Դեսպան, իրանագետ Գրիգոր Առաքելյանի գրառումը, –
Անտարբերությունը ժխտական մասնիկով ածանցավոր գոյական է, որը փառք Աստծո, զուտ հայկական բառ չէ և թարգմանելի է բոլոր, այդ թվում՝ մեր թշնամիների լեզուներով, և չարիք է բերում ինչպես հայերին, այնպես էլ, փառք Աստծո՝ մեր թշնամիներին։
Եվ հենց այդ չարիքն էլ այսօր դարձել է ապագայի նկատմամբ մեր սպասելիքներն ու անելիքները ձևավորող հիմնական գործոնը՝ շարժիչ ուժը։
Մենք ակամա հայտնվել ենք անտարբերություն կոչված մի որոգայթի մեջ, որից հրաժարվելն այնքան էլ ձեռնտու չի թվում, քանի որ անտարբերությունն իր գայթակղիչ ու նաև բթացնող հատկանիշներով շեղում է իրականության նկատմամբ մեր ուշադրությունն ու դարձնում մեզ ավելի կառավարելի ու հնազանդ։
Իսկ անտարբերություն կոչված թմբիրից դուրս գալու ելքը, նախ սթափվելն է, և հետո՝ մերձավորի ցավը սեփական հոգսերի շարքին դասելը։
Իսկ գիտեի՞ք, որ ԱՆՏԱՐԲԵՐ ածականի հականիշը ՊԱՀԱՆՋԱՏԵՐ բառն է, որը, փառք Աստծո, զուտ հայկական է։









