Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյո՞ք Սիրիան Իրանի «կարմիր գիծն» էր

Գրիգոր Առաքելյան
20/12/2024
- 20 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Սիրիայում Բաշար Ասադի կառավարման շրջանն այլեւս ավարտված է:  Շուրջ կես դար տված Ասադների իշխանության վախճանն ազդարարելու համար «Հայա թ թահրիր աշ-Շամից» ու վերջինիս հովանավորող ուժային կենտրոններից  ընդամենը  10-12 օր պահանջվեց:

Եթե խոսելու լինենք Բաշար Ասադի պարտության պատճառների մասին, ապա առաջին հերթին պետք է անդրադառնանք  վերջին մեկ տարվա ընթացքում պաղեստինյան հարցի շուրջ մերձավորարեւելյան տարածաշրջանում ծավալված  իրադարձություններին ու դրանց հետեւանքով  Ասադի իշխանության հիմքերի թուլացման հանգամանքներին:  Այս համատեքստում նաեւ անհրաժեշտ կլինի   արձանագրել Ասադի  ամենազորեղ պաշտպանի՝  Լիբանանի Հզբալլահի կրած կորուստներին ու թուլացմանը վերաբերող  իրողությունները:

Բացի այդ, Իրանն ու Ռուսաստանը, որ  ավանդաբար Ասադի իշխանության  պահպանման երաշխավորներն էին համարվում, տարբեր հանգամանքներից ելնելով՝ չկատարեցին իրենց ստանձնած պարտավորությունները:

Դամասկոսի  անկման փաստի մասին ԱՄՆ նորընտիր նախագահ  Թրամփի առաջին արձագանքն այն  էր, որ Ռուսաստանի աջակցությունից զրկվելու պատճառով է Բաշար Ասադը փախուստի դիմել: Թրամփի կարծիքով,  Ասադը զրկվել էր նաեւ Թեհրանի  աջակցությունից,  քանի որ Իսրայելը լուրջ ռազմական հաջողություններ էր գրանցել:

Դեռեւս 2018 թվականի հուլիսին լույս տեսած իրանական «Քեյհան» թերթի վկայությամբ, Միացյալ Նահանգների նախկին նախագահ  Ջորջ Բուշի կառավարության պետքարտուղարության  շտաբի պետ Լոուրենս Վիլքերսոնը  մի առիթով խոստովանել է, որ ԱՄՆ-ը մտադիր է եղել տապալել Իրանի կառավարությունը, որին նախորդող պարտադիր պայմանը պետք է լիներ   Սիրիայի կառավարության կործանումը: Սակայն, հավելում է Սպիտակ տան նախկին պաշտոնյան,  այդ ժամանակ  Սիրիայի փլուզման նախագիծը ձախողվեց: Հետեւաբար ձախողվեց նաեւ Իրանի փլուզման նախագիծը:

Այսպիսով, իրանական «Քեյհան» թերթի՝ Բուշի կառավարության պաշտոնյայի  բացահայտումների մասին հրապարակումը, թե Սիրիայի տապալումից հետո հերթը հասնելու էր  Իրանին,  այսօր լուրջ մտահոգությունների առիթ կարող է դառնալ պաշտոնական Թեհրանի համար:

Դեռեւս 2015 թ. դեկտեմբերին ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի արտաքին հարցերով խորհրդական Ալիաքբար Վելայաթին Իրանի պետական հեռուստաալիքի «Տեքստ եւ լուսանցք» հաղորդաշարի ժամանակ խոստովանել էր, որ Իրանն ստիպված է թե՛ քաղաքական եւ թե՛ ռազմական ոլորտներում  աջակցել Սիրիային, հակառակ դեպքում Ասադի կառավարությունը կկործանվի: Վելայաթին Ասադի կառավարության կենսունակությունն Իրանի «կարմիր գծերի» շարքին էր դասել:

Նկատի ունենալով Իրանի արտաքին քաղաքականության մեջ Սիրիայի բացառիկ դերն ու նշանակությունը, Բաշար Ասադի փախուստի ու նրա ղեկավարած կառավարության անկման մասին լուրը տարածվելուց հետո տեղի ունեցածի նկատմամբ զսպվածություն դրսեւորած  Իրանի իշխանությունները  բնականաբար  պետք է  խախտեին  խորհրդավոր լռությունը  եւ իրանցիներին բացատրեին,  թե արդյո՞ք Սիրիայի հետ կատարվածը  նոր հնարավորությունների դաշտ է ապահովելու, թե՞ հակառակը՝  նոր սպառնալիքի  դռներ է բացելու  Իրանի առջեւ: Արդյո՞ք Ասադի կառավարության  հետ ռազմավարական հարաբերություններ ունեցող  Թեհրանը Սիրիայում ձեւավորվող նոր իշախնությունների հետ համագործակցության եզրեր է փնտրելու: 

Այդ  հարցերի պատասխանն ստանալու համար իրանցիներն ու միջազգային հանրությունը երկար չսպասեցին:  Հրապարակվեց  ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ  Իրանը նախկինի պես աջակցում է Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին հետամուտ լինելու նպատակով  ՄԱԿ-ի  թիվ 2254 բանաձեւի վրա հիմնված միջազգային մեխանիզմների գործադրման ընթացքին՝  շարունակելով  այս հարցում կառուցողաբար  համագործակցել ՄԱԿ-ի հետ:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը նաեւ հույս է հայտնում, որ այդ նպատակին հասնելու համար  հնարավորինս արագ կդադարեցվեն ռազմական բախումներն ու կկանխվեն ահաբեկչական գործողությունները, ինչպես նաեւ  ազգային, համապարփակ կառավարություն ձեւավորելու նպատակով սիրիական հասարակությունը ներկայացնող բոլոր շերտերի մասնակցությամբ կդրվի երկխոսության մեկնարկը: 

ԱԳՆ հայտարարության մեջ նաեւ նշված է՝ «Այս իրավիճակում, երբ  Սիրիան գտնվում է իր պատմության ճակատագրական  ժամանակաշրջանում, խիստ անհրաժեշտ է ապահովել  Սիրիայի բոլոր քաղաքացիների եւ այլ երկրների քաղաքացիների անվտանգությունը, ապահովել  կրոնական սրբավայրերի  նկատմամբ հարգալից վերաբերմունքը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան պաշտպանել դիվանագիտական   եւ հյուպատոսական վայրերը»:

Ըստ ԻԻՀ ԱԳՆ հայտարարության, Իրանը նաեւ պատրաստակամություն է հայտնում  Սիրիայում անվտանգության եւ կայունության հաստատմանն ուղղված  քայլեր ձեռնարկել, եւ այդ նպատակին հասնելու համար շարունակել խորհրդակցությունները բոլոր ազդեցիկ կողմերի հետ:

Ինչ վերաբերում է Սիրիայում   նոր իշխանությունների հետ  երկկողմ հարաբերություններին, ապա Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Թեհրանը գերադասում է երկխոսություն սկսել Սիրիայի պաշտոնական ու դիվանագիտական խողովակների միջոցով: Նա լիբանանյան «Ալ-Նահար» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Իրանը պատրաստվում է Դամասկոսում ԻԻՀ դեսպանության և Հալեպում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության  շենքերին հասցված վնասի չափը գնահատելուց հետո վերսկսել  հյուպատոսական ծառայություններ մատուցելու  աշխատանքները:

Արդյո՞ք Բաշար Ասադից հետո  Սիրիան դարձյալ համալրելու է  Իրանի «կարմիր գծերի» շարքը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Հարցազրույց՝ հայ-վրացական հարաբերությունների մասին

Հաջորդ գրառումը

Ջինը հնարավոր չէ շիշ վերադարձնել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ջինը հնարավոր չէ շիշ վերադարձնել

Լրահոս

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական