Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյո՞ք որևէ գործարար կհամաձայնի օգտվել Ադրբեջանի տարածքով դեպի ՌԴ բացվող ճանապարհային կոմունիկացիաներից. Գոհար Մելոյան

11/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանի՝ հունվարի 11-ի մոսկովյան այցի օրակարգը հերթական անգամ ընդգծում է հայկական կողմի ողբերգական եւ անտեր կարգավիճակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում «Հայերիս անբացատրելի հանդուրժողականությունը եւ փաշինյանական աջակցությունը թշնամուն» վերտառությամբ գրառման մեջ նշել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Հայկական կողմը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությամբ սահմանված ժամկետներում հանձնեց ինչպես այդ փաստաթղթով նախատեսված տարածքները (Աղդամ, Լաչին, Քարվաճառ), այնպես էլ՝ անգամ դրանում չնախատեսված տարածքներ (Կապանի և Գորիսի բարձունքները, Կապան – Գորիս ճանապարհի մի մասը, Շուռնուխի մի հատվածը)։

Սակայն չկարողացավ կյանքի կոչել այդ հակահայկական փաստաթղթի միակ հայամետ կետը, այն է՝ տարածքները հանձնելուն հետ միաժամանակ օպերատիվ կազմակերպել գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրերը պարզելուն ուղղված գործողությունները։

Անընդունելի է նաև, որ վերջին օրերին տնտեսական ապաշրջափակման շուրջ բանակցություններ սկսելու նախապայման է դիտվում գերիներ հարցով էական առաջընթացը, այլ ոչ թե բոլոր գերիների անխտիր և անհապաղ վերադարձը։

Արդյո՞ք պատերազմի ավարտից երկու ամիս անց թշնամու կողմից դեռևս պահվող հարյուրավոր գերիներից օրինակ՝ շուրջ 50-ի վերադարձը կարող է համարվել էական առաջընթաց։ Այն դեպքում, երբ մեր եղբայրներն ու քույրերը վաղուց պետք է վերադարձած լինեին հայրենիք՝ ըստ վերոնշյալ հայտարարության։

Միաժամանակ, իրենց հարող արբանյակներով շրջանառում են թուրքերի հետ համագործակցության հետևանքով սպասվող տնտեսական օգուտների մասին հորինվածքները։

Արդյո՞ք որևէ գործարար կհամաձայնվի օգտվել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, կամ Երևանից Նախիջևանի միջոցով դեպի Սյունիք, կամ դեպի Իրան բացվող ճանապարհային կոմունիկացիոներից, այն դեպքում, երբ անգամ Վրաստանի ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիում արդեն հարձակվում են հայ վարորդների վրա, ինչի հետևանքով խորհուրդ է տրվում Բագրատեշենի փոխարեն օգտվել Բավրայի մաքսակետից։

Փոխարենը, Մեղրու տարածքով Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհի տրամադրումը՝ հանդիսանում է պանթուրքիզմի դարավոր երազանքներից մեկը, որն իրագործան շեմին է։

Հիրավի ճիշտ է Սուրբ աթոռում մեր նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն միտքը, որ հունվարի 11-ի հանդիպումը բխում է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքայի, Նիկոլի, բայց ոչ որեւէ կերպ Հայաստանի և հայերիս շահերից»,-գրել է Մելոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկ ամսվա ընթացքում կթողարկվի «Սպուտնիկ V»-ի 4 միլիոն չափաբաժին

Հաջորդ գրառումը

«Ոստիկանությունում հայտնեցին, որ ես կասկածվում եմ ինքնիրավչություն կատարելու մեջ». Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Թուրքնիկոլ» պաստառ՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատան պատնեշին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական