի հայկական տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք դեռ չկա, սա վարչապետ Փաշինյանն էր ասել Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին: Նաեւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի մեր պատկերացումն է փոխանցվել: Մնանք նամակին սպասող, մանավանդ նոր ազարտներ կան՝ այսպես կոչված էլեկտրոնային դիվանագիտություն: Հայկական տարբերակում Արցախի խնդիրների մասին ի՞նչ մոտեցում է ամրագրվել, այդ հարցը ոչ ոք իր թիմակիցներից չի տալիս Փաշինյանին, իսկ մեր՝ կամերային դարձած ընդդիմադիրներն էլ իրենց բարձրությունից չեն իջնում, որ գան հարցուպատասխանին եւ այդ մասին հարցնեն:

Այս ֆոնին հետաքրքրական զարգացումներ են Արցախում: Այնտեղ նոր պետնախարար կա՝ Արցախի նախկին դատախազը, ոչ այնպիսի հնչեղ անուն, որպիսին Ռուբեն Վարդանյանն էր: Արցախն էլ, ռուսների քավորությամբ, բանակցում է Ադրբեջանի հետ՝ Լաչինի միջանցքի բացման, էլեկտրամատակարարման, գազի մատակարարման անխափանության վերաբերյալ, ըստ որոշ լուրերի, ավելի ստույգ՝ ադրբեջանական աղբյուրների՝ ադրբեջանցիք խոսում են Կաշենի հանքը ստուգելուց, հսկիչ անցակետի տեղադրումից: Հսկիչ անցակետի տեղադրումը հայկական կողմի համար անընդունելի է, չնայած, էլի ըստ տարբեր լուրերի, հնարավոր է համարվում տեսանկարահանող սարքերի տեղադրումը, առանց ադրբեջանցիների ներկայության: Երկու հանդիպում արդեն եղել է, Ադրբեջանը ներկայացնող պատվիրակը՝ Ռամին Մամեդովը, որը հայտնի հակահայ է եւ անգամ Ադրբեջանի խորհրդարանի՝ այսպես կոչված Արեւմտյան Ադրբեջանի հանձնաժողովի նախագահ (այդ անվամբ ադրբեջանցիք կոչում են Հայաստանը), Մարտակերտում ծնված ու Շուշիում դպրոց գնացած, ապատեղեկատվություն է տարածել, որ հանդիպումներին խոսք է գնում Ադրբեջանին Ղարաբաղի ինտեգրվելու մասին: Արցախի ԱԳՆ-ն հերքում է դա, նախագահ Արայիկ Հարությունյանը կոշտ հակադարձում է՝ խոսելով Ադրբեջանի հետ ինտեգրման անհնարինությունից, ու անգամ սպառնում չգիտես ում՝ ով այս կարծիքին չէ, մեզ հետ անելիք չունի:

Ի՞նչ է կատարվում, ի՞նչ թղթի կտոր է, ուրեմն, Հաագայի դատարանի վճիռը, եթե այն Ադրբեջանը չի կատարում, ու ճանապարհը բացելու համար Արցախը բանակցում է նրա հետ՝ միգուցե նոր զիջումների գնալով եւ զրոյացնելով բուն Հաագայի վճիռը: Այստեղ տեսնե՞նք ռուսների եւ Արեւմուտքի հերթական դիմակայության տարր: Թե՞, ինչպես ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն է ասում՝ Մոսկվան սկսում է տարանջատվել ղարաբաղյան կարգավորման գործընթացից՝ Հայաստանին տալով գործողությունների ազատություն, իսկ ինքը գնալով մեր տարածաշրջանում բացառառապես իր շահի հետեւից, որը հազիվ թե լավ բան խոստանա մեզ:

Այդ դեպքում ամենավտանգավորն էլի մեզ համար Հայաստանի եւ Արցախի տեսակետների տարբերությունն է կարգավորման ելման կետի վերաբերյալ: Այդ տարբերությունն առհասարակ մինչեւ ո՞ւր կարող է հասնել եւ ի՞նչ վտանգներով է հղի. մենք այս հարցը ապարդյուն հղեցինք իշխող մեծամասնության ԱԺ արտաքին հարաբերությունների անդամներին՝ հասկանալու համար, թե բանակցությունների վերսկսման դեպքում Արցախի՞, թե՞ Հայաստանի տեսակետն է գերիշխող լինելու, ո՞ւմ տեսակետն է ներկայացնելու Հայաստանը: Ապարդյուն, որովհետեւ նախկինների՝ Արցախը բանակցություններից դուրս թողնելու գուցե իրավացի մեղադրանքն արդեն հին է ու մեզ ոչինչ չի տալիս՝ ապագայում նոր կորուստների չտանելու կամ անդառնալի գործընթացներից ապահովելու համար, այն դեպքում, երբ Արցախի ԱԳՆ-ն, արցախադրբեջանական ներկա շփումները մեկնաբանելով՝ նշել է, թե այդ հանդիպումները Արցախի կարգավիճակի քննարման հարցեր չեն շոշափում, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցություններին, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար:

Բա չիմանա՞նք՝ ինչո՞ւ նույնական չեն Հայաստանի եւ Արցախի տեսակետները, կամ Հայաստանը, վերջապես, ե՞րբ է հստակ ձեւակերպելու՝ ելնու՞մ է Արցախի ինքնորոշման փաստից: Հարցեր տալն այս թեմաներով ԱԺ մեծամասնությանն ապարդյուն է դառնում, քանի որ պատասխանները հարցին տիրապետող երկու-երեք անձի բարձարաձայնումների շրջանակում մնալու ջանք են միայն մնում, հնարավորինս լղոզված ու անորոշ: Իսկ Դիվանագետի օրվա առթիվ վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձի մեջ խոսք անգամ չկա Արցախի ուղղությամբ մեր գործադրելիք դիվանագիտական ջանքերի մասին:

Նշենք, որ նաեւ այդպես էլ հասկանալի չի դառնում՝ լուծվո՞ւմ է արդյոք Արցախի ներքաղաքական թնջուկը, որ կար վերջին շրջանում՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի, այդ առթիվ ասված փոխշնորհակալություննների, փոխուղերձների պաթետիզմից հնարավոր չէ դա հասկանալ: Եւ, ի վերջո, այդ թնջուկը որքանո՞վ էր շաղկապված ճանապարհը բացելու Արդբեջանի դրած պայմանների հետ:

Արցախի խորհրդարանում ներկայացված երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ղեկավար կազմերի միջեւ քննարկումների արդյունքում ստեղծված Միջկուսակցական համակարգող մարմնի (ՄՀՄ) պարագան հետաքրքրական է, մանավանդ՝ այս երեք ուժերը չէին մասնակցել խորհրդարանի այն նիստին, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը ներկայացրել էր հետագայում իր ուղերձի հենք դարձած տեսակետները: Ուրեմն եւ՝ թնջուկը լուծելու այլ ձեւաչափեր են ստեղծվում, նախագահին կից նորաստեղծ խորհրդատվական մարմնից բացի:

Արցախ-Ադրբեջան հանդիպումները Հայաստանի Ազգային ժողովի վերջին ճեպազրույցներին մտահոգել էին ՀՅԴ-ին, ի դեմս Արծվիկ Մինասյանի, որն ասում էր, թե այդ շփումները չպետք է երկխոսության տեղ անցնեն, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն ի սկզբանե «Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչներ» բառերն է օգտագործում: Պետք է ամեն ինչ անել, որ շփումները չընկալվեն ինտեգրման կոմպոնենտ, ճեպազրույցներում ասաց Արծվիկ Մինասյանը, չնայած եւ՝ ամեն ինչ պետք է անել, որ լարվածությունը թուլանա, բայց ոչ հայտարարված ինքնորոշման հաշվին: Արայիկ Հարությունյանը Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցի՞չ է՝ ոչ հռետորական հարց հնչեցրեց Մինասյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանին մի եվրոպացի բարձր պաշտոնյա հստակ տեսքով ասել է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցել է Արցախն Ադրբեջանի կազմում բանակցային տրամաբանության մեջ, նա բոլոր տեսակի շփումներում Արցախի ինքնորոշման իրավունքն է ելակետ համարում, այժմ չի էլ բանակցում: Այս պահին Արցախ-Ադրբեջան շփումները Ադրբեջանը մեկնաբանում է էթնիկ միավորի տեսանկյունից, մինչդեռ անվտանգության երաշխիք կարող է լինել միայն ինքնորոշման իրավունքի դեպքում: Մամիջանյանը ենթադրում է, որ խաղաղության պայմանագրում վարչապետ Փաշինյանի դեմքը փրկելու դրույթ կարող է լինել, բայց դա անվտանգության երաշխիք չի լինի Արցախի համար: Տեսահսկող սարքի տեղադրումը Հայաստանն Արցախին կապող ճանապարհին վտանգավոր քայլ է համարում՝ հետագայում Ադրբեջանի կողմից այլ ռակուրսով խնդրին մոտենալու տեսակետից:

Տեսանկարահանող սարքի մասին ՔՊ-ից Լիլիթ Մինասյանը նշեց, որ ըստ նոյեմբերիննյան փաստաթղթի տրամաբանության՝ անցակետի կամ այլ բանի մասին նշում չկա, այդ մասին պաշտոնական տեղեկություն եւս չկա, չնայած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ էր ասել ռենտգեն սարքի տեղադրման հնարավորության մասին: Ըստ նրա՝ քննարկումների արդյունքում դեռ որոշում չի կայացվել: Կաշենի հանքավայրը ստուգելու Ադրբեջանի ցանկության վերաբերյալ էլ դեռ որոշում չկա:

Ինչպես տեսնում ենք՝ ո՛չ Արցախ-Ադրբեջան շփումների, ո՛չ Արցախի հետ կապված տարբեր ձեւաչափերով Հայաստանի քննարկումների մասին ենթադրություններից ու արտահոսքերից բացի՝ ճշգրիտ տեղեկություններ չկան, որ մենք չզգուշանանք ամեն տեսակի տհաճ անակնկալներից:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Իրանական գազի անհարթ ուղին

Հաջորդ գրառումը

Troika Dialogue ընդդեմ  Ռուբեն Վարդանյանի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
Հաջորդ գրառումը

Troika Dialogue ընդդեմ  Ռուբեն Վարդանյանի

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական